Загрузка страницы

Սաղմոս 53

ՄԱՐԴՈՑ ԱՆԶԳԱՄՈՒԹՅՈՒՆԸ

Անզգամն իր սրտի մեջ ըսավ՝ Աստված չկա․
Ապականեցան՝ պիղծ անօրինություն ընելով․
Մեկը չկա, որ աղեկություն ընե։
Աստված երկնքեն նայեցավ մարդոց որդիներու վրա,
Որպես զի տեսնե թե կա՞արդյոք իմաստուն մեկը,
Որ Աստված փնտրե։
Ամենքը խոտորեցան, մեկտեղ անպիտան եղան․
Աղեկություն ընող մը չկա, հատ մըն ալ չկա։
Մի՞թե չեն ճանչնար անօրինություն ընողները,
Որոնք, հաց ուտելու պես, իմ ժողովուրդս կուտեն,
Ու Աստծոն չեն կանչեր։
Անոնք հոն շատ վախցան, ուր վախ չկար․
Վազն զի քեզ պաշարողներուն ոսկորները ցրեց Աստված․
Անոնք պիտի ամչնան և ամոթով մնան․
Վասն զի Աստված անարգեց զանոնք։
Երանի՜թե Սիոնեն գար Իսրայելի փրկությունը․
Աստծո՝ իր ժողովուրդը գերությունեն դարձուցած ատենը
Հակոբ պիտի ցնծա, ու Իսրայել ուրախ պիտի ըլլա։

ԱՄԵՆ

Видео Սաղմոս 53 канала Vahagn Gharibyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
14 декабря 2023 г. 17:43:12
00:01:25
Яндекс.Метрика