Загрузка страницы

Սաղմոս 45

ԵՐԳ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔԻ ՄԸ

Իմ սրտես բարի խոսք կբխի․
Շարադրածս թագավորին համար է․
Իմ լեզուս արագագիր դպիրին գրչին պես է։
Դուն մարդոց որդիներեն ավելի գեղեցիկ ես․
Քո շրթունքներեդ շնորհք կհոսի․
Անոր համար Աստված քեզ օրհնեց հավիտյան։
Ո՜վ Հզոր, թուրդ մեջքդ կապե՝
Քո փառքովդ ու վայելչությունովդ։
Ու քո վայելչությունովդ առաջացիր․
Ճշմարտության ու հեզության և արդարության համար հեծիր․
Ու քո աջ ձեռքդ քեզի ահավոր բաներ պիտի սորվեցնե։
Քու նետերդ սուր են,
Ու թագավորին թշնամիներուն սրտի մեջ մխված են․
Ժողովուրդները քու տակդ պիտի իյնան։
Ո՜վ Աստված, քո աթոռդ հավիտյանս հավիտենից կտևե․
Քո թագավորությանդ գավազանը ուղղության գավազան է․
Արդարությունը կսիրես ու անօրինությունը կատես․
Անոր համար, Աստված՝ քո Աստվածդ,
Ուրախության յուղով քեզ օծեց՝ քո ընկերներեդ ավելի։
Քո բոլոր հանդերձներդ զմուռս ու հալվե և կասիա կբուրեն․
Փղոսկրե պալատներեն նվագարաններուն լարերը քեզ ուրախացուցին։
Թագավորներու աղջիկները քո պատվո տիկիններուդ մեջ են․
Թագուհին քո աջ կողմդ կկանգնի՝
Ոփիրի ոսկիով զարդարված։
Ով աղջիկ, լսե ու տես, և քո ականջդ ծռե․
Մոռցիր քո ժողովուրդդ ու քո հորդ տունը։
Այն ատեն թագավորը պիտի ցանկա քո գեղեցկությանդ,
Վասն զի Ան է քո տերդ, ուստի խոնարհիր անոր առջև։
Տյուրոսի աղջիկը ու ժողովուրդին հարուստները
Ընծայով պիտի խնդրեն քո շնորհքդ։
Թագավորին աղջիկը փառավոր է,
Ոսկի թելով հյուսված է իր հանդերձը։
Նկարազարդ հանդերձով պիտի բերվի թագավորին․
Անոր ընկերացող աղջիկները քեզի պիտի բերվին։
Ցնծությունով և ուրախությունով պիտի բերվին,
Թագավորին պալատը պիտի մտնեն։
Քո հայրերուդ տեղը որդիներդ պիտի ըլլան․
Բոլոր երկրի մեջ իշխաններ պիտի ընես զանոնք։
Քո անունդ հռչակել պիտի տամ ազգե մինչև ազգ․
Անոր համար ժողովուրդները քեզ պիտի գովեն հավիտյանս հավիտենից։
ԱՄԵՆ

Видео Սաղմոս 45 канала Vahagn Gharibyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
19 мая 2022 г. 2:45:11
00:03:50
Яндекс.Метрика