Загрузка страницы

Ինչպես քչացնել տառապանքը և պատշաճորեն կրել քո խաչը

Սեփական խաչը կրելը դժվար բան է: Շատ հաճախ այն տառապանք է: Ու այդ տառպանքը մեծ դիմացկունություն է պահանջում: Այսօր եկեք մտածենք այն մասին թէ արդյոք կա՞ հնար այդ տառապանքը քչացնելու նվազեցնելու համար:

Մարդկանց մեծամասնությունը դժվար օրերին կամ տառապանքի ժամանակ բողոքում, տրտջնում կամ անիծում է: Սա լավ կամ ճիշտ վերաբերմունք չէ: Ի՞նչ է սովորեցնում սուրբ կյանքով ապրած Քրիստոսին հետևող մարդկանց փորձը:

Եկեղեցու սուրբերը խոսում են տառապանքի ու նեղությունների նկատմամբ վերաբերմունքի 3 աստիճանների մասին: Ասում են, որ ինչքան քո վերաբերմունքն ավելի բարձր աստիճանի վրա է, անյքան քո տառապանքը քչանում է:

Առաջին աստիճանն այն է, որ տառապանքի մեջ մարդը մի կերպ դիմանում է: Ասում է, «սա իմ խաչն է, ես այն կկրեմ»: Լուռ դիմանում է, աղոթում է, համբերում է: Սա ավելի լավ է, քան տրտնջալը, բողոքելն ու անիծելը: Բայց ավելի բարձր աստիճան կա:

2րդ աստիճանն այն է, որ տառպանքի ժամանակ, մարդը հիշում է իր մեղքերի ու սխալների մասին ու ասում «Տեր, ես իմ գործերի արժանի հատուցումն եմ ստանում»: Հիշու՞մ էք, Քրիստոսի հետ խաչված ավազակներից մեկն այսպես ասաց ու այդ խոսքերի համար դրախտի արժանացավ: Որովհետև մենք փրկվում ենք, ոչ թէ բարի գործերով, ալ սեփական մեղքերը տեսնելով ու դրանից ծնված խոնարհությամբ: Ուրեմն, դուք էլ, եթե կարող էք, տառապանքի ու դժվար օրերին, երբ ձեզանից մեծ համբերություն է պահանջվում, հիշեք ձեր սխալներն ու մեղքերը, մտածեք, որ մեղքեր էք գործել տարիներ առաջ, դրանց համար չէք զղջացել ու հատուցում չէք ստացել ու հիմա հասել է ժամը: Եվ ասեք, «Տեր, ես իմ գործերի արժանի հատուցումն եմ ստանում»: Այստեղ մարդը իսկապես սկսում է խոնարհվել և լրիվ այլ վերաբերմունք ցուցաբերում տառապանքի ու նեղության հանդեպ: Սուրբ հայրերը գրում են, որ այս աստիճանի վրա մարդը բավական չափով սկսում է քչացնել իր տառապանքը, որովհետև նա արդեն սկսում է իսկապես զղջալ ու փոխվել: Նա սկսում է իր դասերը սովորել:

Բայց կա 3րդ, ավելի բարձր աստիճանը, որի մասին ես չգիտեմ, արդյոք մեկը հասել է թէ ոչ, բայց հնարավոր է, եթե ձեր հավատքն աճում է ու մեծանում:

3րդ աստիճանն այն է, որ տառապանքի մեջ մարդը, հավատալով որ Աստված բուժող Հայր է, ու իր զավակների համար արտոնում է միայն այն ինչ բարի է ու օգտակար, ասում է «Տեր, շնորհակալություն իմ տառապանքների համար»: Շնորհակալություն իմ տառապանքների համար: «Ես գիտեմ, որ դու սեր ես ու բուժող Հայր, ես գիտեմ որ դու ամեն ինչ անում ես ապաքինելու իմ հիվանդ ու մահացու մարդկային բնությունը: Ես գիեմ, որ դու արտոնում ես այս դժվարություններն ու նեղությունները, որեպսզի ես փոխվեմ, խոնարհվեմ ու ինձանից հեռանա այն ամենը ինչ տառապանք է բերում իմ կյանքին՝ ագահությունը, ինքնահավանությունը, մեծամտությունը, նախանձը, բամբասկոտությունը, հպատրոությունը... Տեր, ես շնորհակալ եմ ու փառք եմ տալիս քեզ իմ բոլոր տառապանքների համար»:

Սա դժվար բան է: Հիմա ասելը հեշտ է, բայց երբ նեղությունները պաշարում են քեզ, կողքիդ մարդիկ կյանքդ են ուտում, քեզ չեն գնահատում, փառասիրությունդ չեն լցնում կամ չեն բավարարում քո եսը, շատ դժվար է ասել, տեր ես փառք եմ տալիս քեզ, որ բուժում ես իմ անձն ու շնարհակալություն հայտնում իմ տառապանքների ու նեղությունների համար:

Սուրբ մարդիկ ասում են, որ սա անողը, շատ մեծ չափով կքչացնի տառապանքն իր կյանքից՝ հատկապես անտեղի տառապանքը: Եկեղեցու սուրբերի 2000 տարվա փորձը ցույց է տվել, որ սա իսկապես աշխատում է, որ այն մարդը, ով տառապանքի ու դժվարության օրերին հավատում կասի, «Տեր, շնորահակալ եմ իմ տառապանքների համար», այն մարդը շուտով կնատի, որ տառապանքը նվազում ու քչանում է իր կյանքից:

