Загрузка страницы

Artavazd Tadevosyan -Vochnchi hamar hogs mi areq. "Ոչինչի համար հոգս մի արեք"

Ոչինչի համար հոգս մի՛ արեք

Փիլիպ. 4:6 - Ոչինչ հոգս մի անէք. այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն:

Սիրելի՛ Աստծո զավակ, Աստված հստակ պատգամ է փոխանցում քեզ, քո առօրյայի համար։ Վստահ եմ՝ բոլորս շատ հոգսեր և խնդիրներ ունենք մեր կյանքում, շատ մտածումներ և վախեր ապագայի նկատմամբ։ Բայց հետաքրքիր է՝ Աստված ինչ է մեզ հորդորում այդ բոլոր հոգսերի մեջ։ «Ոչինչի համար հոգս մի՛ արեք». Արդյո՞ք հնարավոր է այսպես՝ առանց հոգս անելու ապրել։ Այո՛, հնարավոր է, եթե այն Աստված է ասում, բայց նախ և առաջ կարիք ունենք հասկանալու, թե ինչ նկատի ունի Աստված՝ սա ասելով։

Հոգս անել՝ նշանակում է անհանգստանալ, մտատանջվել, ծանրություն, բեռ վերցնել… Եվ այս բոլոր խնդիրները ստիպում են, որ մենք հոգսը ավելին տեսնենք, քան կյանքը, և չնկատելով Աստծո կողմից ստեղծված կյանքի ուրախությունը և վայելքը՝ կենտրոնանանք այդ հոգսի վրա։

Մատ. 6:25 - Սորա համար ասում եմ ձեզ. հոգս մի՛ անէք ձեր կեանքի համար թէ ի՞նչ պիտի ուտէք, եւ ի՞նչ պիտի խմէք. եւ ո՛չ ձեր մարմնի համար՝ թէ ի՞նչ պիտի հագնիք։ Չէ՞ որ կեանքը աւելի է կերակուրիցը, եւ մարմինը՝ հագուստիցը։

Հոգս անելու փոխարեն Աստված առաջարկում է Իրեն հանձնել մեր կյանքի ամեն խնդիր։ Ես շատ զարմացա, երբ ուշադրություն դարձրի այս երկու բառակապակցություններին՝ «ոչնչի համար» և «ամեն բանում»: Իրականում Աստված հենց դա էլ նկատի ունի, որ՝ ՈՉ ՄԻ բանի համար հոգս մի՛ արեք և ԱՄԵՆ ԲԱՆ, այսինքն՝ ամբողջ քո հոգսերը և խնդիրները թող հայտնի լինեն Աստծուն աղոթքի, աղաչանքի և գոհության միջոցով։

Աստված հրաշալի տարբերակ է մեզ առաջարկում։ Մարդկորեն անհնար կլինի դա, այդ իսկ պատճառով Նա առաջարկում է, որ մենք աղոթենք ամեն բանի համար և հանձնենք Իրեն մեր ծանրությունները։ Երբ մենք աղոթում ենք, առաջին բանը, որ Նա կատարում է, Իր խաղաղությունն է բերում մեր կյանք: Որքան էլ զարմանալի թվա մեզ, Նա անմիջապես չի լուծում մեր կյանքի այդ խնդիրները, այլ բերում է իր խաղաղությունը, որի մեջ մենք կարողանում ենք ամբողջությամբ վստահել Իրեն։ Այ, երբ սկսում ենք լրիվությամբ վստահել Իրեն, այն ժամանակ Նա գործի է անցնում՝ լուծելու մեր բոլոր՝ Իրեն հանձնած հոգսերը։ Նա տարբեր կերպերով է գործում, բայց Իր սիրած կերպը կարծում եմ սա է. Նա մեզ տալիս է համապատասխան իմաստություն, ուժ, կարողություն, որպեսզի մենք ինքներս լուծենք մեր այդ հոգսերը, որպեսզի տեսնենք Իր փառքը և այն զորությունը, որ գործում է մեր մեջ։ Բայց, իհարկե, շատ ժամանակ Նա պարզապես հրաշք է կատարում։ Կարևոր չէ, թե Նա ինչպես է գործում, այլ այն է կարևոր, որ Նա միշտ արդյունքի է հասնում։

Օրհնյա՛լ հոգի, մինչդեռ դու տանջվում ես քո կյանքի հոգսերը լուծելով, շատ Աստծո զավակներ իրենց հոգսերը Աստծով լուծում և առաջ են գնում ու հաղթական կյանք ապրում։ Քաջալերում եմ քեզ, որ նայես Նրան և աղաղակես Աստծուն քո ամբողջ սրտով, եթե հարկ լինի, շարունակական աղոթքնրով փնտրես Նրան, բայց, իհարկե, չմոռանաս միշտ գոհանալ Նրանից այն ամենի համար, որ նա կատարել և կատարում է քո կյանքում։ Անգամ այն, որ Նա մեզ տվել է այս խոստումը կամ այն, որ Նա լսում է մեր աղոթքը արդեն իսկ բավարար է, որ մենք գոհանանք նրանից։ Գոհությունը խոսում է մեր հավատքի և վստահության մասին առ Աստված։

