Загрузка страницы

Ավելին, քան երազում ես. 11.06.2023.

Կատարել նվիրատվություն՝ https://cutt.ly/OBVHqlo

Քարոզի ժամանակ ընթերցված աստվածաշնչյան համարները՝

9 Այլ ինչպէս գրուած է. Ինչ որ աչք չ’տեսաւ եւ ականջ չ’լսեց եւ մարդի սիրտ չ’ընկաւ, այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար։
1 Կորնթացիս 2. 9

22 Եւ Մովսէսը վարժուեցաւ Եգիպտացիների բոլոր իմաստութիւնովը. եւ զօրաւոր էր խօսքերով եւ գործերով։ 23 Եւ երբոր նորա քառասուն տարեկան ժամանակը լրացաւ, նորա սրտի մէջ ընկաւ՝ որ իր եղբայրներին՝ Իսրայէլի որդիներին այցելութիւն անէ։ 24 Եւ երբոր տեսաւ, որ նորանցից մէկը զրկուած էր, պաշտպանեց եւ այն զրկուածի վրէժն առաւ՝ Եգիպտացուն սպանելով։ 25 Կարծում էր թէ նորա եղբայրները կ’իմանան, որ Աստուած նորա ձեռովը փրկութիւն պիտի տայ նորանց. Բայց նորանք չ’իմացան։
Գործք Առաքելոց 7. 22-25

1 Այն օրերը Եզեկիան մերձ ’ի մահ հիւանդացաւ. Եւ Ամովսի որդի Եսայիա մարգարէն եկաւ նորա մօտ եւ նորան ասեց. Այսպէս է ասում Տէրը. Կտակ արա քո տան մասին. Որովհետեւ դու պիտի մեռնես ու չ’ապրես։ 2 Եւ նա իր երեսը դարձրեց դէպի պատը եւ աղօթք արաւ Տիրոջն ասելով. 3 Աղաչում եմ, ով Տէր, յիշիր հիմա որ քո առաջին հաւատարմութեամբ ու կատարեալ սրտով գնացի, որ քո աչքերին հաճելի եղածն արի։ Եւ Եզեկիան մեծ լացով լաց եղաւ։4 Եւ Եսայիան դեռ չէր դուրս եկել միջի քաղաքիցը, եւ ահա Տիրոջ խօսքն եղաւ նորան ասելով. 5 Ետ դարձիր եւ ասիր իմ ժողովրդի է իշխան Եզեկիային. Այսպէս է ասում Տէրը՝ քո հայր Դաւիթի Աստուածը. Լսեցի քո աղօթքը, տեսայ քո արտասուքը. Ահա ես քեզ կ’բժշկեմ և երրորդ օրը վեր կ’գնաս Տիրոջ տունը։
4 Թագավորաց 20. 1-5

7 Բայց երբոր նորանք գնացին, Յիսուսն սկսեց ժողովուրդներին ասել Յովհաննէսի համար. Ի՞նչ տեսնելու դուրս գնացիք անապատը, մի եղէ՞գ քամուց շարժուած։ 8 Ապա ի՞նչ տեսնելու դուրս գնացիք. Մի մա՞րդ փափուկ շորերով հագուած. Ահա փափուկ հագնողները թագաւորների տներումն են։ 9 Բայց ի՞նչ տեսնելու դուրս գնացիք, մի մարգարէ՞. Այո, ասում եմ ձեզ, մարգարէից էլ աւելին։ 10 Որովհետեւ սա այն է՝ որի համար գրուած է. Ահա ես իմ հրեշտակը ուղարկում եմ քո երեսի առաջին, որ քո ճանապարհը քո առաջին պատրաստէ։ 11 Ճշմարիտ ասում եմ ձեզ կանանց ծնածների մէջ չէ վեր կացել Յովհաննէս Մկրտչից մի մեծը, բայց երկնքի արքայութեան միջի փոքրը նորանից մեծ է։
12 Բայց Յովհաննէս Մկրտչի օրերիցը մինչեւ հիմա երկնքի արքայութիւնն ուժով է առնվում, եւ ուժովները յափշտակում են նորան։
Մատթեոս 11. 7-12

Видео Ավելին, քան երազում ես. 11.06.2023. канала new generation church Armenia
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
12 июня 2023 г. 19:01:30
01:01:41
Яндекс.Метрика