Загрузка страницы

Սաղմոս 58

ԱՂՈԹՔ ՉԱՐԸ ՊԱՏԺԵԼՈւ ՀԱՄԱՐ

Իրավցնե անբարբառ արդարությո՞ւն կխոսիք,
Ուղղությունով դատաստա՞ն կտեսնեք, ո՜վ մարդոց որդիներ։
Արդարև սրտով անօրինություններ կգործեք․
Երկրի վրա ձեռքերով բռնություն կբանեցնեք։
Ամբարիշտներն իրենց մոր արգանդեն խոտորեցան․
Որովայնեն մոլորեցան և սուտ խոսեցան։
Անոնց թույնը օձի թույնի պես է,
Խուլ իժի պես՝ որ կգոցե իր ականջները,
Որ չի լսեր թովիչներուն ձայնը,
Թեև վարպետությամբ կհմայեն։
Ո՜վ Աստված, անոնց ակռաներն իրենց բերաններուն մեջ փշրե․
Ո՜վ Տեր, առյուծի կորյուններուն ժանիքները կոտրտե։
Թող անոնք հալին ջուրերու պես, որ կհոսին․
Երբ իրենց աղեղները լարեն, թող կոտրտին․
Խխունջի պես՝ որ քալած ատենը կհալի,
Կնոջ մը վիժած զավակի պես թող արևը չտեսնեն։
Ձեր կաթսաներուն՝ փուշերուն կրակը զգալեն առաջ,
Թե՛ թարմ և թե՛ այրվող փուշերը փթորիկով պիտի ցրե։
Արդարը պիտի ուրախանա, երբ վրեժխնդրությունը տեսնե․
Իր ոտքերը ամբարշտին արյունին մեջ պիտի լվա։
Ու մարդը պիտի ըսե՝ Իրավցնե արդարին համար վարձք կա․
Իրավցնե Աստված կա, որ երկրի վրա դատավոր է։
ԱՄԵՆ

Видео Սաղմոս 58 канала Vahagn Gharibyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
1 марта 2024 г. 13:30:09
00:01:52
Яндекс.Метрика