Загрузка страницы

Երկու ուխտավոր վեպի մասին Սահակ #սրբազան Մաշալյան։ Erku ukhtavor vepi masin Sahak #srbazan Mashalyan

Հոգևոր զրույց` Ն.Ա.Տ. Սահակ Բ
Պոլսո Հայոց պատրիարք։

ԵՐԿՈՒ ՃԱՄՓՈՐԴ
1706 թվականի Զատկից անցել էր երկու շաբաթ: Տարոնի զմրուխտ հովիտները բազմատեսակ ծաղիկներ էին ծնում: Արևն արդեն վաղո՜ւց, քրիստոսանման հարություն առած, առատաձեռնորեն հարություն էր բաշխում բոլոր արարածներին: Ամայի տարածության մեջ` մի արահետի վրա, կողք կողքի միջին տարիքի երկու մարդ էին քայլում և խոսակցում: Եթե մոտիկից լսեինք նրանց ասածները, ապա կհասկանայինք, որ սաղմոս են փոխասում` մրմնջալով.
– «Քահանայք քո զգեցցին զարդարութիւն եւ սուրբք քո ցնծալով ցնծասցեն»:
– «Յիշեա, Տէր, զԴաւիթ եւ զամենայն հեզութիւն նորա»:
Նրանք վարդապետներ էին` սև սքեմներով, և գնում էին դեպի Ս. Կարապետ վանքը: Վաղ առավոտյան ճամփա էին ելել հայկական մի գյուղից, ուր երկու օր շարունակ հյուրասիրվել էին տեղի քահանայի կողմից: Ավելի քան մեկ տարի է, շրջում էին զանազան վանքեր` փնտրելով մի մնայուն վայր` հաստատվելու և իրագործելու իրենց ասպարեզի կոչումը: Նրանք սնվել և մեծացել էին Ամրդոլի հռչակավոր վանքում: Իրենց վանահոր` Վարդան վարդապետի մահից հետո, նոր վանահոր ընտրության ընթացքում պատահած անհաճո պայքարներից սրտնեղած, իրենց վանքը թողած, հեռացել էին խաղաղության այս որդիները: Նրանք երանելի վանահոր լավագույն աշակերտներն էին, և բնական է, որ նրանցից մեկը պետք է հաջորդեր նրան:
Բայց այնպիսի զրպարտություններ և բախումներ սկսվեցին պառակտված խմբակցությունների միջև, որ այս երկու մտերիմ նվիրյալները քաջ հասկացան, թե ով էլ ընտրվեր, միևնույն է, միաբանության մեջ գոյացած այս վերքերով ու գժտություններով իրենց հարազատ վանքն այլևս երբեք հին օրերի նման աղոթքի տուն չէր լինի: Այդ իսկ պատճառով, չլսելու համար եղբայրների կծու բամբասանքները, և հակառակ դրան, իրենց օրհնյալ վարդապետի հիշատակը և իրենց մանկության ու երիտասարդության քաղցր հուշերը` վանքի հետ կապված, միշտ պայծառ ու ջերմ պահելու համար թողեցին ու հեռացան այդ նվիրական վայրից:
– «Ո՛չ նստայց ես յաթոռս նանրաց. եւ ընդ անօրէնս ես ո՛չ մտից»:
– «Ատեցի ես զժողովս չարաց. եւ ընդ ամբարիշտս ես ո՛չ նստայց»:
Անգիր գիտեին բոլոր սաղմոսները, շարականներն ու բազմաթիվ աղոթքներ, որովհետև, համաձայն այդ ժամանակների վանական սովորույթի, այս էր վարդապետից ակնկալված հմտությունը:
