Загрузка страницы

Artavazd Tadevosyan - Inch petq e anel amen or? // "Ի՞նչ պետք է անել ամեն օր"

Ի՞նչ պետք է անել ամեն օր

«Սա այն օրն է, որ Տերն է ստեղծել: Եկեք ցնծանք և ուրախանանք այսօր» (Սաղմ. 118:24):

Երբեմն Աստվածաշնչյան համարները կարդալիս մենք հիշում ենք միայն առաջին հատվածը, այս պարագայում՝ այս օրը Աստված է ստեղծել, սակայն պետք է նաև հիշենք հաջորդ հատվածի մասին՝ ուրախանալ և ցնծալ:

Դու կարող ես ուրախանալ և ցնծալ, եթե հիշես, որ ամեն օրդ Տերն է ստեղծել: Ուզում եմ առանձնացնել մի քանի բաներ, որ կարիք ունենք անելու ամեն օր՝ ըստ Աստծո Խոսքի: Եվ սրա հետևանքը կլինի այն, որ մենք կկարողանանք ամեն օր ցնծալ և ուրախ լինել: Այո, մենք դրանք գուցե գիտենք, բայց արդյո՞ք միշտ հիշում ենք, արդյո՞ք միշտ կիրառում ենք այն:

1. Ամեն օր աղոթք արա – Մի ձանձրացիր ու մի հոգնիր աղոթելուց, Տիրոջը փնտրելուց, հոգսերդ Նրան պատմելուց:

2. Գործք Առաքելոց գիրքը խոսում է մեկտեղ հավաքվելու մասին: Արդյոք քեզ համարում ես միաբանության մի մասնիկ: Մասնակցիր ժողովներին. որևէ ժողով երբեք երկրորդական և անկարևոր չէ. սրա հետևանքը ևս կլինի այն, որ ուրախությունը քո կյանքում հարատև կլինի: Գործ. 2:46 - Ամեն օր միաբանութեամբ տաճարումն էին լինում…

3. Ամեն օր աշակերտները գրքերն էին քննում: Դու այսօր որքա՞ն ժամանակ ես հատկացնում Սուրբ Գրքի ընթերցանությանը: Գուցե՞ քո տխրության, քո խնդիրների և տկարությունների պատճառը Աստծո Խոսքի բացակայությունն է քո կյանքում:

4. Ամեն օր Աստծո Խոսքն էին խոսում, քարոզում էին ու վկայում: Դու կարող ես լինել մեկը, ով կպատմի Հիսուս Քրիստոսի մասին և պատճառ կլինի մեկի փրկության. սա ևս քո կյանքը կլցնի ուրախությամբ և ցնծությամբ:

5. Ամեն օր նորոգվում է ներսի մարդը: Հոգևոր մարդը ամեն օր կարիք ունի նորոգվելու, ամեն օր կարիք ունի ավելի նմանվելու Քրիստոսին: Քո մեջ դեռ կան բաներ, որ այս աշխարհինն են. դու կարիք ունես նորոգվելու ամեն օր: 2 Կոր. 4:16 -Նորա համար չենք թուլանում. այլ թէ եւ մեր դրսի մարդը փչանում է, բայց մեր ներսի մարդն օրէցօր նորոգվում է։

6. Ամեն օր իր անձը ուրանա և իր խաչը առնի: Ո՞ւմ համար ես ավելի հոգ տանում: Քո «ես»-ի, քո դիրքի, քո հեղինակության, թե՞ քո հոգևոր աճի և Քրիստոսին նմանվելու: Ղուկ. 9:23 -Եւ ամենքին ասում էր, Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ ամեն օր իր խաչն առնէ եւ իմ ետեւից գայ։

