Загрузка страницы

Կյանքի կտրուկ փոփոխություն բերողը՝ Անսպասելին. 28.05.2023.

Կատարել նվիրատվություն՝ https://cutt.ly/OBVHqlo

Քարոզի ժամանակ ընթերցված աստվածաշնչյան համարները՝

1 Որդեակս, եթէ իմ խօսքերն ընդունես, եւ իմ պատուէրները պահես քեզ մօտ.
2 Որ ականջ դնես իմաստութեանը, եւ սիրտդ ուղղես հանճարին,
3 Երբոր հասկացողութիւնը կանչես, եւ ձայն տաս հանճարին,
4 Եթէ դու նորան որոնես ինչպէս արծաթը, եւ գանձերի նման նորան պտրտես,
5 Այն ժամանակ կ’հասկանաս Տիրոջ երկիւղը, եւ Աստուծոյ գիտութիւնը կ’գտնես։
Առակաց 2. 1-5

Գողը չէ գալիս, բայց միայն որ գողանայ եւ սպանէ եւ կորցնէ. Ես եկայ որ կեանք ունենան, եւ էլ աւելի ունենան։
Հովհաննես 10. 10

Ժողովուրդն էլ դեռ սպասելիս եւ ամենքն իրանց սրտերումն մտածելիս՝ Յովհաննէսի համար, թէ մի՛ գուցէ նա լինի Քրիստոսը, Յովհաննէսն ամենին պատասխանեց եւ ասեց. Ես ջրով եմ մկրտում ձեզ. Բայց ինձանից աւելի զօրաւորն է գալիս, որ ես արժանի չեմ նորա կօշիկների կապերը լուծելու. Նա ձեզ Սուրբ Հոգով եւ կրակով կ’մկրտէ։ Որ հոսելին նորա ձեռքին է, եւ նա իր կալը կ’սրբէ, եւ ցորենն իր ամբարը կ’ժողովէ, իսկ դարմանը կ’այրէ անշէջ հրով։
Ղուկաս 3. 15-17

Եւ երբոր Պենտէկոստէի օրերը լրացան, ամենքը միաբան մէկտեղ էին։ Եւ յանկարծակի երկնքիցը մի հնչիւն եղաւ՝ սաստիկ փչող քամու պէս, եւ լցրեց բոլոր տունը՝ ուր նստած էին։ Եւ երեւեցան նորանց բաժանուած լեզուներ ինչպէս կրակից. Եւ նստեց նորանց ամեն մէկի վերայ։ Եւ ամենքը Սուրբ Հոգով լցուեցան, եւ սկսեցին ուրիշ լեզուներով խօսել, ինչպէս որ Հոգին նորանց խօսել էր տալիս։
Գործք առաքելոց 2. 1-4

Видео Կյանքի կտրուկ փոփոխություն բերողը՝ Անսպասելին. 28.05.2023. канала new generation church Armenia
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
30 мая 2023 г. 12:49:24
00:47:15
Яндекс.Метрика