Загрузка страницы

Սաղմոս 40

ՓԱՌԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԵՐԳ ՄԸ

Սպասելով սպասեցի Տիրոջը,
Որ ծռեցավ ինձի ու լսեց իմ աղաղակս․
Եվ զիս կորստյան փոսեն, տղմալից կավեն, հանեց,
Ու ոտքերս վեմի վրա ամարցուց ու քայլվածքս հաստատեց․
Ու բերանս դրավ նոր երգ մը,
Մեր Աստծո գովությունը։
Շատերը պիտի տեսնեն ու պիտի վախնան,
Ու Տիրոջը պիտի հուսան։
Երանի՜ այն մարդուն, որ իր հույսը Տիրոջ վրա կդնե,
Ու չի նայիր հպարտներուն ու ստության ետևե գացողներուն։
Շատ են սքանչելիքներդ, որոնք դուն ըրեր ես,
Ով իմ Տեր Աստվածս,
Մեր վրա ունեցած խորհուրդներդ
Մեկը չի կրնար կարգավ պատմել քո առջևդ․
Պիտի պատմեի ու խոսեի,
Բայց համրանքեն ավելի շատ են։
Զոհի ու ընծայի չհավնեցար,
Հապա իմ ականջներս բացիր․
Ողջակեզ ու մեղքի պատարագ չպահանջեցիր։
Այն ժամանակ ըսի, թե՝ Ահա կուգամ ես․
Գրքի տոմսի մեջ ինձի համար գրված է,
Ով իմ Աստվածս, քո կամքդ կատարել փափագեցա,
Ու քո օրենքդ իմ ներսիդիս է։
Արդարություն քարոզեցի շատ ժողովրդի մեջ․
Ահա շրթունքներս չարգելեցի․
Ով Տեր, դուն գիտես։
Սրտիս մեջ գաղտուկ չպահեցի քո արդարությունը,
Հավատարմությունդ և փրկությունդ պատմեցի․
Քո ողորմությունդ ու ճշմարտությունդ ժողովրդեն չծածկեցի։
Դուն, ո՜վ Տեր, քո գթությունդ մի հեռացներ ինձմե․
Քո ողորմությունդ և ճշմարտությունդ ամեն ժամանակ թող պաշտպանեն զիս։
ԱՂՈԹՔ ՄԸ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Վասն զի անթիվ չարիքներ զիս պատեցին․
Անօրինություններս ինձի հասան, ու ես չեմ կրնար տեսնել․
Գլխուս մազեն շատ են, ու սիրտս զիս թողուց։
Ո՜վ Տեր, զիս փրկելու կամք ըրե․
Ո՜վ Տեր, ինձի օգնելու արտորցիր։
Թող ամչնան ու մեկտեղ խայտառակ ըլլան
Իմ անձս փնտրողները՝ զանիկա կորսնցնելու համար․
Ետ դառնան ու ամոթով ըլլան ինձի չարություն ուզողները։
Թող ամչնալով կործանին անոնք, որ ինձի Վա՜շ Վա՜շ կըսեն։
Ամեն քեզ փնտրող քեզմով թող ցնծա և ուրախանա․
Քո փրկությունդ սիրողները ամեն ժամանակ թող ըսեն՝
Մեծ է Տերը։
Թեև ես աղքատ ու տնանկ եմ,
Սակայն Տերը հոգ կտանի ինձի․
Իմ օգնականս ու փրկիչս դուն ես,
Ո՜վ իմ Աստվածս, մի՜ ուշանար։
ԱՄԵՆ

Видео Սաղմոս 40 канала Vahagn Gharibyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
14 сентября 2021 г. 22:29:38
00:03:24
Яндекс.Метрика