Загрузка страницы

Սաղմոս 52

ԱՍՏԾՈ ԴԱՏԱՍՏԱՆԸ ԵՎ ՇՆՈՐՀՔԸ
Ինչո՞ւ անօրինությունով կպարծիս, ո՜վ բռնավոր․
Աստծո ողորմությունը հավիտենական է։
Լեզուդ չարություններ կհնարե,
Եվ սուր ածելիի պես նենգություն կգործե․
Չարությունը բարությունեն ավելի կսիրես,
Ու ստությունը՝ արդարություն խոսելեն ավելի։
Ամեն կործանման խոսք ու նենգավոր լեզու կսիրես։
Ուստի Աստված հավիտյան քեզ պիտի կործանե,
Քեզ պիտի բռնե ու քեզ հանե քո բնակարանեդ,
Ու քեզ արմատեդ պիտի խլե կենդանիներուն երկրեն։
Արդարները պիտի տեսնեն ու վախնան,
Ու անոր վրա պիտի ծիծաղին՝ ըսելով,
Ահա այն մարդը, որ Աստված իրեն ապավեն չըրավ,
Հապա իր շատ հարստությանը վստահեցավ,
Ու իր անօրինությունովը զորացավ։
Սակայն ես Աստծո տանը մեջ կանաչ ձիթենիի պես եմ․
Աստծո ողորմությանը կհուսամ հավիտյանս հավիտենից։
Քեզ պիտի գովեմ հավիտյան,
Որ այս բանը կատարեցիր․
Ու քո անվանդ պիտի հուսամ,
Վասն զի բարի է սուրբերուդ առջև։
ԱՄԵՆ

Видео Սաղմոս 52 канала Vahagn Gharibyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
6 декабря 2023 г. 16:51:35
00:01:43
Яндекс.Метрика