Загрузка страницы

Artavazd Tadevosian - Vstahir Astcun // Վստահիր Աստծուն //

Վստահիր Աստծուն, երբ դժվարությունների մեջ ես

Սաղ. 46.1 - «Աստուած մեզ համար ապաւէն է եւ զօրութիւն՝ նեղութիւնների մէջ նա շատ օգնական գտնուեցաւ»։

Առակ. 3.5 - «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր»։

Անհանգստությունը ոչինչ չի փոխում, իսկ Աստծուն վստահելը փոխում է ամեն բան։

Երբեմն շատ հեշտ է ասել՝ «Վստահեք Աստծուն», երբ մեզ մոտ ամեն բան լավ է և հանդարտ։ Շատ անգամներ, երբ մեզ հորդորում են վստահել Աստծուն մեր դժվարությունների մեջ, ակամայից մենք ուշադրություն ենք դարձնում տվյալ մարդու կյանքին, արդյոք նա ունի՞ խնդիրներ և արդյոք գիտի՞, թե ինչ է ասում։

Բայց իրականությունն այն է, որ նշանակություն չունի, թե ով է դա ասում մեզ տվյալ պահին. այն պետք է ընդունենք որպես Աստծո կամք և խոսք մեզ համար. տվյա պահին ամենալավ բանը, որ կարող ենք անել դժվարությունների մեջ, Աստծուն վստահելն է։

Վստահել Մեկին, Ով անցել է ամեն դժվար ճանապարհներով և գիտի, թե դու ինչ ես զգում և ինչպիսի ապրումներ ունես՝ այդ իրավիճակի մեջ հայտնվելով. Նրանից լավ ոչ մեկ քեզ չի կարող հասկանալ։ Ինչպես Պետրոսը, երբ ասաց Քրիստոսին՝ «Տեր, գիտես, որ սիրում եմ քեզ, դու ամեն բան գիտես»։ Այս խոսքերը Հիսուսին ուրացող մարդու խոսքերն էին, ասել կուզի՝ «Տեր, թեև ես ուրացա քեզ, բայց դու գիտես իմ սիրտը…»

Վստահել Մեկին, ով սիրում է քեզ անսահման սիրով. դու կարող ես վստահ լինել, որ Նա քեզ հետ կլինի այդ դժվարին իրավիճակում, մինչև վերջ կգա քեզ հետ և քեզ մենակ չի թողնի: Երբ վախենաս և միայնակ զգաս, հիշիր և քո անձին հիշեցրու, որ Տերը քեզ հետ է, որովհետև դու քո կյանքն այդ դժվար իրավիճակում վստահեցիր Նրան։ Հենց դրա ականատեսը եղան Միսակը, Սեդրակը և Աբեդնակովը, երբ գցվեցին բորբոքված կրակե հնոցի մեջ։ Թագավորն ասաց. «Մենք երեք հոգի գցեցինք, իսկ ո՞վ է այն չորրորդը»: Դա Տերն էր այնտեղ՝ նրանց կողքին, իր հրեշտակի միջոցով, և փրկեց նրանց կյանքը մահվանից։

Վստահել Մեկին, ով կարող է ինձ զորություն տալ՝ գնալու մինչև վերջ։ Ծանր ապրումների մեջ, անհույս թվացող իրավիճակներում, երբ վախեր ունես կյանքիդ և ապագայիդ համար, երբ ամեն բան հակառակ է քեզ, շատ հեշտ է ձեռքերը վեր պարզել և հանձնվել։ Բայց Նա է զորության աղբյուրը, որը կրկին ու կրկին քեզ հույս և ուժ կտա, կթարմացնի քեզ և կրկին առաջ կմղի, քանի որ վստահեցիր Իրեն։ Ինչպես Պողոս առաքյալն է ասում՝ «Առաջին անգամ ատյանում պատասխան տալիս բոլորը թողեցին ինձ, և ոչ մեկ չկանգնեց իմ կողքին, բայց Տերը կանգնեց ինձ մոտ»։

Վստահել Նրան, ով կարող է ազատել քեզ ամեն չարի որոգայթներից և հարձակումներից։ Հաճախ Աստված մեզ զորացնում է, որ մենք պատվով անցնենք փորձության ընթացքը, բայց երբեմն Աստված պարզապես ազատում է մեզ այդ ամեն դժվարությունից՝ ինչպես Տերը Պողոսին և Շիղային ազատ արձակեց Փիլիպե քաղաքի բանտից, որովհետև նրանք Տիրոջը վստահելով էին եկել այդ քաղաքը և գիտեին, որ Աստված Իրենց կարող է ազատել ամեն ճաղերից և հենց այդ բանտարկությունը կլինի նրանց հաղթանակն այդ քաղաքում, ինչը և եղավ՝ բանտապետի ընտանիքի ապաշխարությունը։

