Загрузка страницы

Աղոթք ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ

Հովհան Ոսկեբերան
Դու, որ զորությանց Տեր ես, Աստված ճշմարիտ, լույսի և կյանքի աղբյուր` անքննելի կերպով բխելով Հորից, հրաշագործ Սուրբ Հոգի, որը սուրբ առաքյալներին խոստացավ մեր Աստված` Քրիստոս, Նա, որ մահվամբ մահվան կապանքները քանդեց և մեղքերի սկզբին անլուծանելի կապանքներով արգելափակեց անշեջ հրի ու արտաքին խավարի մեջ` այնտեղ ամուր փակելով պիղծ վիշապին` իր ապստամբ զորության հետ միասին, և այնտեղ բանտարկված Ադամի որդիներին` ննջեցյալներին, դուրս հանեց դժոխքից` Իր հարությամբ:
Եվ մեր բնությամբ հանդերձ բարձրանալով Հոր մոտ, բոլոր բարիքների ավարտին ու բոլոր խորհուրդների կատարման ժամանակ Քեզ` նորոգող ու կենդանարար Սուրբ Հոգուդ, տրտմածներին մխիթարիչ ուղարկեց:
Դու` Աստված, որ խոնարհվեցիր Հայր Աստծուց և եկար վերնատուն, Դու, որին երկինքը չէր կարող տանել, և անճառելի խնդությամբ ու շնորհներով լցրեցիր Քո ընտրյալներին, որոնց ուղարկեցիր ողջ աշխարհում կենաց խոսքը քարոզելու:
Որոնք ողջ տիեզերքը լցրեցին Քո գիտությամբ, Տեր. և մեկ Աստվածությունդ ճանաչել տվեցիր ողջ աշխարհին` վերացնելով կուռքերի սնոտի պաշտամունքը:
Սուրբ ավազանով հեթանոսներին ծնեցին որպես Երկնավոր Հորդ որդեգիրների, և բոլորին ամենասուրբ Երրորդությանդ երկրպագողներ դարձրեցին:
Բոլոր վայրերում դրեցին Սուրբ Եկեղեցու հիմքերը և հարդարեցին Քո փառքի սեղանը, որից անմահական խորհրդով կերակրեցին բոլոր Քեզ հավատացողներին:
Երկիրը երկինք դարձնելով` երկրայիններին դասակից դարձրեցին երկնայիններին:
Եվ արդ, Տեր մեր Աստված` ողորմած և մարդասեր, լսիր մեր պաղատանքները, որ հայցում ենք Քեզանից, և երկնային հանգստի մեջ ընդունիր մեր ննջեցյալների հոգիները, որոնք լուսավորվելով հոգևոր ծննդյամբ` քրիստոնյա անվան արժանացան, և հաղորդվելով աստվածային մարմնին ու արյանը, հավատով ու ուղիղ դավանությամբ հեռացան աշխարհից, որոնց և հիշատակը կատարեցինք այսօր փրկական պատարագի հույսով` Քո երևման մեծ օրը:
Ամենակալ Տեր, մահկանացուների ու անմահների Աստված` ամեն ինչի Արարիչ և կյանքի ու մահվան Տեր, մարմնի խնամող, և հանդերձյալում` երկրի բոլոր ծագերի հույս, Դու, որ մեծ Պենտեկոստեի տոնի վերջին օրը` վերնատան մեջ Քո փառավոր գալստյամբ ուրախացրիր Քո անունով հավաքվածներին, լսիր և այժմ մեր աղաչանքի ձայնը և հիշիր նախկին ննջեցյալներին` մեր հայրերին ու եղբայրներին, և հանգստացրու Քո սրբերի խորանում` լույսի վայրում:
Հիշիր նրանց աղոթքներն ու պաղատանքները և խոստովանությունը` կյանքի ու վախճանի ժամանակ, և թողություն շնորհիր նրանց բոլոր հանցանքներին. և բոլորին արժանացրու սպասելու ապագա բարիքի ու փառքի հատուցմանը, որը պատրաստեցիր Քո սիրելիների համար, և նաև նրանց հետ օրհնելու ամենասուրբ Երրորդությանդ:
Եվ մեզ` Քո անունով Քո Սուրբ Տաճարի մեջ հավաքվածներիս` Քո ամենակեցուցիչ գալստյան օրը երկրպագողներիս ու տոնողներիս, շնորհիր երկնային խաղաղությունդ և մեղքերի հնությունից հոգիների ու մարմինների նորոգում` ապաշխարությամբ ու արտասուքներով վերստին ծնվելու. և բոլորին սուրբ առաքյալների հետ, զորացրու զգաստությամբ ու արդարությամբ` Քո բնակության համար, որպեսզի մեր մեջ չարի համար տեղ և մուտք չլինի:
Հրեղեն լեզուներով սրբիր Քո ծառաների շուրթերն ու լեզուները, որպեսզի արժանի լինենք հոգևոր օրհնությամբ հոգեղենների հետ երգելու, սաղմոս ասելու և ամեն ժամ աղոթելու, սուրբ սրտով և խոնարհ հոգով բանավոր պաշտամունք մատուցելու Քեզ, և սրտի խորքից արտասվալից պաղատանքով Քեզանից քավություն խնդրելու:
Եվ մեր ողջ կյանքն ամրացրու ու Քո երկյուղով պարսպված պահիր չար խորհուրդներից, խոսքերից ու գործերից:
Եվ մեզ արժանացրու ի հաճույս Քեզ ապրելու, մեր ընթացքը Քո կամքի համաձայն ճշմարիտ խոստովանությամբ կատարելու, և ջերմեռանդ զղջումով, փրկական խորհրդի հաղորդությամբ, քահանայական մոտեցումով, նվերներով ու պատարագներով մշտապես Քո Սուրբ Սեղանի առջև հիշատակ կատարելու:
Ծնկի գալով Քո առջև, աղաչում ենք, մարդասեր Սուրբ Հոգի, որպեսզի նաև մեր հոգիների ընթացքը մարմնական կենցաղի մեջ պահես, որպեսզի աներկյուղ անցնենք և փրկվենք օդային ու պիղծ դևերից, և առաջնորդես դեպի ճշմարիտ երկիր` դեպի երանավետ կյանք ու արդարների օթևան, որտեղ սրբերի հոգիներն ուրախությամբ օրհնում են Քեզ, և հաջորդ նորոգման` Քո էակից Փրկչի գալստյան ժամանակ, արթնացնես բոլորին` հրեշտակապետի փողի ձայնով ու Աստծո խոսքով:
Իսկ Դու, մեր Տեր և Աստված, Սուրբ Հոգի, երբ հարությամբ ստանաս բոլոր մարդկանց և յուրաքանչյուրին հոգով նորոգես, փրկիր գեհենի սպառնալիքից ու աններելի տանջանքներից և Քո սրբերի բանակին խառնիր Քո անունը սիրողների հետ` որպեսզի երկնքի արքայության ժառանգորդներ լինենք:
Եվ մենք` Քո բանավոր հոտը և Քեզ հավատացողները, օրհնելու և փառավորելու ենք ամենասուրբ Երրորդությունդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.
ամեն:

