Загрузка страницы

Սաղմոս 24

ՄԵԾ ԹԱԳԱՎՈՐԸ
Տիրոջն է երկիրն ու անոր լիությունը,
Աշխարհն ու անոր բնակիչները։
Վասն զի ինք անոր հիմքերը ծովերուն վրա ձգեց,
Ու զանիկա գետերուն վրա հաստատեց։
Ո՞վ պիտի ելլե Տիրոջը լեռը,
Կամ ո՞վ պիտի կենա անոր սուրբ տեղը։
Ձեռքերով սուրբը ու սրտով մաքուրը,
Որ ստության անձնատուր չեղավ,
Ու նենգությամբ երդում չրավ․
Անիկա Տիրոջմեն օրհնություն պիտի ստանա,
Ու իր փրկությանը Աստուծմեն՝ արդարություն։
Զանիկա փնտրողներուն ցեղը այս է․
Քո երեսդ խնդրողը Հակոբն է։
Ով դռներ, գլուխնիդ վեր վերցուցեք․
Ու վերցվեցեք, ով հավիտենական դռներ,
Որպես զի փառաց Թագավորը մտնե։
Ո՞վ է այս փառաց Թագավորը․
Կարող ու հզոր Տերը,
Պատերազմի մեջ հզոր Տերը։
Ով դռներ, գլուխնիդ վեր վերցուցեք․
Ու վերցվեցեք, ով հավիտենական դռներ,
Որպես զի փառաց Թագավորը մտնե․
Ո՞վ է այս փառաց Թագավորը․
Զորքերուն Տերը,
Ինքն է փառաց Թագավորը։

Видео Սաղմոս 24 канала Vahagn Gharibyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
14 марта 2021 г. 16:49:02
00:01:49
Яндекс.Метрика