Загрузка страницы

#ավետարան ընթերցում։ Հավատո հանգանակ #հավատամք Արման #սարկավագ Տեր Շավարշ #քահանա Տոն Սուրբ Գեվորգի։

Պատարագիչ` Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի։
Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ։
Սրբոցն Գէորգայ քաջամարտիկ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին հիշատակման Սուրբ Պատարագ Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցում։

Ս. ԳԵՎՈՐԳ ԶՈՐԱՎԱՐ (+303)

Տիեզերահռչակ զորավար և Քրիստոսի վկա ս. Գևորգը կապադովկացի ազնվական էր, բարեպաշտ ծնողների զավակ: Նա գերազանց զինվոր էր և ուներ հազարապետի աստիճան:
Դիոկղետիանոս կայսեր օրոք քրիստոնյաների դեմ մոլեգնող հալածանքների ժամանակ, արհամարհելով մահվան սպառնալիքը, կայսեր առջև Գևորգն արիաբար խոստովանեց իր հավատը: Նրան ենթարկեցին բազում տանջանքների, որոնք, սակայն, չկարողացան սասանել սրբին: Ավելին՝ նահատակության մեջ նրան ուղեկցում էին զարմանալի նշաններ, որոնցից զարհուրում էին հեթանոսները, իսկ շատերը՝ խոստովանում, թե մեծ է քրիստոնյաների Աստվածը: Նրանց թվում էր նաև Աղեքսանդրե թագուհին: Տեսնելով այն ամենը, որ կատարվում էր Տիրոջ հավատարիմ ծառայի միջոցով, նա էլ հավատաց Քրիստոսին և Գևորգի հետ դատապարտվեց մահվան: Մահապատժի վայրը դեռ չհասած՝ թագուհին աղոթելով խաղաղությամբ ավանդեց իր հոգին, իսկ սուրբ Գևորգը նահատակվեց՝ գլխատվելով զինվորների կողմից:
Ս. Գևորգի մասին ավանդությունը պատմում է, թե նա մի վիշապ է սպանել՝ փրկելով մի աղջկա, որն իբրև կերակուր հանձնված էր նրան: Այս ավանդությունը խորհրդանշում է սուրբ զորավարի արիասիրտ պատերազմը և հաղթանակը սատանայի նկատմամբ: Բացի այդ՝ Դիոկղետիանոսին նույնպես անդնդային վիշապ էին կոչում, որին հաղթեց ս. Գևորգը իր անկոտրում հավատով:
Ս. Գևորգի հանրահայտ սրբապատկերը, որտեղ նա, ձիու վրա նստած, նիզակով խոցում է վիշապին, սքանչելի խորհրդանիշ է չարի դեմ քրիստոնեության պայքարի և հաղթանակի՝ ոչ միայն մարտիրոսությամբ, այլև առաքինություններով ու սրբությամբ:

Մարիամ Կիրակոսյան

Աւետարան ըստ Ղուկասի 12.2-92 որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի,
3 քանի որ ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ:
4 Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին. մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող,
5 այլ ցոյց կտամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք: Վախեցէ՛ք Նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի: Այո՛, ասում եմ ձեզ. վախեցէ՛ք Նրանից:
6 Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծոյ առաջ մոռացուած չէ:
7 Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշւուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները:
8 Ասում եմ ձեզ. ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ:
9 Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի:

#հավատամք #հավատոհանգանակ #սուրբպատարագ #սուրբգեվորգ #ավետարան #աստվածաշունչ #արմանսարկավագ #տերշավարշ #սարկավագ #քահանա #sarkavag #qahana #tershavarsh #armansarkavag

