Загрузка страницы

Artavazd Tadevosyan - Karces amen ban verjacel er. "Կարծես ամեն բան վերջացել էր"

Կարծես ամեն բան վերջացել էր…

«Ջախջախված եղեգը չի փշրում, և առկայծող պատրույգը չի հանգցնում, իրավունքը դուրս է բերում ճշմարտությամբ» (Ես. 42.3):

Ներել՝ պարզապես նշանակում է սիրել ինչ-որ մեկին բավականաչափ և, երբ սխալ են վարվել քեզ հետ, կամենալ բժշկություն պատժի փոխարեն. Դեյվ Վիլիիս:

Մեկին տեսա, որ Աստծո մարդն էր, Աստծո հզոր ծառան: Նրա միջոցով Տերը շատ հրաշքներ էր կատարում: Նա լուրջ փոխհարաբերություն ուներ Աստծո հետ. Նրա ասածը գրեթե հավասր էր Աստծո ասածին: Մեկ անգամ նա հրամայեց և 3.5 տարի անձրև չեկավ: 3.5 տարի նա միայնակ ապրեց դաշտերում ու անապատում, ու թռչուններն էին նրան կերակուր բերում: Նկատեցի մեկ օր, երբ մեծ բազմություն էր հավաքվել, նա էլ էր այնտեղ: Հանկարծ ոտքի կանգնեց, մոտեցավ զոհասեղանին և սկսեց աղոթել. Ու բոլորս ականատես եղանք, թե ինչպես երկնքից կրակ իջավ ու այրեց զոհը: Սակայն մեկ օր էլ տեսա նրան վախեցած հալածանքներից: Նա փախավ մարդկանցից, ովքեր ուզում էին վնասել նրան: Ես ապշել էի. ինչպե՞ս կարող է Աստծո նման մարդն այդ կերպ վախենալ, այդ կերպ տեղ տալ զգացմունքներին, այդպես պաշտպանվել, այդպես սիրել իր կյանքը: Մտածում էի… Ախր Աստված քեզ այդքա՜ն երկար տարիներ պահեց, ինչպե՞ս կարող ես կասկածել, ախր նա դարձյալ քեզ կպահեր ու կպաշտպաներ…սկսեցի քննադատել ու մեղադրել այս մարդուն: Նրա անունը Եղիա էր:

Մեկին ճանաչում էի, որ հզոր զինվոր էր, պատերազմի հերոս: Նրա անունը թնդում էր ամբողջ երկրով մեկ: Նա Աստծո սրտի համեմատ մարդ էր. գիտեր ընկերություն անել, գիտեր իր ընկերներին գնահատել, նրանց փոխարեն իր անձը վտանգի տակ դնել, նա գիտեր գնալ զորքի առջևից, ոչ թե զորքին իր ետևից ուղարկել: Նա զիջում էր ոչ միայն իրենից հզորներին, այլև իրենից թույլերին, զիջում էր սեփական որդիներին, ովքեր ըմբոստանումէին նրա դեմ: Ապշել էի նրա կյանքով… Հանկարծ մեկ օր տեսա, որ այս մարդը, ով միշտ զբաղված էր լինում, այդ օրը ոչինչ չուներ անելու: Շատ զարմացա, երբ իմացա, որ պատերազմ է, իսկ նա պատերազմի դաշտում չէ՝ իր ժողովրդի հետ: Գուցե սխալվում եմ, գուցե նա չի.. Մեծ էր զարմանքս ու խորը հիասթափությունս, երբ տեսա այդ հզոր մարդուն ցանկությունների գերի դարձած, իր ընկերային համոզմունքներին դավաճանած…Իր մեղքը ծածկելու համար նա դուրս եկավ իրեն շատ հավատարիմ մի անձնավորության դեմ՝ նրա դեմ որոգայթ լարելով ու դառնալով նրա մահվան պատճառը: Իմ մեջ ամեն բան կոտրվեց. այն նույն ջանասիրությամբ, որ համակրում էի նրան, սկսեցի մեղադրել ու վատաբանել՝ մտածելով, որ նրա արարքը հավասար էր ամենաստոր մարդու արարքին… Այդ մարդը Դավիթն էր:

