Загрузка страницы

Սաղմոս 56

ԱՂՈԹՔ ԱՍՏԾՈ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Ո՜վ Աստված, ողորմե ինձի, վասն զի մարդը կուզե զիս կլլել․
Ամեն օր պատերազմ ընելով զիս կնեղե։
Թշնամիներս ամեն օր կուզեն զիս կլլել,
Վասն զի շատ մարդիկ ամբարտավանությունով ինձի հետ կմարտնչին։
Երբ վախնամ քեզի պիտի հուսամ։
Աստուծմով պիտի գովեմ իր խոսքը․
Աստծո կհուսամ, պիտի չվախնամ․
Մարմինը ինձի ի՞նչ կրնա ընել։
Ամեն օր իմ բաներուս վնաս կուտան,
Իմ վրայովս անոնց բոլոր խորհուրդները չարիքի համար են։
Կհավաքվին ու կպահվին,
Իմ շավիղներս կդիտեն, վասն զի իմ անձիս կսպասեն։
Մի՞թե անօրինությունով անոնց փրկություն կըլլա․
Բարկությունով ժողովուրդները վար ձգե, ո՜վ Աստված։
Իմ թափառական պտտիլս համրեցիր․
Արցունքներս քո տիկիդ մեջ դիր․
Մի՞թե անոնք քո գրքիդ մեջ գրված չեն։
Երբ քեզի կանչեմ ետ պիտի դառնան իմ թշնամիներս․
Գիտեմ, թե Աստված ինձի հետ է։
Աստուծմով պիտի գովեմ իր խոսքը,
Տիրոջմով պիտի գովեմ իր խոսքը։
Աստծո կհուսամ, պիտի չվախնամ․
Մարդը ինձի ի՞նչ կրնա ընել։
Ո՜վ Աստված, քեզի հետ ունեցած ուխտս պիտի կատարեմ․
Քեզի շնորհակալության զոհ պիտի մատուցանեմ։
Որովհետև իմ անձս մահվանե ազատեցիր,
Ոտքերս ալ անկումե չե՞ս ազատեր,
Որպես զի Աստծո առջև քալեմ կյանքի լույսին մեջ։

Видео Սաղմոս 56 канала Vahagn Gharibyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
24 января 2024 г. 22:07:28
00:02:22
Яндекс.Метрика