Загрузка страницы

Սեր`գամված խաչի վրա

Ո՞վ ունեմ երկնքի մեջ,
Երկրի վրա Քեզնից
բացի մեկը չկա:
Քեզ մոտենալն ինձ բարի եղավ,
Հոգուս հարազատ ընկեր գտա,
Հիսուս թանկագին:

Եվ երբ նայում եմ Գողգոթա
տանող ճամփին,
Տեսնում եմ ոտնահետքերը Քո
Եվ Սեր` գամված խաչի վրա,
Սեր, որ երբեք չի վերջանա:
Քո արյան ամեն կաթիլը
խոսում է սեր,
Քո խոցված ձեռքերից, Հիսուս,
բխում է սեր:

Այցելում ես լռության մեջ,
Սիրով բացում ես փակ
դռներ, բժշկում ես:
Քո հայացքից սեր է կաթում,
Ու ես հալվում եմ մոմի պես,
Գրկումդ անէանում:

Քո հայրական ջերմ համբույրը
Շշնջում է ամեն անգամ`
Իմն ես , որդիս:
Ափումս դնում ես սիրո կրակ,
Իսկ մյուս ձեռքումս` յուղի սրվակ,
Մեկանում ենք մենք:

… Ու ես խորհում եմ`
Ով ունեմ երկնքի մեջ,
Երկրի վրա Քեզնից բացի
մեկը չկա:

Видео Սեր`գամված խաչի վրա канала Vahagn Gharibyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
17 апреля 2020 г. 17:54:36
00:05:58
Яндекс.Метрика