Загрузка страницы

Արարատ լեռան․․․

Արարատ լեռան ձյունապատ սրտից
Հնչում է մի ձայն դարերի խորքից,
Մասիսի ծոցում մի սիրտ բաբախում,
Զարկում է անվերջ, հայ ազգին կանչում.

«Դարձեք, ո՛վ հայեր ողջ Հայաստանի,
Ես Իմ տապանն եմ կանչում բոլորիդ,
Այսօր ներս մտեք իմ եկեղեցին,
Դարձեք ողջ ազգով, ժամն է վերջանում»:

Արարատ լեռան կարոտած սրտից
Հայոց աշխարհ է թռչում աղավնին,
Որպես ավետիս ձիթենին բերում,
«Խաղաղությու՜ն քեզ» հային է ասում:

«Դարձի՛ր, ազգս հայ, դարձի՛ր անվարան,
Արյուն, ջարդ, աղետ պիտի վերջանան,
Ես քեզ կլինեմ վահան ու պաշտպան,
Դարձի՛ր, քեզ կտամ խաղաղ Հայաստան»:

Արարատ լեռան թախանձոտ սրտից,
Հային է ուղղված պատգամն երկնքից.
«Կանգնած թակում եմ դուռը քո սրտի,
Հայոց աշխարհն է նոր իջևանն Իմ:

Դարձիր ազգս հայ, Ես քեզ կդառնամ,
Մեղքերդ կներեմ, երկիրդ կբուժեմ,
Ես քեզ կսիրեմ միշտ և հավիտյան,
Ես քո Աստվածն եմ, Իմն ես, Հայաստան»:

Видео Արարատ լեռան․․․ канала Vahagn Gharibyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
17 марта 2024 г. 13:00:07
00:02:50
Яндекс.Метрика