Видео Աղոթք ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ канала София Спартаковна Бабаян
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
20 сентября 2019 г. 9:32:01
00:08:09
Другие видео канала
Հզոր աղոթքՀզոր աղոթքՆոր 2021 Երգ  - Արտասվող սրտիս  /  հոգեւոր երգ 2021 - Աշտո Մարտիրոսյան  Երգեր / hogevor ergerՆոր 2021 Երգ - Արտասվող սրտիս / հոգեւոր երգ 2021 - Աշտո Մարտիրոսյան Երգեր / hogevor ergerԱղոթք ՀԱՅՐ ԱՍՏԾՈՒՆԱղոթք ՀԱՅՐ ԱՍՏԾՈՒՆՍուրբ Հոգին քո մեջ է / SURB HOGIN QO MEJ E / Գոռ  Մեխակյան / 08.06.19Սուրբ Հոգին քո մեջ է / SURB HOGIN QO MEJ E / Գոռ Մեխակյան / 08.06.19Держи Удар, Борись До Конца и Никогда Не Сдавайся! Как же Мудро Сказано! Читает Владимир ФёдоровДержи Удар, Борись До Конца и Никогда Не Сдавайся! Как же Мудро Сказано! Читает Владимир ФёдоровԶորավոր աղոթք. Սուրբ Եփրեմ ԱսորիԶորավոր աղոթք. Սուրբ Եփրեմ ԱսորիԱղոթք առ Աստված/Axotq ar AstvacԱղոթք առ Աստված/Axotq ar AstvacԱՆԵԾՔ-ԿԱԽԱՐԴԱՆՔ ԹԵ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ-ԱՂՈԹՔ: ՀՈԳԵՎՈՐ ԶՐՈՒՅՑ ՏԵՐ ԱՌՆԱԿ ՔԱՀԱՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՏ:ԱՆԵԾՔ-ԿԱԽԱՐԴԱՆՔ ԹԵ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ-ԱՂՈԹՔ: ՀՈԳԵՎՈՐ ԶՐՈՒՅՑ ՏԵՐ ԱՌՆԱԿ ՔԱՀԱՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՏ:1. Ընդունի'ր Սուրբ Հոգին1. Ընդունի'ր Սուրբ ՀոգինОбязательно, именно сегодня прослушай эту молитву!Обязательно, именно сегодня прослушай эту молитву!Ասացէք մեղայ Աստուծոյ. Asatsek megha AsdoutsoԱսացէք մեղայ Աստուծոյ. Asatsek megha AsdoutsoԱղոթք Սուրբ Իսահակ ԱսորուԱղոթք Սուրբ Իսահակ ԱսորուՄարիամ Մանուկյան | Կյանքի Խոսք Եկեղեցի | երկրպագություն | փառաբանություն (17.05.2020)Մարիամ Մանուկյան | Կյանքի Խոսք Եկեղեցի | երկրպագություն | փառաբանություն (17.05.2020)Ինչպես խուսափել փորձություններից: Պաիսիոս  ՍվյատոգորեցԻնչպես խուսափել փորձություններից: Պաիսիոս ՍվյատոգորեցСамые Сильные Молитвы Для Души! "Бог там, где возносится молитва"Самые Сильные Молитвы Для Души! "Бог там, где возносится молитва"Frunz Arsenyan - Arjan es - Արժան եսFrunz Arsenyan - Arjan es - Արժան եսԱյս տեսանյութը կփոխի քո կյանքը - իմաստությունԱյս տեսանյութը կփոխի քո կյանքը - իմաստությունHayr Mer - Ter VoghormyaHayr Mer - Ter VoghormyaԴոկտոր Չարլզ Սթենլի / Զոհել ապագան րոպեական հաճույքի  համար /Դոկտոր Չարլզ Սթենլի / Զոհել ապագան րոպեական հաճույքի համար /MAI ESTE IERTARE? -poezie de suflet♥️MAI ESTE IERTARE? -poezie de suflet♥️
Яндекс.Метрика