Загрузка страницы

Վերցրու խաչը և գնա Քրիստոսի հետևից։ Հայր Թեոդորոսի #քարոզ Գետարգելի #եկեղեցի Hayr Teodoros #qaroz .

Քարոզիչ` Հոգեշնորհ Տ. Թեոդորոս ծայրագույն վարդապետ Զաքարյան։
Երուսաղեմի միաբան։

Խաչվերաց․ Քրիստոսի հաղթական խաչի տոն

Սեպտեմբերի 11-ից մինչև 17-ը հանդիպող կիրակի օրը (այս տարի սեպտեմբերի 17-ին) Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ Սուրբ Խաչի գլխավոր և եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը:
Այն նվիրված է Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման ու փառաբանության հիշատակին: Խաչվերաց՝ նշանակում է խաչը վեր բարձրացնել:
«Դու կհաղթես այս պատերազմում, որովհետև քո գործն արդար է»:
Պատմությունն ավանդում է, որ 614թ-ին պարսից Խոսրով Բ Փարվեզ (590-628թթ.) թագավորը հարձակվեց Երուսաղեմ քաղաքի վրա և գրավեց այն: Պարսից զորքն ավերակների վերածեց քաղաքը, ժողովրդի մի մասին սրի քաշեց, մի մասին էլ գերի տարավ: Պարսից զինվորները թալանեցին նաև Ս. Հարություն տաճարը՝ իրենց հետ տանելով այն Խաչը, որի վրա խաչվել էր Հիսուս Քրիստոսը:
Հունաց Հերակլ կայսրը, որը աստվածապաշտ էր ու քրիստոսասեր, չհանդուրժեց Խաչափայտի գերեվարումը: Ս. Խաչը վերադարձնելու համար նա սրբազան պատերազմ սկսեց Խոսրով արքայի դեմ: Հերակլի զորքում կռվում էր նաև հայկական զորագունդը` Մժեժ Գնունու գլխավորությամբ:
Աստված տեսիլքով հայտնվեց կայսրին ու ասաց. «Դու կհաղթես այս պատերազմում, որովհետև քո գործն արդար է»: Այդպես էլ եղավ. Հերակլը հաղթեց և ազատագրեց Տերունական Խաչը: Հաղթական զորքը, ժողովրդի մեծ բազմության հետ միասին, ցնծությամբ և փառաբանությամբ Պարսկաստանից, Հայաստանի միջով անցնելով՝ Խաչը բերեց Երուսաղեմ և կրկին զետեղեց Ս. Հարություն տաճարում:
Ըստ ավանդության՝ Կարնո լեռների ստորոտներից մեկի մոտ պարսիկները փորձում են ետ վերցնել խաչը: Հայերը հետ են մղում պարսկական կողմի հարձակումները և տեսնում են, որ այն տեղից, որտեղ թաքցրել էին խաչափայտը, վճիտ ու սառնորակ աղբյուր է բխում: Նույն տեղում կառուցվում է Խաչկա կամ Խաչավանքի եկեղեցին, որը հետագայում ուխտատեղի է դառնում: Հատկապես Խաչվերացի տոնի առթիվ այնտեղ բազում ուխտավորներ էին այցելում: Խաչվերացին ժողովուրդը բազմաթիվ ուխտագնացություններ է կատարում, հատկապես Ս․ Խաչի անունը կրող սրբավայրեր:

 