Երբեմն լռում էին, սակայն այնուհետև կրկին սկսում էին սաղմոս ասել: Նիհարն ու բարձրահասակը, որ Գրիգոր էր կոչվում, մի քանի տարով ավագ էր մյուսից, որի անունը Հովհաննես էր` մարմնով տոկուն և զվարթ դեմքով մի անձնավորություն, որ վանք մտած ժամանակ տասներկու տարեկան էր: Իսկ վանքում արդեն չորս Հովհաննեսներ կային, Հովհաննեսը, պաշտելի անուն է հայոց մեջ: Քանի որ նրանց միջից փոքրագույնը և սիրելին էր նա, Վարդան վարդապետի կողմից սկսեց կոչվել «Կոլոտ» մականունով: Հասակ առավ, մեծացավ, վարդապետ դարձավ, սակայն «Կոլոտը» ընդմիշտ մնաց, մի բառ, որն իրականում չէր համապատասխանում միջին հասակով այս անձնավորությանը: Կան անհատներ, որոնց հետ խոսելիս, նրանց` իրենց հասակից ավելի բարձր լինելու տպավորությունն է ունենում մարդը: Այդպես էր նաև մեր Կոլոտը: Ուստի բարդույթ չէր ունենում երբեք այս անունը կրելիս: Եվ ոչ ոք սույն բառը իր բուն իմաստով չէր գործածում, երբ «Կոլոտ» էր կանչում նրան: Նրանց համար աշխույժ, գեղեցիկ, մարդամոտ, անկեղծ, հարազատ, քաղցրախոս և դյուրահաղորդ մեկն էր այս «Կոլոտը»:
– «Թէ ոչ մտից ի յարկս տան իմոյ. եւ թէ ելից յանկողինս մահճաց իմոց»:
– «Թէ տաց քուն աչաց իմոց, կամ նինջ արտեւանաց իմոց կամ հանգիստ իրանացն իմոց, մինչև գտից զտեղի յարկի Տեառն Աստուծոյ Յակոբայ»:
Գնում էին դրախտային տեսարանների միջով: Արևը շողում էր` առանց քրտնեցնելու, հովը փչում էր` առանց մրսեցնելու. գարունը վաղուց փռել էր իր ծաղկյալ գորգը դաշտերի վրա, և ծառերը հիշեցնում էին մինչև հորիզոն ծփացող ծաղիկների աչաշլաց մի ծովի: Հիասքանչ կանաչը, որ գարնան, ու նաև կյանքի, վսեմ դրոշակն էր, տիրում էր ամենուրեք:
– Ես կարծում եմ, որ օրը մթնելուց առաջ կարող ենք հասնել վանք: Խավարին չենք մնա, հուսով եմ:
– Ո՛չ, չեմ կարծում, տեր հայրը ասաց, որ հանգիստ քայլելով կարող ենք հասնել երեկոյան: Խավա՛ր, խավա՛ր, խավա՞ր ասացիր:
Կարծես թե մի շատ կարևոր բան հիշելով` Կոլոտը հանկարծ կանգնեց, դարձավ դեպի Գրիգոր վարդապետը, թևից բռնելով և երեսին նայելով` ասաց.
– Երբ «խավար» ասացիր, երեկ գիշերվա երազս հանկարծ հիշեցի: Քեզ պիտի պատմեի, սակայն մոռացա: Միասին մի մեծ քաղաքի մեջ էինք. շուրջբոլորը եկեղեցիներով լի էր, սակայն բոլորն էլ կիսակառույց և կամ ավերակ վիճակի մեջ էին: Հիշո՞ւմ ես, քեզ հետ վեց տարի առաջ Անի այցելեցինք: Նրան էր նմանվում, սակայն վստահ չեմ:

– Դու էլ ինձ նման Անին կարոտել ես: Եթե առիթ ունենանք, այս աշնանը մի անգամ ևս ուխտի գնանք: Ինչ որ է, չկտրեմ, խնդրեմ, շարունակիր:
– Մի մեծ և հոյակապ տաճարի առջև էինք: Տաճարը տանիք չուներ: Պայծառ ու լուսավոր կեսօր էր: Երանելի Վարդան վարդապետն էլ մեզ հետ էր: Մի մոմ բռնած ձեռքիս` ներս մտա վառելու: Սակայն երբ ոտքս եկեղեցու մուտքից ներս էի դնում, մի թանձր խավար էր դիմավորում ինձ, այնպիսի խավար, ուր շողի ոչ մի նշույլ չկար: Զարմանում եմ. «Ինչպե՞ս կլինի,– ասում եմ ինքս ինձ, – դուրսը կեսօր է, և տաճարը տանիք չունի»: Զգում եմ և լսում, որ տաճարը մարդկանցով լցված է, և խոսում են միմյանց հետ: «Հրահան չունի՞ մեկը», – բղավում են շատերը: «Դու մի վառիչ ունե՞ս», – հարցնում են մյուսները: Ես դուրս եկա, և ահա կեսօր է կրկին, և դու ասում ես ինձ. «Այս եկեղեցին եթե տանիք ունենար, ի՜նչ հոյակապ կլիներ, այդպես չէ՞»:
