Загрузка страницы

Դու, իմ ամուր Ժայռ․․․

Դու իմ ամուր ժայռ ու ապավեն,
Դու իմ կարոտ սրտի փափագ ու բարձր Վեմ,
Անունդ, երբ շուրթերիցս է հնչում,
Հույս է սփռում, սեր ավետում,
Ջարդված սրտեր նորոգում:
Թող Քո Հոգու գետը բարձրանա,
Սուրբ օծությամբ ողջ էությունս լիանա:
Եվ իմ հոգին երգի քո փառքը հավիտյան,
Որ Դու ես միակ ճամփան:

Որքա˜ն ուզում եմ մոտենալ Քեզ, իմ Արքա,
Զգալ Քո ջերմ շունչը ու սերը անսահման,
Քոնն է ողջ փառքը, Դու ես իմ կյանքը
Եվ հույսը հավիտյան:
Երկրպագում եմ, ողջ սրտով գովում եմ Քեզ,
Փառք եմ տալիս Քեզ, որ այսօր ապրում եմ ես,
Դու իմ սփոփանքն ես, սպեղանին` հոգուս,
Իմ Տեր, փրկիչ Հիսուս:

Քեզ, ես միայն Քեզ եմ դավանում,
Որ ողջ իմ կյանքը լոկ Քեզ է պատկանում,
Սիրում եմ , սիրո խոսքեր եմ Քեզ ասում,
Քեզ եմ պաշտում, Քեզ հավատում
Եվ կյանքս Քեզ նվիրում:
Քո մեծ տեսիլքով պիտ ընթանամ,
Քո Սուրբ Հոգով պիտի լցվեմ ու զորանամ
Եվ բոլորին պիտի պատմեմ ես Քո մասին
Ու հասնեմ փառքիդ լույսին:

Видео Դու, իմ ամուր Ժայռ․․․ канала Vahagn Gharibyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
13 июня 2021 г. 2:28:53
00:06:08
Яндекс.Метрика