Загрузка страницы

Նախամուտ պատարագի։ Տոն Սուրբ Գևորգ զորավարի։ Նորագավթի #եկեղեցի Ton Surb Gevorg zoravari Noragavit.

Պատարագիչ` Տեր Շավարշ քահանա Սիմոնյան։
Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ։

Այս պահին քաշվում է վարագույրը, և մինչ դպիրները երգում են օրվան պատշաճող մեղեդին, պատարագիչը հորդահոս արտասուքով լուռ ասում է Նարեկացու աղոթքը ձոնված Սուրբ Հոգուն, Ով Տնօրինողն է խորհուրդի: Իսկ եթե խորհրդակատարը եպիսկոպոս է, պետք է վրան գցի պատվական եմիփորոնը, մոտենա սեղանի ընծայարանին և ծնկի եկած, լուռ ու մունջ, հորդահոս արցունքներով աղոթի Սուրբ Հոգուն, որն ամեն մի գործի տնօրինողն է։

Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ. Աղոթք առ Սուրբ Հոգին, Բան ԼԳ, հատված Դ և ԼԳ, հատված Ե․

Քհ - (ծածուկ) Ո՛վ ամենակալ, բարերար, մարդասեր Աստված ամենքի, անտեսանելիների և տեսանելիների հորինող, փրկող և հաստատող, խնամող և խաղաղարար, Հոր հզոր Հոգի մաղթանքների հառաչալից գոչմամբ ներկայանալով ահավորիդ՝ հայցում ենք բազկատարած։ Ահով ու դողով և սաստիկ երկյուղով մոտենում ենք՝ մատուցելու Քո անզննելի զորությանը նախ այս բանավոր պատարագը, իբրև [Հոր] աթոռակցի, փառակցի և արարչակցի՝ Քո հայրենի անկողոպտելի պատվիդ, և Էմմանուելի Հոր, Քեզ Առաքողի, Փրկչի, Կենդանատուի և ամենայնի Արարչի ամենակատար կամքի խորածածուկ խորհուրդները Քննողի։ Քո միջոցով մեզ ծանուցվեց միասնական Աստվածությանդ երրյակ անձնավորությունը, որոնցից մեկն էլ Դու ես ճանաչվում, Ո՜վ անհասանելի։ Քեզնով և Քո միջոցով նահապետական տոհմի առաջին շառավիղները, որոնք տեսանող են անվանակոչվում, անցյալն ու գալիքը, եղածներն ու չգոյացածները պայծառ խոսքով վերապատմեցին։ Մովսեսը Քեզ Աստծու Հոգի քարոզեց, Դու որ ջրերի վրա գնալու ժամանակ, Ով անպարագիր զորություն, թևապարփակ պաշտպանողության հոգածության ահեղ շրջարկությամբ գութ ու գորով ցույց տալով նորածին արարչությանը, ավազանի խորհրդին ծանոթացրիր։ Որի կերպարանքի օրինակով նախքան վերջին վարագույրիդ հալհլուկ մածվածքը կառուցելը, տիրական կարողությամբ անէությունից հորինեցիր բոլոր գոյությունների և էությունների բովանդակ բնությունը։ Քեզանից եղածները հարության նորոգությամբ Քեզնով են ստեղծվում այն պահին, որն այս կյանքի վերջին օրն է և կենդանիների երկրի առաջին օրը։ Քո ազգակիցը և Հոր էակից անդրանիկ Որդին Իր կամքի միությամբ Քեզ հնազանդվեց, ինչպես Իր Հորը, և մեր կերպարանքը առած Քեզ ավետարանեց, որպես Իր հզոր Հորը հավասար և համագո ճշմարիտ Աստված, և Քեզ ուղղված հայհոյությունը անքավելի մեղք հայտարարեց և Քեզ անհնազանդ աստվածամարտների չարախոս բերանը փակեց, մինչդեռ Իր դեմ եղածը ներեց Արդարը, Անարատն ու ամենքին Գտնողը, որ մեր մեղքերի համար մատնվեց և մեզ արդարացնելու համար հարություն առավ։ Քո միջոցով Նրան փառք և Քեզ բարեբանություն՝ ամենակալ Հոր հետ հավիտյանս հավիտենից. ամեն։

Դարձյալ պիտի կրկնեմ խոսքերը նույն կարգով, մինչև լուսո վստահությունը հրաշապես հայտնվի իմ մեջ, որպեսզի ազդվելով վերստին ավետարանեմ կրկնակի խաղաղություն։