Մեկին գիտեի, որ շատ զգացմունքային էր , շատ արագ, առաջնորդի հատկություններով, շատ աշխույժ: Կարծես իմ հակապատկերը լիներ. մինչ ես կշարժվեի, նա արդեն արել էր, մինչ ես կմտածեի, նա արդեն մտածել էր, երբեմն գուցե անգամ սխալ: Աչքի էր ընկնում իր շրջապատի, իր ընկերների մեջ. իսկական առաջնորդ էր: Նա միշտ մեկի՝ մեր ուսուցչի հետ էր: Անգամ մեկ օր ասաց, թե նրա հետ ամեն տեղ կգնա և երբեք մենակ չի թողնի: Նա տեսել էր ուսուցչին անգամ փառավորված ժամանակ: Եվ հանկարծ մեկ օր այս մարդը թողեց ուսուցչին ու փախավ, սա էլ կարծես բավական չէր, դեռ ուրացավ ուսուցչին՝ ասելով՝ Ես Նրան չեմ ճանաչում: Ես ահավոր վիճակի մեջ էի... ուզում էի գնալ նրա մոտ ու ասել՝ Դու դավաճան ես, ինչպե՞ս կարող էիր նման կերպ վարվել մեր ուսուցչի հետ, ախր նա քեզ այնքա՜ն շատ էր սիրում… Այդ մարդու անունը Պետրոս էր:

Այս մարդկանց կյանքում գալիս էր պարագա, երբ կարծես ամեն բան վերջացել էր: Մտածում էի նրանք այլևս չեն կարողանա վերականգնել իրենց դիրքերը, իրենց փոխհարաբերությունը Աստծո հետ, կարծում էի՝ նրանք այնքան խորն են կոտրվել, որ էլ ուժ չեն ունենա շարունակելու կյանքը: Ես ամաչում էի այս մարդկանց փոխարեն… Բայց այդ պահին հանկարծ հիշեցի երեկվա իմ գործած սխալի մասին. անմիջապես անցա ինքնապաշտպանության՝ Ո՛չ, դրանք տարբեր բաներ են, իմը մի փոքր սխալ էր, իսկ նրանցը… Հետո հիշեցի մեկ ուրիշ դեպք, մեկ ուրիշ սխալ իմ կյանքից, հետո մեկ ուրիշը… Հիշածս սխալները հասկացրին ինձ, որ ես այդքան էլ լավը չեմ, որքան մտածում էի քիչ առաջ…

Հետո նայեցի այդ մարդկանց կյանքի շարունակությանը. Եղիան, որ վախենում էր մահից, նա մահ չտեսավ, Դավիթին Աստված ներեց և մեկ ուրիշ զավակ պարգևեց, Պետրոսը ևս ներում ստացավ զղջումից հետո և դարձավ Աստծո մեծ առաքյալը: Ես ևս խաղաղվեցի. Աստված ներել է իմ բոլոր մեղքերը և ինձ համար հիանալի կյանք է պատրաստել՝ իմ առջև բացելով բազում օրհնության դռներ: Հասկացա՝ որն է պատճառը այդ փոփոխությունների.

Աստված շատ լավն է, համբերատար է, ողորմած, սեր է: Նա երբեք մարդու նման չի մտածում և մինչև վերջ պայքարում է մարդու փրկության համար՝ ցանկանալով նրան ներել ու փրկել, օրհնել ու զորացնել…