Видео Ինչպես քչացնել տառապանքը և պատշաճորեն կրել քո խաչը канала Armen Hareyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
29 сентября 2019 г. 17:23:56
00:06:34
Другие видео канала
Չի կարելի հույսը դնել մարդկանց վրա։Չի կարելի հույսը դնել մարդկանց վրա։Շատ կարևոր հայտարարություններ, որ Տեր Հիսուսն արեց Ծաղկազարդին Երուսաղոմ գալուց անմիջապես առաջՇատ կարևոր հայտարարություններ, որ Տեր Հիսուսն արեց Ծաղկազարդին Երուսաղոմ գալուց անմիջապես առաջԾանր են ձեր խոսքերն ինձ համարԾանր են ձեր խոսքերն ինձ համարԿոշ, Սբ Ստեփանոս եկեղեցի։ 7րդ դարի վանական համալիրԿոշ, Սբ Ստեփանոս եկեղեցի։ 7րդ դարի վանական համալիրՊատարագի մասին այս կոմենտը բացեց իմ աչքերը։Պատարագի մասին այս կոմենտը բացեց իմ աչքերը։Աշտարակի Սբ Մարիանե եկեղեցին, հոգեշահ մեկնաբանություն տեր հորից և երկու բացառիկ խորաններըԱշտարակի Սբ Մարիանե եկեղեցին, հոգեշահ մեկնաբանություն տեր հորից և երկու բացառիկ խորաններըԿեչառիս վանական համալիրում, Ծաղկաձոր, Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիԿեչառիս վանական համալիրում, Ծաղկաձոր, Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիՍիրտը պետք է վերադառնա իր Արարչի մոտ ու խոստովանի իր դավաճանությունըՍիրտը պետք է վերադառնա իր Արարչի մոտ ու խոստովանի իր դավաճանությունըՍեպտեմբերի 30ի դեպի Էջմիածին Ուխտերթը շարժվելու է ժ 9ին այստեղիցՍեպտեմբերի 30ի դեպի Էջմիածին Ուխտերթը շարժվելու է ժ 9ին այստեղիցՇարլոթի Հայ Դպրոցի պարըՇարլոթի Հայ Դպրոցի պարըԱյստեղ գտնվում է Սբ Գայանեի դամբարանը։ Էջմիածնի Սբ Գայանե վանքումԱյստեղ գտնվում է Սբ Գայանեի դամբարանը։ Էջմիածնի Սբ Գայանե վանքումԵրեկ կոտրել են իմ Ֆեյսբուք և Ինստագրամ էջերը - Եկեք TelegramԵրեկ կոտրել են իմ Ֆեյսբուք և Ինստագրամ էջերը - Եկեք TelegramԻնչպե՞ս Սբ Գրիգոր Լուսավորիչը մոտ 15 տարի դիմացավ Խոր Վիրապում ու ամեն օր հրեշտակ էր տեսնումԻնչպե՞ս Սբ Գրիգոր Լուսավորիչը մոտ 15 տարի դիմացավ Խոր Վիրապում ու ամեն օր հրեշտակ էր տեսնումՊահքի ընթացքում օգտակար կլինի այս 7 Սաղմոսներից գոնե մեկն անգիր սովորելՊահքի ընթացքում օգտակար կլինի այս 7 Սաղմոսներից գոնե մեկն անգիր սովորելԱյսօր Հայաստանից մի շատ լավ նվեր եմ ստացել։ Իրար հետ ուրախանանքԱյսօր Հայաստանից մի շատ լավ նվեր եմ ստացել։ Իրար հետ ուրախանանքՄեր Այսօրվա Վիճակն Ըստ Աստվածաշնչի, Մեր Դիմացի Մեծ Ուրախությունը, և Վախենամ Թէ Սա էլ Հանկարծ ՉմսխենքՄեր Այսօրվա Վիճակն Ըստ Աստվածաշնչի, Մեր Դիմացի Մեծ Ուրախությունը, և Վախենամ Թէ Սա էլ Հանկարծ ՉմսխենքԻնչպես ճանաչել սուտ մարգարեներինԻնչպես ճանաչել սուտ մարգարեներինԻնչպես Քրիստոնյա ընկերներիցս մեկը տոնեց իր ծննդյան տարեդարձը` հրավիրելով հարյուրավոր երեխաներիԻնչպես Քրիստոնյա ընկերներիցս մեկը տոնեց իր ծննդյան տարեդարձը` հրավիրելով հարյուրավոր երեխաների"Անծանոթ մարդ էիր, եկար միացար մեզ։" Ինչպե՞ս տեղի ունեցավ Տրդատի ու Գրիգորի կոնֆլիկտը։"Անծանոթ մարդ էիր, եկար միացար մեզ։" Ինչպե՞ս տեղի ունեցավ Տրդատի ու Գրիգորի կոնֆլիկտը։Ինչ լավ էր Սառնաղբյուրում։ Եկեք մասնակցենք Դեկտեմբերի 5֊ի Երերույքի ուխտագնացությանըԻնչ լավ էր Սառնաղբյուրում։ Եկեք մասնակցենք Դեկտեմբերի 5֊ի Երերույքի ուխտագնացությանըԸնտանիքում պահանջելու փոխարեն ավելի լավ է խնդրել։ Տեսեք արդյունքըԸնտանիքում պահանջելու փոխարեն ավելի լավ է խնդրել։ Տեսեք արդյունքը
Яндекс.Метрика