Խաչվերացի կամ Սըրբխեչի նախօրեին` շաբաթ օրը, կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Տոնը կոչել են նաև Ուլնոց: Խորոված ուլը կոչվում է «խրովու», իսկ ուլի ճարպով ներծծված ձավարի փլավը` «քաշկակ»: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել: Տոնին նվիրված կերակրատեսակներից են ուլի խորովուն, մշոշը, ղափաման, գաթան, ոսպով շորվան:
«Փառավորենք Տիրոջ ազնիվ ու կենարար Խաչը, քանզի Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է, Խաչը սատանայի պարտությունն է, Խաչը որբերին հայր է, Խաչը ամբարիշտների դատավորն է, Խաչը հիվանդների բժիշկն է, Խաչը օրվա զենքն ու գիշերվա պահպանիչն է, Խաչը ծարավողների աղբյուրն է, Խաչը լույսն է խավարում նստածների և ազատագրումը գերվածների, Խաչը անօրենի տապալումն է»: (Ս. Հովհան Ոսկեբերանն)
Խաչվերացի տոնին բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն: Կիրակի երեկոյան մեծ հանդիսավորությամբ կատարվում է Խաչվերացի թափորը: Եկեղեցում խաչը զարդարում են գույնզգույն ծաղիկներով և ռեհանով և դուրս հանելով՝ պտտեցնում եկեղեցու շուրջը, որն արձագանքն է Խաչափայտի՝ գերությունից հետ դարձնելիս Հայկական լեռնաշխարհի ծաղկավետ վայրերով հետ՝ դեպի Երուսաղեմ տանելու: Կատարվում է անդաստանի կարգ: Քահանան խաչակնքում և օրհնում է աշխարհի չորս կողմերը՝ խաղաղություն հայցելով Աստծուց և վարդաջուր ցողում հավատացյալների վրա: Արարողությունից հետո սկսում է երեկոյան ժամերգությունը:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին`հետները ունենալով մրգեղեն, հատկապես խաղող, ձմերուկ, խմորեղեն, կաթնասեր, կանաչեղեն, պանիր: Այդ օրը գերեզմանատուն տարվող մրգերը «նան ու տրի» էին կոչում։
Քրիստոս խաչվեց, մահացավ ժամանակին ամենաանարգ մահը համարվող մահով, բայց հաղթեց։ Միգուցե մահվան ու կյանքի, հաղթանակի ու պարտության մասին մեր գաղափարներն են սխալ։
«Խաչվերացի խորհուրդը խաչը գտնելու մեջ է, այս տոնը հաստատվեց խաչի երեք գյուտերի արդյունքում։ Խաչը կորցնում ենք անտարբերության, մեղքի և թշնամանքի, չարության պատճառով։ Իսկ գտնում ենք այդ ախտերը հաղթահարելու արդյունքում։
Սխալ են մեր պատկերացումները մահվան ու կյանքի մասին, քանի որ հիմնաված են նյութական շահի, ոչ թե հոգևոր շահի վրա։ Պետք է կորցնել, որ գտնես, խաչվել՝ նշանակում է զոհաբերբել, երբ պատրաստ ես տալ այն, ինչ ունես, այդ դեպքում գտնում ես ավելի։ Քանի որ այն, ինչ զոհաբերում ես՝ Աստված է տալիս, դա քո սեփականը չէ։ Աստված տալիս է, որ կիրառես, ոչ թե պահես քեզ։ Սա էլ արդեն հաղթանակ է։ Այսօր ուրախանում ենք Քրիստոսի խաչով, քանի որ այն հաղթանակի խորհուրդն է, հիշում  ենք ոչ թե Քրիստոսի դաժան մահը, այլ փառավոր հաղթանակը», - տոնի խորհուրդը մեկնաբանում է Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Խաչվել ու հաղթել, մահանալ ու հավիտենական ապրել։ Խաչը հիշեցնում է, որ հարկավոր է կռվել, բայց արդար պատերազմ վարել, քանի որ «Դու կհաղթես այս պատերազմում, որովհետև քո գործն արդար է»։
Հասմիկ Թամամյան
Աղբյուրէ qahana.am

#hayrteodoros #qarozner #qaroz #getargel #հայրթեոդորոս #քարոզ #քարոզներ #սուրբխաչ

