Загрузка страницы

Սաղմոս 46

ԱՍՏՎԱԾ ՄԵԶԻ ՀԵՏ Է

Աստված մեր ապավենն ու զորությունն է․
Նեղություններու մեջ միշտ պատրաստ է օգնելու։
Անոր համար պիտի չվախնանք, թեև երկիրը փոխվի,
Ու լեռները ծովուն մեջտեղը ձգվին․
Թեև անոր ջուրերը գոռան ու պղտորին,
Լեռները դողան անոր ուռելովը։
Գետին վտակները պիտի ուրախացնեն Աստծո քաղաքը,
Բարձրելոյն սուրբ բնակարանները։
Աստված անոր մեջ է, անիկա պիտի չսասանի․
Աստված անոր պիտի օգնե առտուն կանուխ։
Հեթանոսները կխռովին, թագավորությունները կշարժին․
Բարձրեալը իր ձայնը կտա, երկիրը կհալի։
Զորաց Տերը մեզի հետ է․
Հակոբին Աստվածը մեր ապավենն է։
Եկեք ու տեսեք Տիրոջը գործերը,
Որ ավերումներ ըրավ երկրի մեջ։
Պատերազմները կդադրեցնե մինչև երկրի ծայրը․
Աղեղը կկոտրտե ու նիզակը կջարդե, կառքերը կրակով կայրե։
Հանդարտ կեցեք ու գիտցեք թե ես եմ Աստված․
Հեթանոսներուն մեջ պիտի բարձրանամ, երկրի վրա պիտի բարձրանամ։
Զորաց Տերը մեզի հետ է,
Հակոբին Աստվածը մեզի ապավեն է։
ԱՄԵՆ

Видео Սաղմոս 46 канала Vahagn Gharibyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
1 июня 2022 г. 20:29:44
00:02:21
Яндекс.Метрика