Загрузка страницы

Սաղմոս 57

ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ

Ողորմե ինձի, ո՜վ Աստված, ողորմե ինձի,
Վասն զի իմ անձս քեզի կհուսա․
Քո թևերուդ հովանավորությանը պիտի ապավինիմ,
Մինչև որ թշվառություններն անցնին։
Բարձրյալ Աստծոն պիտի աղաղակեմ,
Իմ բարերար Աստծուս։
Երկնքեն պիտի ղրկե ու փրկե զիս,
Ու զիս կլլել ուզողները պիտի նախատե։
Աստված պիտի ղրկե իր ողորմությունը ու ճշմարտությունը։
Իմ անձս առյուծներու մեջ է․
Բոց փչող մարդոց որդիներուն մեջ կպառկիմ,
Որոնց ակռաները նիզակներ ու նետեր են,
Եվ անոնց լեզուները սրած թուրեր են։
Ո՜վ Աստված, երկնքի վրա բարձրացիր․
Քո փառքդ բոլոր երկրի վրա թող ըլլա։
Իմ քայլերուս որոգայթ պատրաստեցին,
Անձս խոնարհեցավ․
Փոս փորեցին առջևս, բայց իրենք ինկան անոր մեջ։
Սիրտս պատրաստ է, ո՜վ Աստված, սիրտս պատրաստ է․
Պիտի երգեմ ու սաղմոս պիտի ըսեմ․
Արթնցիր, ո՜վ իմ փառքս․
Արթնցեք, ո՜վ տավիղ ու քնար․
Ես կանուխ պիտի արթննամ։
Ո՜վ Տեր, ժողովուրդներուն մեջ քեզ պիտի գովեմ․
Եվ Սաղմոս պիտի երգեմ քեզի ազգերուն մեջ․
Վասն զի մեծ է քո ողորմությունդ՝ մինչև երկինք,
Ու քո ճշմարտությունդ մինչև ամպերը։
Երկինքի վրա բարձրացիր, ո՜վ Ասվտած,
Քո փառքդ բոլոր երկրի վրա թող ըլլա։

ԱՄԵՆ

Видео Սաղմոս 57 канала Vahagn Gharibyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
20 февраля 2024 г. 12:00:10
00:02:22
Яндекс.Метрика