Այսօր Աստված շատ օրհնություններ ունի պատրաստած քեզ համար, աղոթքով գնա Նրա մոտ և ստացիր քո ազատագրումը, հրաշքը, բժշկությունը… Համարձակ և վստահ եղիր, Նա լսում է քեզ, քանի, որ Ինքն է ասել այս խոսքերը և Ինքն է ուզում, որ դու գնաս Իր մոտ։
1 Պետ. 5:7 - Ձեր բոլոր հոգսը նորա վերայ գցեցէք, որովհետեւ նա հոգս է անում ձեզ համար։

Видео Artavazd Tadevosyan -Vochnchi hamar hogs mi areq. "Ոչինչի համար հոգս մի արեք" канала Artavazd Tadevosyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
25 января 2017 г. 1:41:39
00:04:45
Другие видео канала
"Ծոմապահության ուժը" Արտավազդ Թադևոսյան"Ծոմապահության ուժը" Արտավազդ ԹադևոսյանArtavazd Tadevosyan - Astvac e qez bardzracnoxy. "Աստված է քեզ բարձրացնողը"Artavazd Tadevosyan - Astvac e qez bardzracnoxy. "Աստված է քեզ բարձրացնողը"Նա շտապում իր ձեռքը մեկնել  - Արտավազդ ԹադևոսյանՆա շտապում իր ձեռքը մեկնել - Արտավազդ ԹադևոսյանArtavazd Tadevosyan - Astvac qez cuyc kta chanaparhy. "Աստված քեզ ցույց կտա ճանապարհը"Artavazd Tadevosyan - Astvac qez cuyc kta chanaparhy. "Աստված քեզ ցույց կտա ճանապարհը"Մի  ապրիր հաշվարկով - Արտավազդ ԹադևոսյանՄի ապրիր հաշվարկով - Արտավազդ ԹադևոսյանՆա կարող է փրկել, եթե անգամ չփրկի - Արտավազդ ԹադևոսյանՆա կարող է փրկել, եթե անգամ չփրկի - Արտավազդ ԹադևոսյանԻնչպես քչացնել տառապանքը և պատշաճորեն կրել քո խաչըԻնչպես քչացնել տառապանքը և պատշաճորեն կրել քո խաչըArtavazd Tadevosyan - Ir jamanakin ptux kta //Իր ժամանակին պտուղ կտա//Artavazd Tadevosyan - Ir jamanakin ptux kta //Իր ժամանակին պտուղ կտա//Արտավազդ Թադևոսյան   Կյանքը կարճ էԱրտավազդ Թադևոսյան Կյանքը կարճ էArtavazd Tadevosyan - Astco sirteArtavazd Tadevosyan - Astco sirteArtavazd Tadevosyan - Axotenq ayspes. "Աղոթենք այսպես"Artavazd Tadevosyan - Axotenq ayspes. "Աղոթենք այսպես"«Աստծո կամքը»․ Արտավազդ Թադևոսյան«Աստծո կամքը»․ Արտավազդ ԹադևոսյանArtavazd Tadevosian - Vstahir Astcun // Վստահիր Աստծուն //Artavazd Tadevosian - Vstahir Astcun // Վստահիր Աստծուն //Փառք տուր ԱՍՏԾՈՒՆ ամեն ինչի համարՓառք տուր ԱՍՏԾՈՒՆ ամեն ինչի համարԵվ իմ ժողովուրդը - Արտավազդ ԹադևոսյանԵվ իմ ժողովուրդը - Արտավազդ ԹադևոսյանՈր վաղվա պատճառով չկորցնենք այսօրը - Արտավազդ ԹադևոսյանՈր վաղվա պատճառով չկորցնենք այսօրը - Արտավազդ ԹադևոսյանArtavazd Tadevosian - Arajin tegum //Առաջին տեղում//Artavazd Tadevosian - Arajin tegum //Առաջին տեղում//Դոկտոր Չարլզ Սթենլի. /Ինչպես երիտասարդ մնալ և օգտակար լինել ձեր ողջ կյանքի ընթացքում/Դոկտոր Չարլզ Սթենլի. /Ինչպես երիտասարդ մնալ և օգտակար լինել ձեր ողջ կյանքի ընթացքում/Artavazd Tadevosyan - Na giti te inch e qez petq. "Նա գիտի, թե ինչ է քեզ պետք"Artavazd Tadevosyan - Na giti te inch e qez petq. "Նա գիտի, թե ինչ է քեզ պետք"Արտավազդ Թադևոսյան․ «Դժոխքի դռները չեն հաղթի եկեղեցուն»Արտավազդ Թադևոսյան․ «Դժոխքի դռները չեն հաղթի եկեղեցուն»
Яндекс.Метрика