Видео #ավետարան ընթերցում։ Հավատո հանգանակ #հավատամք Արման #սարկավագ Տեր Շավարշ #քահանա Տոն Սուրբ Գեվորգի։ канала Arman Balyan Zhorai
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
30 сентября 2023 г. 23:00:09
00:09:16
Другие видео канала
Ամեն և ընդ հոգվույդ քում։ Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. Տէր ողորմեա: Սուրբ Գայանե #եկեղեցի ։Ամեն և ընդ հոգվույդ քում։ Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. Տէր ողորմեա: Սուրբ Գայանե #եկեղեցի ։Վարդան եպիսկոպոս։ Հոգևոր զրույց, ագապե,  հոգևոր երգեր Թեղենիքի սրբոց նահատակաց եկեղեցու երիցատանը։Վարդան եպիսկոպոս։ Հոգևոր զրույց, ագապե, հոգևոր երգեր Թեղենիքի սրբոց նահատակաց եկեղեցու երիցատանը։#սուրբսուրբ Տեր զորությունների։ Գոհություն և փառաբանություն մատուցեմ Քեզ Տեր Աստված մեր։ Հայր Աղան։#սուրբսուրբ Տեր զորությունների։ Գոհություն և փառաբանություն մատուցեմ Քեզ Տեր Աստված մեր։ Հայր Աղան։Սուրբ, #սուրբսուրբ Տէր։ Ամէն և ընդ հոգվույդ քում։ #սուրբպատարագ Քանաքեռի Սուրբ Հակոբ #եկեղեցիՍուրբ, #սուրբսուրբ Տէր։ Ամէն և ընդ հոգվույդ քում։ #սուրբպատարագ Քանաքեռի Սուրբ Հակոբ #եկեղեցիՔայլենք Աստծո խոսքով։ Ամեն հայի  սրտից բխած։ Հայրապետական #մաղթերգ Տեր Գրիգոր #քահանա Ter Grigor.Քայլենք Աստծո խոսքով։ Ամեն հայի սրտից բխած։ Հայրապետական #մաղթերգ Տեր Գրիգոր #քահանա Ter Grigor.Գոհություն և փառաբանություն մատուցանեմ քեզ Տեր Աստված մեր։ Ամեն և ընդ հոգվույդ քում։Գոհություն և փառաբանություն մատուցանեմ քեզ Տեր Աստված մեր։ Ամեն և ընդ հոգվույդ քում։Անդաստանի կարգ Խոր վիրապում։ Տոն սուրբ Գրիգորի ելքն խոր վիրապից։ Andastani karg Khor virapum.Անդաստանի կարգ Խոր վիրապում։ Տոն սուրբ Գրիգորի ելքն խոր վիրապից։ Andastani karg Khor virapum.Երեկոյան #ժամերգություն Մայր Աթոռի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում։Երեկոյան #ժամերգություն Մայր Աթոռի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում։Ուր ես մայր իմ։ Լուսինե Զաքարյան։Ուր ես մայր իմ։ Լուսինե Զաքարյան։Դավիթ սարկավագ: Ով Աստծուց է ծնված մեղք չի գործում: Davit sarkavag. Astcuc cnvacy mexk chi gorcum.Դավիթ սարկավագ: Ով Աստծուց է ծնված մեղք չի գործում: Davit sarkavag. Astcuc cnvacy mexk chi gorcum.Ծաղկազարդ Սուրբ Գայանե #եկեղեցի ։ Ավետարանի ընթերցում Հավատամք։ Արտակ #սրբազան հայր Մինաս։Ծաղկազարդ Սուրբ Գայանե #եկեղեցի ։ Ավետարանի ընթերցում Հավատամք։ Արտակ #սրբազան հայր Մինաս։Տաղ ֆիլմից հատված։ Վահե Յան, Վահե Բեգոյան։Տաղ ֆիլմից հատված։ Վահե Յան, Վահե Բեգոյան։Տեր Հուսիկ։ Սուրբ ծննդյան պահքը դեկ 30֊հունվար 5։Տեր Հուսիկ։ Սուրբ ծննդյան պահքը դեկ 30֊հունվար 5։Գոհություն և փառաբանություն մատուցանեմ Քեզ Տեր Աստված մեր վասն սուրբ պատարագի։ Հովհաննես սրկավագ։Գոհություն և փառաբանություն մատուցանեմ Քեզ Տեր Աստված մեր վասն սուրբ պատարագի։ Հովհաննես սրկավագ։ԱՇՏԱՐԱԿԻ Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻԱՇՏԱՐԱԿԻ Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻԱշխատանքի մասին Սահակ #սրբազան #քարոզ ։ Քո գործդ իմաստությամբ կատարիր։ Sahak srbazani #qaroz .Աշխատանքի մասին Սահակ #սրբազան #քարոզ ։ Քո գործդ իմաստությամբ կատարիր։ Sahak srbazani #qaroz .Բժշկության #աղոթք Սուրբ Հովհաննավանքում։ Տեր Արամ #քահանա ։ Bzhshkutyan aghotq Hovhannavanq Ter AramԲժշկության #աղոթք Սուրբ Հովհաննավանքում։ Տեր Արամ #քահանա ։ Bzhshkutyan aghotq Hovhannavanq Ter AramԱմուսնության մասին։ Տեր Հուսիկ #քահանա #քարոզ #ամուսնություն #ընտանիք #պսակ #խրատ Տեր Դավիթ #դպրոցԱմուսնության մասին։ Տեր Հուսիկ #քահանա #քարոզ #ամուսնություն #ընտանիք #պսակ #խրատ Տեր Դավիթ #դպրոցԽնկի ծառին նման ես, պտուղ դու քաղցրահամ ես։ Տոն ծննդյան Սուրբ Աստվածածնի։ Սուրբ Պատարագ։ Տեր ԶաքարիաԽնկի ծառին նման ես, պտուղ դու քաղցրահամ ես։ Տոն ծննդյան Սուրբ Աստվածածնի։ Սուրբ Պատարագ։ Տեր ԶաքարիաՈտնլվա Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ #եկեղեցի ։ Տեր Ավետիս #քահանա Տեր Տիրայր Տեր Դանիել։ Votnlva.Ոտնլվա Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ #եկեղեցի ։ Տեր Ավետիս #քահանա Տեր Տիրայր Տեր Դանիել։ Votnlva.Սուրբ Ծնունդ։ Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ: Surb Cnund. Рождество Christmas Natale შობა Navidad ХристосՍուրբ Ծնունդ։ Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ: Surb Cnund. Рождество Christmas Natale შობა Navidad Христос
Яндекс.Метрика