Ինչպիսին էլ լինի Աստծո կամքը և դիրքը տվալ հարցում, միևնույն է, այն բարի է Իրեն վստահողների համար։ Վստահիր Տիրոջը և դու ուրախությամբ կանցնես քո դժվարությունների միջով: Երբ անգամ լինես ցավերի մեջ, միևնույն է, կփառաբանես Աստծուն քո ամբողջ սրտով. հենց դա էլ Աստված ակնկալում է քեզնից:

Видео Artavazd Tadevosian - Vstahir Astcun // Վստահիր Աստծուն // канала Artavazd Tadevosyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
28 апреля 2017 г. 2:37:31
00:04:50
Другие видео канала
Artavazd Tadevosyan - Hastatun kangneqArtavazd Tadevosyan - Hastatun kangneqArtavazd Tadevosian - Մարդը չի կարող քանդել այն, ինչ Աստված է սահմանելArtavazd Tadevosian - Մարդը չի կարող քանդել այն, ինչ Աստված է սահմանելArtavazd Tadevosyan -Vochnchi hamar hogs mi areq. "Ոչինչի համար հոգս մի արեք"Artavazd Tadevosyan -Vochnchi hamar hogs mi areq. "Ոչինչի համար հոգս մի արեք"Artavazd Tadevosyan - Vstahir Astcun erb Tern ayl kerp e patasxanum axotqid //Վստահիր  Աստծուն//Artavazd Tadevosyan - Vstahir Astcun erb Tern ayl kerp e patasxanum axotqid //Վստահիր Աստծուն//Ինչպես վարվել երբ վատ մտքերը գալիս են ձեր վրա ու խանգարում ձեր առաջնթացըԻնչպես վարվել երբ վատ մտքերը գալիս են ձեր վրա ու խանգարում ձեր առաջնթացըArtavazd Tadevosyan - Na giti qez ev tcragir uni qo kyanqi hamar.Artavazd Tadevosyan - Na giti qez ev tcragir uni qo kyanqi hamar.«Սիրո՞ւմ ես ինձ»․ Արտավազդ Թադևոսյան«Սիրո՞ւմ ես ինձ»․ Արտավազդ ԹադևոսյանArtavazd Tadevosyan - Astvac chanaparh khartiArtavazd Tadevosyan - Astvac chanaparh khartiArtavazd Tadevosyan - Inchpes es lucum xndirnert? // "Ինչպե՞ս ես լուծում խնդիրներդ"Artavazd Tadevosyan - Inchpes es lucum xndirnert? // "Ինչպե՞ս ես լուծում խնդիրներդ"Ինչպես ազատվել բարկությունիցԻնչպես ազատվել բարկությունիցArtavaz Tadevosyan - chakatagir, patahakanutyun te naxasahmanutyun // "Ճակատագիր, ահականություն թ՞է"Artavaz Tadevosyan - chakatagir, patahakanutyun te naxasahmanutyun // "Ճակատագիր, ահականություն թ՞է"Artavazd Tadevosyan - Ord norovi sksir. "Օրդ նորովի սկսիր"Artavazd Tadevosyan - Ord norovi sksir. "Օրդ նորովի սկսիր"Երբ Աստված ասում է ոչԵրբ Աստված ասում է ոչArtavazd Tadevosyan - Darnutyune veracnox mijoc //Դառնությունը վերացնող միջոց//Artavazd Tadevosyan - Darnutyune veracnox mijoc //Դառնությունը վերացնող միջոց//Արտավազդ Թադևոսյան   Կյանքը կարճ էԱրտավազդ Թադևոսյան Կյանքը կարճ էԱյսօրվա հրաշքները #2Այսօրվա հրաշքները #2Փակ դռների ետևից ուշ ժամինՓակ դռների ետևից ուշ ժամինԱրտավազդ Թադևոսյան Ծոմապահության ԿարևորությունըԱրտավազդ Թադևոսյան Ծոմապահության ԿարևորությունըԱրտավազդ Թադևոսյան ։Կանչիր Աստծուն խորը գուբիցԱրտավազդ Թադևոսյան ։Կանչիր Աստծուն խորը գուբիցԻնչպե՞ս ապաշխարել և դառնալ հավատացյալԻնչպե՞ս ապաշխարել և դառնալ հավատացյալ
Яндекс.Метрика