Видео Վերցրու խաչը և գնա Քրիստոսի հետևից։ Հայր Թեոդորոսի #քարոզ Գետարգելի #եկեղեցի Hayr Teodoros #qaroz . канала Arman Balyan Zhorai
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
20 сентября 2023 г. 21:54:28
00:18:34
Другие видео канала
Երեկոյան #ժամերգություն Մայր Աթոռի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ- մկրտարանում։Երեկոյան #ժամերգություն Մայր Աթոռի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ- մկրտարանում։#սուրբպատարագ համազգային աղոթք Արցախի համար Մայր Աթոռի Սուրբ Տրդատ 3րդ բաց խորանում։ Տիրան #սրբազան#սուրբպատարագ համազգային աղոթք Արցախի համար Մայր Աթոռի Սուրբ Տրդատ 3րդ բաց խորանում։ Տիրան #սրբազանՊատերազմ և Աստվածաշունչ։ Մաս ԺԵ-ԺԶ։ Փոքրաթիվ զորքն ինչպես է հաղթում ավելի ուժեղին։ Նիկոլայ սերբացի։Պատերազմ և Աստվածաշունչ։ Մաս ԺԵ-ԺԶ։ Փոքրաթիվ զորքն ինչպես է հաղթում ավելի ուժեղին։ Նիկոլայ սերբացի։Նեղությունների մասին հայր Թեոդորոսի #քարոզ Արցախից բռնագաղթվածներին Քանաքեռի Սբ Աստվածածին #եկեղեցիՆեղությունների մասին հայր Թեոդորոսի #քարոզ Արցախից բռնագաղթվածներին Քանաքեռի Սբ Աստվածածին #եկեղեցիՈւխտերթ Էջմիածնի մուտքին տեղակայված Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջից դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:Ուխտերթ Էջմիածնի մուտքին տեղակայված Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջից դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:Հայոց Հայրապետի կոչը ժողովրդին։ Համազգային աղոթք հանուն Արցախի։ Մայր Աթոռի Սուրբ Տրդատ 3րդ բաց խորանՀայոց Հայրապետի կոչը ժողովրդին։ Համազգային աղոթք հանուն Արցախի։ Մայր Աթոռի Սուրբ Տրդատ 3րդ բաց խորանՆախամուտ պատարագի։ Տոն Սուրբ Գևորգ զորավարի։ Նորագավթի #եկեղեցի Ton Surb Gevorg zoravari Noragavit.Նախամուտ պատարագի։ Տոն Սուրբ Գևորգ զորավարի։ Նորագավթի #եկեղեցի Ton Surb Gevorg zoravari Noragavit.#սուրբպատարագ Սրբոցն Գէորգայ քաջամարտիկ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին։ Տեր Շավարշ։#սուրբպատարագ Սրբոցն Գէորգայ քաջամարտիկ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին։ Տեր Շավարշ։Միթե սա վերջն է։ Մենք հիվանդ ենք և բուժումը պիտի լինի ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՎ և եկեղեցու կարգ ու կանոնով։Միթե սա վերջն է։ Մենք հիվանդ ենք և բուժումը պիտի լինի ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՎ և եկեղեցու կարգ ու կանոնով։Սուրբ Տիրամոր գովք։ Քեզ հավատամ, խոստովանիմ, անմահական սուրբ Տիրամեր։ Վարագավանք #ուխտագնացությունՍուրբ Տիրամոր գովք։ Քեզ հավատամ, խոստովանիմ, անմահական սուրբ Տիրամեր։ Վարագավանք #ուխտագնացությունԻնչպե՞ս աղոթել։ #քարոզ աղոթքի մասին։ Տեր Մատաթիա #քահանա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր #եկեղեցի #խրատԻնչպե՞ս աղոթել։ #քարոզ աղոթքի մասին։ Տեր Մատաթիա #քահանա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր #եկեղեցի #խրատԿինը չպիտի հագնի տաբատ (շալվար), մազերը ցանկալի է փակի գլխաշորով և չցուցադրի իր սեքսուալությունը։Կինը չպիտի հագնի տաբատ (շալվար), մազերը ցանկալի է փակի գլխաշորով և չցուցադրի իր սեքսուալությունը։Սուրբ #սուրբսուրբ Տէր զորութեանց։ Գոհություն և #փառաբանություն մատուցեմ Քեզ Տէր։ Բերդի #եկեղեցի ։Սուրբ #սուրբսուրբ Տէր զորութեանց։ Գոհություն և #փառաբանություն մատուցեմ Քեզ Տէր։ Բերդի #եկեղեցի ։Սա հոգևոր պատերազմ է, որի լուծումը մեր մեղքերը խոստովանելն է ու պիղծ քարոզներն արգելելը։ Տեր Աբէլ։Սա հոգևոր պատերազմ է, որի լուծումը մեր մեղքերը խոստովանելն է ու պիղծ քարոզներն արգելելը։ Տեր Աբէլ։Չի կարելի ավագներին և պաշտոնյաներին չարախոսել։ Լավագույն լուծումը նմաններին արհամարհելն ու չխոսելը։Չի կարելի ավագներին և պաշտոնյաներին չարախոսել։ Լավագույն լուծումը նմաններին արհամարհելն ու չխոսելը։Երեկոյան #ժամերգություն ամեն օր ժ.17։00 Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր #եկեղեցի Հայր Պողոս։Երեկոյան #ժամերգություն ամեն օր ժ.17։00 Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր #եկեղեցի Հայր Պողոս։#աուդիոգիրք Պատերազմ և Աստվածաշունչ, մաս ԺԲ-ԺԴ Նիկոլայ Սերբացի։ Paterazm ev Astvacashunch #audiogirq#աուդիոգիրք Պատերազմ և Աստվածաշունչ, մաս ԺԲ-ԺԴ Նիկոլայ Սերբացի։ Paterazm ev Astvacashunch #audiogirqՕտար կանանց չի կարելի ուշադրություն դարձնել։ Արտաքինը ժամանակավոր է, կարևոր է կնոջ հոգին և միտքը։Օտար կանանց չի կարելի ուշադրություն դարձնել։ Արտաքինը ժամանակավոր է, կարևոր է կնոջ հոգին և միտքը։#սուրբպատարագ գ. Ծաղկունքի Սուրբ Սարգիս #եկեղեցի Տեր Նարեկ #քահանա #divineliturgy Ter Narek #qahana#սուրբպատարագ գ. Ծաղկունքի Սուրբ Սարգիս #եկեղեցի Տեր Նարեկ #քահանա #divineliturgy Ter Narek #qahanaԱմեն մեղք Աստված կարող է ներել, բայց պետք է դուք էլ ներեք մյուսներին։ Անդրեյ #տկաչով #քարոզ #խրատ ։Ամեն մեղք Աստված կարող է ներել, բայց պետք է դուք էլ ներեք մյուսներին։ Անդրեյ #տկաչով #քարոզ #խրատ ։Երեկոյան #ժամերգություն Երևան  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր #եկեղեցի Տեր Առնակ, Մատաթիա Աշոտ #քահանաԵրեկոյան #ժամերգություն Երևան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր #եկեղեցի Տեր Առնակ, Մատաթիա Աշոտ #քահանա
Яндекс.Метрика