Загрузка страницы

Artavazd Tadevosyan - Axotenq ayspes. "Աղոթենք այսպես"

Աղոթենք այսպես

Այսօր ուզում եմ քաջալերել բոլորիս, որ աղոթքի մեջ լինենք և հզոր աղոթքի շարժում սկսենք մեր երկրում և երկրի սահմաններից դուրս։

Հասկանալով, որ իրավիճակներին տիրողը և իրավիճակ փոխողը Աստված է՝ առաջարկում եմ՝ հիշենք աստվածաշնչյան չորս հերոսների, որոնք յուրահատուկ աղոթքի կեցվածք ունեցան, երբ իրենց ժողովուրդը դժվարության մեջ էր։

Լինենք Հեսուի նման՝ իրավիճակի վրա իշխանություն վերցնելով։ Դու՝ որպես Աստծո զավակ, տես, որ իշխանություն ունես աղաղակելու նրան և քո աղոթքը լսելի կլինի Ամենակարող Աստծո առջև հենց նրա համար, որ դու Աստծո զավակն ես։ Նա է ասել՝ խնդրեցեք և կտրվի ձեզ։ Հեսուն իշխանությունը գործադրեց և խոսեց Աստծո հետ, ու Նա էլ կանգնեցրեց Արևը և լուսինը, որպեսզի նրանք շարունակեն պատերազմը և հաղթեն։

Հեսու 10:12-13 - «Այն ժամանակ Յեսուն Տիրոջ հետ խօսեց այն օրը,որ Տէրը Ամօրհացիներին Իսրայէլի որդկանց ձեռքը տուաւ, եւ Իսրայէլի առաջին ասեց. Արեգակ, Գաբաւօնումը կանգնիր, եւ, Լուսին, Այեղօնի ձորումը կանգնիր: Եւ արեգակը կանգնեց, եւ լուսինը իր տեղը մնաց, մինչեւ որ ժողովուրդը իր թշնամիներիցը վրէժ առաւ: Միթէ սա Ուղիղի գրքումը գրուած չէ՞. եւ արեգակը երկնքի մէջտեղում կանգնեց եւ չ'շտապեց մտնելու մէկ կատարեալ օրի չափ»:

Լինենք Եղիայի նման հավատքով։ Հակ. 5:17-18 - «Եղիան մարդ էր մեզ պէս՝ կրքի ենթակայ. Եւ ջերմեռանդ աղօթք արաւ որ անձրեւ չ’գայ, եւ անձրեւ չ’եկաւ երկրի վերայ երեք տարի եւ վեց ամիս։ Եւ դարձեալ աղօթք արաւ, եւ երկինքն անձրեւ տուաւ, եւ երկիրն իր պտուղը բուսեցրեց»։

Հավատա, որ այն Աստվածը, ով 3,5 տարի գոցեց երկինքը և անձրև չեկավ, և ընդամենը Եղիայի աղոթքով կրկին անձրև ուղարկեց, այդ նույն Աստվածն է լսում մեր աղոթքը, և Նա կարող է նույն կերպով գործել՝ պատասխանելով մեր հավատքին:

Անհնար իրավիճակում անգամ հավատա, հավատքով դավանիր, հավատքով մնա այս երկրում, հավատքով գործիր, հավատա, որ ամեն բան Աստծո ձեռքերի մեջ է:

Դան. 2:20-22 - «Դանիէլը խօսեց եւ ասեց. Օրհնեալ լինի Աստուծոյ անունը յաւիտենից մինչեւ յաւիտեան, որ իմաստութիւնը եւ զօրութիւնը նորանն է։ Եւ նա է ժամանակները եւ ժամերը փոխողը, թագաւորներ իջեցնողը եւ թագաւորներ դնողը. նա է տալիս իմաստութիւն իմաստուններին, եւ հանճար՝ գիտնականներին։ Նա է խոր եւ ծածուկ բաները յայտնողը, որ գիտէ մութի մէջ եղածը, եւ լոյսը նորա հետ է բնակվում»:

Լինենք Նէեմիայի նման սրտացավ: Ինչ հոգսի համար որ աղոթում ես, մինչև չդարձնես քո սեփական հոգսը, չես կարող սրտացավ աղոթք բարձրացնել։ Մոտ չորս ամիս Նէեմիան սրտի ցավով և սուգ պահելով աղոթում էր իր երկրի և քաղաքի համար և դա նպաստեց նրան, որ Աստված լսեց և յուրովի պատասխանեց նրա աղաղակին։

Նեեմ. 1:4,11 - «Եւ երբոր ես այս խօսքերը լսեցի նստեցի եւ լացի եւ սուգ արի մի քանի օր. եւ ծոմ պահեցի ու աղօթք էի անում երկնքի Աստուծոյ առաջին.
Ոհ Տէր, ականջ դիր ծառայիդ աղօթքին եւ ծառաներիդ աղօթքին, որ սիրում են քո անունից վախենալը. եւ յաջողութիւն տուր այսօր քո ծառային, եւ ինձ ողորմութիւն գտնել տուր այս մարդի առաջին։ Եւ ես թագաւորի մատռուակն էի»։

Լինենք Եսթերի նման պատասխանատվություն կրելով։ Պատասխանատվության մեջ միշտ էլ վտանգ կա։ Եսթերը հասկացավ, որ իր կյանքի գնով պետք է կանգնի թագավորի առջև։ Բայց նա գնաց այդ քայլին և ծոմով և աղոթքով դիմեց Աստծուն երեք օր շարունակ, և դա նպաստեց, որ Աստված իրավիճակ փոխեց 127 գավառի թագավորությունում։

