Загрузка страницы

Սաղմոս 29

ՏԻՐՈՋԸ ՁԱՅՆԸ ՓՈԹՈՐԿԻՆ ՄԵՋ

Տիրոջը տվեք, ո՜վ հզորաց որդիներ,
Տիրոջը տվեք փառք ու զորություն։
Տիրոջը տվեք իր անվան փառքը,
Տիրոջը երկրպագություն ըրեք սրբության զարդարանքով։
Տիրոջը ձայնը ջուրերուն վրա է․
Փառաց Աստվածը կորոտա,
Տերը շատ ջուրերու վրա է։
Տիրոջը ձայնը ուժով է,
Տիրոջը ձայնը վեհափառությունով է։
Տիրոջը ձայնը եղևնիները կկոտրե,
Ու Տերը կկոտրե Լիբանանի եղևնիները․
Զանոնք կցատկեցնե հորթի պես,
Լիբանանը ու Սարիոնը միեղջերուներու ձագի պես․
Տիրոջը ձայնը կրակին բոցերը կճեղքե։
Տիրոջը ձայնը կդողացնե անապատը,
Տերը Կադեսի անապատը կդողացնե։
Տիրոջը ձայնը եղնիկները կծնեցնե,
Ու անտառները կմերկացնե․
Անոր տաճարին մեջ ամենքն ալ անոր փառքը կհռչակեն ։
Տերը ջրհեղեղին վրա կնստի,
Տերը հավիտյան թագավոր պիտի ըլլա։
Տերը իր ժողովրդին զորություն պիտի տա,
Տերը իր ժողովուրդը խաղաղությունով պիտի օրհնե։
ԱՄԵՆ

Видео Սաղմոս 29 канала Vahagn Gharibyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
13 мая 2021 г. 17:20:32
00:01:47
Яндекс.Метрика