Загрузка страницы

Սաղմոս 50

ՃՇՄԱՐԻՏ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ

Աստվածներուն Աստվածը՝ Տերը, խոսեցավ,
Ու երկիրը կանչեց արևելքեն մինչև արևմուտք։
Սիոնեն՝, գեղեցկության կատարելութենեն,
Աստված փայլեցավ։
Մեր Աստվածը պիտի գա ու պիտի չլռե․
Անոր առջև մաշող կրակ,
Ու բոլորտիքը՝ սաստիկ փոթորիկ պիտի ըլլա։
Վերեն պիտի կանչե երկինքը ու երկիրը՝
Իր ժողովուրդը դատելու համար։
Ինձի հավաքեցեք իմ սուրբերս,
Ու ինձի հետ զոհով ուխտ ընողները։
Երկինքները անոր արդարությունը պիտի պատմեն,
Վասն զի Աստված ինք դատավոր է։
Լսե, ով իմ ժողովուրդս, ու խոսիմ․
Ո՜վ Իսրայել, ու քեզի վկայություն ընեմ,
Թե՝ Ես եմ Աստված, քո Աստվածդ։
Ոչ թե քո զոհերուդ համար քեզ կհանդիմանեմ,
Ու քո ողջակեզներուդ համար՝ որոնք միշտ իմ առջևս են։
Քո տունեդ զվարակ չեմ առներ,
Ոչ ալ քո գոմերեդ՝ նոխազներ։
Վասն զի իմս են անտառի բոլոր գազանները,
Հազարավոր լեռներուն անասունները։
Ես կճանչնամ լեռներուն բոլոր թռչունները,
Ու դաշտի գազանները իմ քովս են։
Եթէ անոթենամ՝ քեզի պիտի չըսեմ․
Վասն զի աշխարհն ու անոր լիությունը իմս են։
Մի՞թե ես ցուլերու միս կ’ուտեմ,
Կամ նոխազներու արյուն խմե՞մ։
Շնորհակալության զոհ մատուցանե Աստծոն,
Ու քո ուխտերդ կատարե Բարձրելոյն․
Ու նեղության օրը ինձի կանչե․
Ես քեզ պիտի ազատեմ, ու դուն զիս պիտի փառավորես։
Սակայն Աստված ամբարշտին կըսե,
Քեզի ի՞նչ՝ որ դուն իմ օրենքներս կպատմես,
Ու իմ ուխտս բերանդ կառնես։
Վասն զի դուն խրատը ատեցիր,
Ու իմ խօսքերս ետիդ ձգեցիր․
Գողը տեսնելով՝ անոր հետ միաբանեցար,
Ու շնացողներուն հետ բաժին ունեցար․
Քո բերանդ չարության տվիր,
Ու քո լեզուդ նենգություն կհնարե․
Կնստիս եղբորդ դեմ կխոսիս,
Մորդ որդիին դեմ չարախոսություն կընես։
Այս բաները ըրիր ու ես լռեցի․
Կարծեցիր, թե ես բոլորովին քեզի կնմանիմ․
Բայց քեզ պիտի հանդիմանեմ
Ու աչքերուդ առջև պիտի շարեմ քո ըրածներդ։
Արդ իմացեք ասիկա, ով դուք Աստված մոռցողներ,
Չըլլա, որ ձեզ պատռեմ, և ազատող մըն ալ չգտնվի։
Շնորհակալություն մատուցանողը զիս կփառավորե․
Ու իր ճամբուն զգուշություն ընողին
Պիտի ցուցնեմ Աստծո փրկությունը։

Видео Սաղմոս 50 канала Vahagn Gharibyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
4 ноября 2023 г. 13:48:08
00:03:28
Яндекс.Метрика