Եսթ. 4:14-17 - «Եւ եթէ դու այս միջոցին լռես, մի ուրիշ տեղից Հրէաների համար ազատութիւն եւ փրկութիւն վեր կկենայ, բայց դու եւ քո հօր տունը կկորչէք, եւ ո՞վ գիտէ գուցէ մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհութեան հասել։
Եւ Եսթերը պատասխան ուղարկեց Մուրթքէին ասելով. Գնա ժողովիր Շուշանում գտնուող բոլոր Հրէաներին, եւ ծոմ պահեցէք ինձ համար, եւ երեք օր գիշեր եւ ցերեկ ոչ կերէք եւ ոչ խմեցէք. Ես էլ իմ աղախինների հետ այդպէս ծոմ եմ պահելու, եւ այնուհետեւ թագաւորի մօտ պիտի գնամ թէեւ օրէնք չէ, եւ եթէ կմեռնեմ թող մեռնեմ։ Այն ժամանակ Մուրթքէն գնաց եւ այն ամենին համեմատ արաւ որ Եսթերն իրան պատուիրել էր»։

Եվ վերջապես, լինենք մեր փրկիչ` Հիսուսի նման և աղոթենք խոնարհաբար։ Ինչ էլ որ մենք ուզենք և հարմար տեսնենք, մենք շատ բաներ չգիտենք, և անգամ չգիտենք էլ, թե որն է մեզ համար բարի`այդ իսկ պատճառով պետք է խոնարհ սիրտ ունենանք և աղոթքով խնդրենք աստվածային սուրբ կամքը կատարվի մեր աղոթքի միջոցով։
Մատ. 26:39 - 39 Եւ մի քիչ առաջ գնալով իր երեսի վերայ ընկաւ, աղօթք էր անում եւ ասում. Իմ Հայր, եթէ կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի. սակայն ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու։

Աղոթքը զրույց է մեկի հետ, ով իրավիճակներ փոխելու զորություն և իշխանություն ունի։

Видео Artavazd Tadevosyan - Axotenq ayspes. "Աղոթենք այսպես" канала Artavazd Tadevosyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
23 января 2017 г. 3:30:34
00:06:38
Другие видео канала
"Ծոմապահության ուժը" Արտավազդ Թադևոսյան"Ծոմապահության ուժը" Արտավազդ ԹադևոսյանArtavazd Tadevosyan -Vochnchi hamar hogs mi areq. "Ոչինչի համար հոգս մի արեք"Artavazd Tadevosyan -Vochnchi hamar hogs mi areq. "Ոչինչի համար հոգս մի արեք"Artavazd Tadevosyan - Vstahir Astcun amen jamanak //Վստահիր Աստծուն ամեն ժամանակ//Artavazd Tadevosyan - Vstahir Astcun amen jamanak //Վստահիր Աստծուն ամեն ժամանակ//Artavazd Tadevosyan - Mi vaxecirArtavazd Tadevosyan - Mi vaxecirArtavazd Tadevosian - Vstahir Astcun // Վստահիր Աստծուն //Artavazd Tadevosian - Vstahir Astcun // Վստահիր Աստծուն //"Այս կյանքը դժվար է" Արտավազդ Թադևոսյան"Այս կյանքը դժվար է" Արտավազդ ԹադևոսյանԱղօթք Նեղութեան մէջ եղողի համարԱղօթք Նեղութեան մէջ եղողի համարԴա   արա ամեն օրԴա արա ամեն օրԱղոթք ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆԱղոթք ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆԱղօթք` երբ մէկը որոգայթի մէջ է ըմկնում (Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ)Աղօթք` երբ մէկը որոգայթի մէջ է ըմկնում (Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ)Artavazd Tadevosyan - Darnutyune veracnox mijoc //Դառնությունը վերացնող միջոց//Artavazd Tadevosyan - Darnutyune veracnox mijoc //Դառնությունը վերացնող միջոց//Փառք տուր ԱՍՏԾՈՒՆ ամեն ինչի համարՓառք տուր ԱՍՏԾՈՒՆ ամեն ինչի համարԱՂՕԹՔ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ #fatherarmen hogevor qarozner hayerenԱՂՕԹՔ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ #fatherarmen hogevor qarozner hayerenՈւշադիր նայիր ափերիդ. ահա, թե ինչ է նշանակում, երբ ԱՅՍ երկու գծերը հատվում են…Ուշադիր նայիր ափերիդ. ահա, թե ինչ է նշանակում, երբ ԱՅՍ երկու գծերը հատվում են…Կարեն և Վարդ Թադևոսյաններ: Սիրո աղբյուրԿարեն և Վարդ Թադևոսյաններ: Սիրո աղբյուր"Psalmos"  Արթնացա մի օր / Ա.Հ.Ք.Ե. / 2020 // Artnaca mi or //"Psalmos" Արթնացա մի օր / Ա.Հ.Ք.Ե. / 2020 // Artnaca mi or //Ինչպե՞ս սպասել Տիրոջը. Արտավազդ ԹադևոսյանԻնչպե՞ս սպասել Տիրոջը. Արտավազդ Թադևոսյան«Աստծո կամքը»․ Արտավազդ Թադևոսյան«Աստծո կամքը»․ Արտավազդ ԹադևոսյանԻնչպես աղոթելԻնչպես աղոթելՄատները 30 վայրկյանով դրեք սառը ջրի մեջ և կիմանաք որոշակի տեղեկություններ ձեր առողջության մասին…Մատները 30 վայրկյանով դրեք սառը ջրի մեջ և կիմանաք որոշակի տեղեկություններ ձեր առողջության մասին…
Яндекс.Метрика