Աղբյուր` shavigh.am

#սահակսրբազան #սրբազան #քարոզ #երկուուխտավոր #խրատ

Видео Երկու ուխտավոր վեպի մասին Սահակ #սրբազան Մաշալյան։ Erku ukhtavor vepi masin Sahak #srbazan Mashalyan канала Arman Balyan Zhorai
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
17 июня 2023 г. 0:00:08
00:03:48
Другие видео канала
Հայոց Հայրապետի կոչը ժողովրդին։ Համազգային աղոթք հանուն Արցախի։ Մայր Աթոռի Սուրբ Տրդատ 3րդ բաց խորանՀայոց Հայրապետի կոչը ժողովրդին։ Համազգային աղոթք հանուն Արցախի։ Մայր Աթոռի Սուրբ Տրդատ 3րդ բաց խորանՆախամուտ պատարագի։ Տոն Սուրբ Գևորգ զորավարի։ Նորագավթի #եկեղեցի Ton Surb Gevorg zoravari Noragavit.Նախամուտ պատարագի։ Տոն Սուրբ Գևորգ զորավարի։ Նորագավթի #եկեղեցի Ton Surb Gevorg zoravari Noragavit.Համազգային աղոթք Արցախի համար #սուրբ Տրդատ 3րդ խորան։ Տեր ողորմեա։ Ամեն Հայր Սուրբ։  Տիրան #սրբազանՀամազգային աղոթք Արցախի համար #սուրբ Տրդատ 3րդ խորան։ Տեր ողորմեա։ Ամեն Հայր Սուրբ։ Տիրան #սրբազան#սուրբպատարագ Սրբոցն Գէորգայ քաջամարտիկ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին։ Տեր Շավարշ։#սուրբպատարագ Սրբոցն Գէորգայ քաջամարտիկ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին։ Տեր Շավարշ։Միթե սա վերջն է։ Մենք հիվանդ ենք և բուժումը պիտի լինի ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՎ և եկեղեցու կարգ ու կանոնով։Միթե սա վերջն է։ Մենք հիվանդ ենք և բուժումը պիտի լինի ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՎ և եկեղեցու կարգ ու կանոնով։#ավետարան ընթերցում։ Հավատո հանգանակ #հավատամք Արման #սարկավագ Տեր Շավարշ #քահանա Տոն Սուրբ Գեվորգի։#ավետարան ընթերցում։ Հավատո հանգանակ #հավատամք Արման #սարկավագ Տեր Շավարշ #քահանա Տոն Սուրբ Գեվորգի։Մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում։ Տոն Սուրբ Գևորգի։ Տեր Շավարշի #քարոզ Ter Shavarsh.Մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում։ Տոն Սուրբ Գևորգի։ Տեր Շավարշի #քարոզ Ter Shavarsh.#խաչերթ Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Աշտարակի #սուրբ Մարիանե #եկեղեցի Տեր Հովսեփ #քահանա#խաչերթ Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Աշտարակի #սուրբ Մարիանե #եկեղեցի Տեր Հովսեփ #քահանաԵղվարդի Սուրբ Սարգիս #եկեղեցի Տեր Հովսեփի #քարոզ Ամեն Հայր Սուրբ, Տեր ողորմեա, Հայրապետական մաղթերգ։Եղվարդի Սուրբ Սարգիս #եկեղեցի Տեր Հովսեփի #քարոզ Ամեն Հայր Սուրբ, Տեր ողորմեա, Հայրապետական մաղթերգ։#սուրբպատարագ Եղվարդի Սուրբ Սարգիս #եկեղեցի Տեր Հովսեփ #քահանա Eghvardi Surb Sargis. Ter Hovsep#սուրբպատարագ Եղվարդի Սուրբ Սարգիս #եկեղեցի Տեր Հովսեփ #քահանա Eghvardi Surb Sargis. Ter Hovsep#տերողորմեա ամենասուրբ Երրորդութիւն տուր աշխարհիս խաղաղութիւն և հիւանդաց բժշկութիւն։ Մուշեղ #սրբազան#տերողորմեա ամենասուրբ Երրորդութիւն տուր աշխարհիս խաղաղութիւն և հիւանդաց բժշկութիւն։ Մուշեղ #սրբազանԻնչպե՞ս աղոթել։ #քարոզ աղոթքի մասին։ Տեր Մատաթիա #քահանա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր #եկեղեցի #խրատԻնչպե՞ս աղոթել։ #քարոզ աղոթքի մասին։ Տեր Մատաթիա #քահանա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր #եկեղեցի #խրատՍուրբ #սուրբսուրբ Տէր զորութեանց։ Գոհություն և #փառաբանություն մատուցեմ Քեզ Տէր։ Բերդի #եկեղեցի ։Սուրբ #սուրբսուրբ Տէր զորութեանց։ Գոհություն և #փառաբանություն մատուցեմ Քեզ Տէր։ Բերդի #եկեղեցի ։Վերցրու խաչը և գնա Քրիստոսի հետևից։ Հայր Թեոդորոսի #քարոզ Գետարգելի #եկեղեցի Hayr Teodoros #qaroz .Վերցրու խաչը և գնա Քրիստոսի հետևից։ Հայր Թեոդորոսի #քարոզ Գետարգելի #եկեղեցի Hayr Teodoros #qaroz .Հայրապետական մաղթերգ. Ամեն հայի սրտից բխած, Լսիր այս ձայն, ով Աստված. Երկար կյանք տուր Հայրապետին։Հայրապետական մաղթերգ. Ամեն հայի սրտից բխած, Լսիր այս ձայն, ով Աստված. Երկար կյանք տուր Հայրապետին։Մկրտիչ #սրբազան քարոզը Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնի #սուրբ պատարագին Արուճի նորաօծ եկեղեցում։Մկրտիչ #սրբազան քարոզը Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնի #սուրբ պատարագին Արուճի նորաօծ եկեղեցում։#ժամերգություն արևագալի։ Արևելքից արևմուտք մանկունք Սիոնի։ Սաղմոսերգու #երգչախումբ Saghmosergu.#ժամերգություն արևագալի։ Արևելքից արևմուտք մանկունք Սիոնի։ Սաղմոսերգու #երգչախումբ Saghmosergu.#սուրբպատարագ Հրազդանի Սուրբ Աստվածածին #եկեղեցի Տեր Համազասպ #քահանա Ter Hamazasp #qahana#սուրբպատարագ Հրազդանի Սուրբ Աստվածածին #եկեղեցի Տեր Համազասպ #քահանա Ter Hamazasp #qahanaՃանապարհ և ճշմարտություն Քրիստոս։ Արևագալի #ժամերգություն Սաղմոսերգու երգչախումբ։ Կոմիտաս թանգարան։Ճանապարհ և ճշմարտություն Քրիստոս։ Արևագալի #ժամերգություն Սաղմոսերգու երգչախումբ։ Կոմիտաս թանգարան։#հոգեհանգիստ Արգավանդի Սուրբ Սարգիս #եկեղեցի Տեր Գրիգոր #քահանա Hogehangist Argavandi Surb Sargis#հոգեհանգիստ Արգավանդի Սուրբ Սարգիս #եկեղեցի Տեր Գրիգոր #քահանա Hogehangist Argavandi Surb SargisԻշխանապար։ Կարին պարային համույթ։ Հայ #ազգագրական պար։ Karin pari hamuyt. Hay #azgagrakan par.Իշխանապար։ Կարին պարային համույթ։ Հայ #ազգագրական պար։ Karin pari hamuyt. Hay #azgagrakan par.
Яндекс.Метрика