Загрузка страницы

Կփրկվես դու և քո ողջ տունը. 11.04.2021

Քարոզի ընթացքում Աստվածաշնչից կատարված մեջբերումները՝

Եւ պատմեց մեզ, թէ ինչպէս տեսաւ հրեշտակն իր տանը, որ կանգնած էր՝ եւ ասում էր նորան. Ուղարկիր Յոպպէ, եւ կանչիր Պետրոս կոչուած Սիմօնին. Նա քեզ հետ բաներ կ’խօսի, որ նորանով կ’փրկուիս դու՝ եւ քո բոլոր տունը։
Գործք Առաքելոց 11. 13-14

Որ կամենում է որ ամեն մարդիկ փրկուին, եւ ճշմարտութեան գիտութեանը գան։
Ա Տիմոթեոս 2. 4

Որովհետեւ Տէրն այսպէս է ասում. Այո, տղամարդի գերին էլ կ’առնուի, եւ հզօրի աւարն էլ կ’ազատուի. Եւ քեզ հետ վիճողների հետ էլ ես պիտի վիճեմ, եւ քո որդկանցը ես պիտի ազատեմ։
Եսայիա 49. 25

Եւ քո բոլոր որդիքը Տէրիցը ուսուած պիտի լինեն, եւ շատ պիտի լինի քո որդկանց խաղաղութիւնը։
Եսայիա 54. 13

Իմ էլ ուխտը նորանց հետ սա է, ասում է Տէրը. Իմ հոգին որ քեզ վերայ է, եւ իմ խօսքերը որ դրել եմ քո բերանումը, պիտի չ’պակասեն քո բերանից եւ քո զաւակների բերանից եւ քո զաւակների զաւակների բերանիցը, ասում է Տէրը, այսուհետեւ մինչեւ յաւիտեան։
Եսայիա 59. 21

Հաւատքով է Նոյը պատգամ առնելով դեռ չ’երեւացած բաների համար եւ երկիւղած լինելով շինեց տապանը իր տան փրկութեան համար, որով աշխարհքիս դատապարտեց. Եւ ժառանգ եղաւ հաւատքով լինող արդարութեանը։
Եբրայեցիս 11. 7

Եւ եղաւ երբոր Աստուած այն դաշտի քաղաքները կործանում էր, Աստուած յիշեց Աբրահամին, եւ հանեց Ղովտին այն կործանումի միջիցը, երբոր կործանում էր այն քաղաքները որոնցում Ղովտը բնակվում էր։
Ծննդոց 19. 29

Նա կ’ազատէ անմեղ չ’եղողին էլ, եւ նա կ’ազատուի քո ձեռքերի մաքրութիւնովը:
Հոբ 22. 30

...Իմ բարկութիւնը բորբոքուել է քեզ դէմ ու քո երկու ընկերների վերայ, որովհետեւ իմ մասին ուղիղ չ’խօսեցիք իմ ծառայ Յոբի նման։ Ուրեմն հիմա ձեզ համար եօթը զուարակ ու եօթը խոյ առէք ու գնացէք իմ ծառայ Յոբի մօտ, եւ ողջակէզ մատուցրէք ձեզ համար, ու իմ ծառայ Յոբը ը աղօթք անէ ձեզ համար. Որովհետեւ նորան եմ ընդունում, որպէսզի չ’հատուցնուի ձեզ ձեր յիմարութիւնը...
Հոբ 42. 7-8

Նոյնպէս էլ, կանայք, հնազանդ եղէք ձեր մարդկանցը, որ եթէ նորանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խօսքին, կանանց վարքովը առանց խօսքի շահուին:
Ա Պետրոս 3. 1

Ահա իշխանութիւնը տուի ձեզ, կոխել օձերի եւ կարիճների վերայ եւ թշնամու բոլոր զօրութեանը վերայ, եւ ձեզ ոչինչ չի վնասիլ։
Ղուկաս 10. 19

Եւ ես նորանցից մարդ որոնեցի պարիսպը շինող եւ խրամատութեան առաջին կանգնող իմ դիմացը երկրի համար, որ նորան չ’ապականեմ. Բայց չ’գտայ
Եզեկիել 22. 30

Видео Կփրկվես դու և քո ողջ տունը. 11.04.2021 канала new generation church Armenia
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
14 апреля 2021 г. 11:14:24
01:05:11
Яндекс.Метрика