Загрузка страницы

Սաղմոս 59

ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ

Թշնամիներես զիս փրկե, ո՜վ իմ Աստվածս․
Իմ վրաս ելնողներեն զիս պաշտպանե։
Անօրինություն գործողներեն զիս ազատե,
Ու արյունահեղ մարդոցմեն զիս փրկե։
Վասն զի ահա իմ անձիս համար դարանը մտան․
Զորավոր մարդիկ իմ վրաս հավաքվեցան,
Ոչ թէ մեղքիս ու հանցանքիս համար, ո՜վ Տեր։
Մեղք չունեցած ատենս ալ վրաս վազեցին և պատրաստվեցան․
Արթնցիր, զիս դիմավորե և նայե։
Ո՜վ Տեր Աստված զորության, Աստված Իսրայելի,
Արթնցիր և բոլոր հեթանոսները քննե․
Չար անօրեններուն բնավ մի ողորմիր։
Անոնք իրիկունը ետ կուգան,
Շան պես կոռնան, ու քաղաքին չորս կողմը կպտտին։
Ահա իրենց բերնեն չարություն դուրս կթափեն․
Անոնց շրթունքներուն վրա սուրեր կան․
Վասն զի կըսեն՝ Ո՞վ պիտի լսե։
Բայց դուն, ո՜վ Տեր, անոնց վրա պիտի ծիծաղես։
Բոլոր հեթանոսները ծաղր պիտի ընես։
Ո՜վ իմ զորությունս, քեզի պիտի սպասեմ․
Վասն զի Աստված է իմ ապավենս։
Ողորմությանս Աստվածը ինձի պիտի հասնի․
Աստված պիտի ցուցնե ինձի թշնամիներուս կորուստը։
Մի մեռցներ զանոնք, որպես զի ժողովուրդս չմոռնա․
Զանոնք ցիրուցան ըրե քո զորությունովդ,
Ու վար ձգե զանոնք, ո՜վ Տեր, մեր վահանը։
Անոնք իրենց բերաններուն մեղքին և շրթունքներուն խոսքին համար
Իրենց ամբարտավանությանը մեջ թող բռնվին,
Նաև՝ անեծքին ու սուտին համար, որ կխոսին։
Կորսնցուր բարկությունով, կորսնցուր զանոնք՝ որպես զի ոչնչանան,
Ու գիտնան, թե՝ Աստված կտիրե Հակոբի վրա՝ մինչև երկրի ծայրերը։
Անոնք իրիկունը ետ կուգան՝ շան պես ոռնլով,
Քաղաքին չորս կողմը կպտտին․
Ուտելիքի համար պիտի թափառին,
Եթե չկշտանան՝ գիշերը այնպես պիտի անցնեն։
Բայց ես քո զորությունդ պիտի փառաբանեմ,
Ու առտուն քո ողորմությունովդ պիտի ցնծամ․
Վասն զի դուն ինձի պահապան եղար,
Ապավեն՝ իմ նեղությանս օրը։
Ո՜վ իմ զորությունս, քեզի սաղմոս պիտի երգեմ,
Վասն զի իմ պաշտպանս Աստված է,
Իմ ողորմությանս Աստվածը։

Видео Սաղմոս 59 канала Vahagn Gharibyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
3 апреля 2024 г. 13:15:07
00:03:14
Яндекс.Метрика