Видео Artavazd Tadevosyan - Karces amen ban verjacel er. "Կարծես ամեն բան վերջացել էր" канала Artavazd Tadevosyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
20 января 2017 г. 1:14:36
00:06:10
Другие видео канала
Artavazd Tadevosyan - Axotenq ayspes. "Աղոթենք այսպես"Artavazd Tadevosyan - Axotenq ayspes. "Աղոթենք այսպես"Artavazd Tadevosyan - Isk Tern inch e asum? "Իսկ Տերն ի՞նչ է ասում"Artavazd Tadevosyan - Isk Tern inch e asum? "Իսկ Տերն ի՞նչ է ասում"Եթե ժամանակը չի՝ մի վախեցիր, չես մահանա - Արտավազդ ԹադևոսյանԵթե ժամանակը չի՝ մի վախեցիր, չես մահանա - Արտավազդ ԹադևոսյանArtavazd Tadevosyan - Astco sirteArtavazd Tadevosyan - Astco sirteArtavazd Tadevosyan -Vochnchi hamar hogs mi areq. "Ոչինչի համար հոգս մի արեք"Artavazd Tadevosyan -Vochnchi hamar hogs mi areq. "Ոչինչի համար հոգս մի արեք"Մի  ապրիր հաշվարկով - Արտավազդ ԹադևոսյանՄի ապրիր հաշվարկով - Արտավազդ ԹադևոսյանArtavazd Tadevosyan - Gohacir naev andzrevi hamar //Գոհացիր նաև անձրևի համար//Artavazd Tadevosyan - Gohacir naev andzrevi hamar //Գոհացիր նաև անձրևի համար//Artavazd Tadevosyan - Ord norovi sksir. "Օրդ նորովի սկսիր"Artavazd Tadevosyan - Ord norovi sksir. "Օրդ նորովի սկսիր"Artavazd Tadevosyan - Inchu en mer kyanqum linum vat baner?Artavazd Tadevosyan - Inchu en mer kyanqum linum vat baner?Artavazd Tadevosyan - Azat enq amen mexqic . "Ազատ ենք ամեն մեղքից"Artavazd Tadevosyan - Azat enq amen mexqic . "Ազատ ենք ամեն մեղքից"Նա շտապում իր ձեռքը մեկնել  - Արտավազդ ԹադևոսյանՆա շտապում իր ձեռքը մեկնել - Արտավազդ ԹադևոսյանArtavazd Tadevosyan - Sharunakir aprel. "Շարունակիր ապրել"Artavazd Tadevosyan - Sharunakir aprel. "Շարունակիր ապրել"Artavazd Tadevosyan - Vstahel Astcun erb ches haskanum //Վստահիր Աստծուն, երբ չես հասկանում"Artavazd Tadevosyan - Vstahel Astcun erb ches haskanum //Վստահիր Աստծուն, երբ չես հասկանում"Artavaz Tadevosyan - chakatagir, patahakanutyun te naxasahmanutyun // "Ճակատագիր, ահականություն թ՞է"Artavaz Tadevosyan - chakatagir, patahakanutyun te naxasahmanutyun // "Ճակատագիր, ահականություն թ՞է"Artavazd Tadevosyan - Tuyl tur hnery ancnen. "Թույլ տուր հներն անցնեն"Artavazd Tadevosyan - Tuyl tur hnery ancnen. "Թույլ տուր հներն անցնեն"Ինչի համար ես աշխարհ եկել - Արտավազդ ԹադևոսյանԻնչի համար ես աշխարհ եկել - Արտավազդ ԹադևոսյանArtavazd Tadevosyan -Inch unes qo dzerqum. "Ինչ ունես քո ձեռքում"Artavazd Tadevosyan -Inch unes qo dzerqum. "Ինչ ունես քո ձեռքում""Դու Նրա հոգն ես" Արտավազդ Թադևոսյան"Դու Նրա հոգն ես" Արտավազդ ԹադևոսյանArtavazd Tadevosyan "chlinox baner" "Չլինող բաներ"Artavazd Tadevosyan "chlinox baner" "Չլինող բաներ"Նոր խոսք, նոր ժամանակների համար - Արտավազդ Թադևոսյան - Artavazd TadevosyanՆոր խոսք, նոր ժամանակների համար - Արտավազդ Թադևոսյան - Artavazd Tadevosyan
Яндекс.Метрика