Աղաչում և արտասվալից հառաչանքով աղերսում ենք մեր բոլոր էությամբ փառավորված Արարչիդ, անապական, անստեղծ, անժամանակ և գթացող Հոգուդ, որ անմռունչ հեծությամբ բարեխոսում ես մեզ համար Քո ողորմած Հոր առջև, որ սրբերին պահպանում ես և մեղավորներին մաքրում և Քո բարձրյալ Հոր ապրեցնող ու կենդանի կամքի տաճարներ կազմում։ Այժմ մեզ ազատի՛ր ամեն անմաքուր գործերից, որոնք հաճելի չեն Քո բնակությանը, և Քո շնորհների լույսի շողերը թող չհանգեն մեր մտքի տեսության աչքերից, քանի որ սովորեցինք, որ Դու մեզ հետ միանում ես մեր ընտիր խնկաբույր վարքի և աղոթքի միջոցով։ Եվ որովհետև Երրորդությունիցդ մեկը պատարագվում է, և մյուսն՝ ընդունում, և հաշտվելով մեզ հետ Իր անդրանիկի հաշտարար արյամբ, Դու էլ ընդունի՛ր մեր պաղատանքը և մեզ համար պատվական ու ամենապատրաստ օթևաններ հարդարիր առանց պատժի դատապարտության երկնավոր Գառանդ ճաշակումը վայելելու համար և ընդունելու նոր փրկության կյանքի այս անմահական մանանան։ Եվ թող այս հրով հալվեն մեր գայթակղությունները, ինչպես մարգարեինը՝ ունելիներով մատուցված կենդանախարույկ կայծակով, որպեսզի ամեն ինչում քարոզվի Քո գթությունը, ինչպես Աստծու Որդովդ՝ Հոր քաղցրությունը, որ անառակ որդուն մոտեցրեց հայրենի ժառանգությանը և պոռնիկներին առաջնորդեց դեպի արդարների երանության երկնային արքայությունը։ Այո՛, այո՛, ես էլ նրանցից մեկն եմ. ինձ ևս ընդունի՛ր նրանց հետ, որպես մեծ մարդասիրությանդ կարոտողի, Քո շնորհներով ապրող և Քրիստոսի արյամբ գնվածիս, որպեսզի այս ամեն ինչով ամեն ինչի մեջ ճանաչվի Քո աստվածությունը, Հոր հետ համապատվաբար փառավորվելով մեկ կամքով և մեկ գովելի իշխանությամբ։

Видео Նախամուտ պատարագի։ Տոն Սուրբ Գևորգ զորավարի։ Նորագավթի #եկեղեցի Ton Surb Gevorg zoravari Noragavit. канала Arman Balyan Zhorai
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
1 октября 2023 г. 22:04:17
00:06:01
Другие видео канала
Հայոց Հայրապետի կոչը ժողովրդին։ Համազգային աղոթք հանուն Արցախի։ Մայր Աթոռի Սուրբ Տրդատ 3րդ բաց խորանՀայոց Հայրապետի կոչը ժողովրդին։ Համազգային աղոթք հանուն Արցախի։ Մայր Աթոռի Սուրբ Տրդատ 3րդ բաց խորանՀամազգային աղոթք Արցախի համար #սուրբ Տրդատ 3րդ խորան։ Տեր ողորմեա։ Ամեն Հայր Սուրբ։  Տիրան #սրբազանՀամազգային աղոթք Արցախի համար #սուրբ Տրդատ 3րդ խորան։ Տեր ողորմեա։ Ամեն Հայր Սուրբ։ Տիրան #սրբազան#սուրբպատարագ Սրբոցն Գէորգայ քաջամարտիկ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին։ Տեր Շավարշ։#սուրբպատարագ Սրբոցն Գէորգայ քաջամարտիկ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին։ Տեր Շավարշ։Միթե սա վերջն է։ Մենք հիվանդ ենք և բուժումը պիտի լինի ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՎ և եկեղեցու կարգ ու կանոնով։Միթե սա վերջն է։ Մենք հիվանդ ենք և բուժումը պիտի լինի ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՎ և եկեղեցու կարգ ու կանոնով։#ավետարան ընթերցում։ Հավատո հանգանակ #հավատամք Արման #սարկավագ Տեր Շավարշ #քահանա Տոն Սուրբ Գեվորգի։#ավետարան ընթերցում։ Հավատո հանգանակ #հավատամք Արման #սարկավագ Տեր Շավարշ #քահանա Տոն Սուրբ Գեվորգի։Մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում։ Տոն Սուրբ Գևորգի։ Տեր Շավարշի #քարոզ Ter Shavarsh.Մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում։ Տոն Սուրբ Գևորգի։ Տեր Շավարշի #քարոզ Ter Shavarsh.#խաչերթ Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Աշտարակի #սուրբ Մարիանե #եկեղեցի Տեր Հովսեփ #քահանա#խաչերթ Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Աշտարակի #սուրբ Մարիանե #եկեղեցի Տեր Հովսեփ #քահանաԵղվարդի Սուրբ Սարգիս #եկեղեցի Տեր Հովսեփի #քարոզ Ամեն Հայր Սուրբ, Տեր ողորմեա, Հայրապետական մաղթերգ։Եղվարդի Սուրբ Սարգիս #եկեղեցի Տեր Հովսեփի #քարոզ Ամեն Հայր Սուրբ, Տեր ողորմեա, Հայրապետական մաղթերգ։#սուրբպատարագ Եղվարդի Սուրբ Սարգիս #եկեղեցի Տեր Հովսեփ #քահանա Eghvardi Surb Sargis. Ter Hovsep#սուրբպատարագ Եղվարդի Սուրբ Սարգիս #եկեղեցի Տեր Հովսեփ #քահանա Eghvardi Surb Sargis. Ter HovsepԽաչվերացի #սուրբպատարագ Սուրբ Գայանե #եկեղեցի Հայկազուն #սրբազան Khachverats #divineliturgy EjmiacinԽաչվերացի #սուրբպատարագ Սուրբ Գայանե #եկեղեցի Հայկազուն #սրբազան Khachverats #divineliturgy EjmiacinՃանապարհ և ճշմարտություն Քրիստոս։ Արևագալի #ժամերգություն Սաղմոսերգու երգչախումբ։ Կոմիտաս թանգարան։Ճանապարհ և ճշմարտություն Քրիստոս։ Արևագալի #ժամերգություն Սաղմոսերգու երգչախումբ։ Կոմիտաս թանգարան։Ինչպե՞ս սիրել և դաստիրակել երեխային։ Անդրեյ Տկաչով #քահանա ։ #ընտանիք #ամուսնություն Андрей Ткачев.Ինչպե՞ս սիրել և դաստիրակել երեխային։ Անդրեյ Տկաչով #քահանա ։ #ընտանիք #ամուսնություն Андрей Ткачев.Առավոտյան #ժամերգություն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ #եկեղեցի Հայր Պողոս։Առավոտյան #ժամերգություն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ #եկեղեցի Հայր Պողոս։Հրեական շաբաթի մասին Տեր Եզնիկ #քահանա #քարոզ Գյումրի Սուրբ Նշան #եկեղեցի Ter Yeznik #qahana #qarozՀրեական շաբաթի մասին Տեր Եզնիկ #քահանա #քարոզ Գյումրի Սուրբ Նշան #եկեղեցի Ter Yeznik #qahana #qarozԶաքեոսի դարձն առ Աստված։ Սահակ #սրբազան #քարոզ #խրատ #զրույց Sahak #srbazan #qaroz Zaqeosi darcy.Զաքեոսի դարձն առ Աստված։ Սահակ #սրբազան #քարոզ #խրատ #զրույց Sahak #srbazan #qaroz Zaqeosi darcy.Մի մերժեք Աստծո հայրությունն ու ծրագրերը։ Սահակ #սրբազան #քարոզ #խրատ #խոսք #զրույց Sahak #srbazanՄի մերժեք Աստծո հայրությունն ու ծրագրերը։ Սահակ #սրբազան #քարոզ #խրատ #խոսք #զրույց Sahak #srbazanԻնչպե՞ս սերն ավելացնենք մեր մեջ։ Սահակ #սրբազան #քարոզ #խրատ #խոսք #զրույց Sahak #srbazan #qarozԻնչպե՞ս սերն ավելացնենք մեր մեջ։ Սահակ #սրբազան #քարոզ #խրատ #խոսք #զրույց Sahak #srbazan #qarozՈ՞վ է արդար մարդ համարվում Սահակ #արքեպիսկոպոս Մաշալյան #սրբազան #քարոզ #խրատ #զրույց #խոսք #srbazanՈ՞վ է արդար մարդ համարվում Սահակ #արքեպիսկոպոս Մաշալյան #սրբազան #քարոզ #խրատ #զրույց #խոսք #srbazanԵրկու ուխտավոր վեպի մասին Սահակ #սրբազան Մաշալյան։ Erku ukhtavor vepi masin Sahak #srbazan MashalyanԵրկու ուխտավոր վեպի մասին Սահակ #սրբազան Մաշալյան։ Erku ukhtavor vepi masin Sahak #srbazan MashalyanԱստծուց վախենալ պետք է թե ոչ, քանի որ Աստված սեր է։ Սահակ #սրբազան #քարոզ #խրատ #զրույցԱստծուց վախենալ պետք է թե ոչ, քանի որ Աստված սեր է։ Սահակ #սրբազան #քարոզ #խրատ #զրույց
Яндекс.Метрика