7. Իրար հորդորեք և օգնեք իրար: Ամեն օր օգնիր, բարձրացրու, քաջալերիր դիմացինիդ: Արդյո՞ք այսօր որևէ մեկին բարիք արել ես: Կարողացե՞լ ես օգնել այսօր ինչ-որ մեկին, լավություն անել: Երբեմն խոսքերն ավելորդ են, բայց երբեմն նաև այդ խոսքերի կարիքը կա: Եբր. 3:13 - 13 Այլ իրար յորդորեցէք ամեն մէկ օր…

Հիշիր, դու կանչված ես՝ ուրախանալու և ցնծալու այսօր: Ապրիր այս օրդ ուրախության ու ցնծության մեջ:

Видео Artavazd Tadevosyan - Inch petq e anel amen or? // "Ի՞նչ պետք է անել ամեն օր" канала Artavazd Tadevosyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
6 апреля 2017 г. 0:33:44
00:04:17
Другие видео канала
Artavazd Tadevosyan "chlinox baner" "Չլինող բաներ"Artavazd Tadevosyan "chlinox baner" "Չլինող բաներ"Artavazd Tadevosyan - Ir jamanakin ptux kta //Իր ժամանակին պտուղ կտա//Artavazd Tadevosyan - Ir jamanakin ptux kta //Իր ժամանակին պտուղ կտա//"Այս կյանքը դժվար է" Արտավազդ Թադևոսյան"Այս կյանքը դժվար է" Արտավազդ ԹադևոսյանArtavazd Tadevosyan - Hetevel hervicArtavazd Tadevosyan - Hetevel hervicArtavazd Tadevosyan -Vochnchi hamar hogs mi areq. "Ոչինչի համար հոգս մի արեք"Artavazd Tadevosyan -Vochnchi hamar hogs mi areq. "Ոչինչի համար հոգս մի արեք"Artavazd Tadevosyan - Axotenq ayspes. "Աղոթենք այսպես"Artavazd Tadevosyan - Axotenq ayspes. "Աղոթենք այսպես"Artavazd Tadevosyan - Darnutyune veracnox mijoc //Դառնությունը վերացնող միջոց//Artavazd Tadevosyan - Darnutyune veracnox mijoc //Դառնությունը վերացնող միջոց//Artavazd Tadevosyan - Ord norovi sksir. "Օրդ նորովի սկսիր"Artavazd Tadevosyan - Ord norovi sksir. "Օրդ նորովի սկսիր"Կարևորել Աստծո կամքը - Արտավազդ ԹադևոսյանԿարևորել Աստծո կամքը - Արտավազդ ԹադևոսյանArtavazd Tadevosyan - Tes qez Nra achqerov. "Տես քեզ Նրա աչքերով"Artavazd Tadevosyan - Tes qez Nra achqerov. "Տես քեզ Նրա աչքերով""Գնա և հանդիպիր խնդիրներիդ" Արտավազդ Թադևոսյան"Գնա և հանդիպիր խնդիրներիդ" Արտավազդ Թադևոսյան"Դու Նրա հոգն ես" Արտավազդ Թադևոսյան"Դու Նրա հոգն ես" Արտավազդ Թադևոսյան"Ի՞նչ ունես այսօր" Արտավազդ Թադևոսյան"Ի՞նչ ունես այսօր" Արտավազդ ԹադևոսյանArtavazd Tadevosyan - Astvac qez cuyc kta chanaparhy. "Աստված քեզ ցույց կտա ճանապարհը"Artavazd Tadevosyan - Astvac qez cuyc kta chanaparhy. "Աստված քեզ ցույց կտա ճանապարհը"«Դափնեպսակը ստանալու պայմանը. պահիր այն, ինչ ունես», 06.09.2020«Դափնեպսակը ստանալու պայմանը. պահիր այն, ինչ ունես», 06.09.2020Artavazd Tadevosyan - Sut e mi havata. "Սուտ է, մի՛ հավատա"Artavazd Tadevosyan - Sut e mi havata. "Սուտ է, մի՛ հավատա"Artavazd Tadevosyan - Astvac e qez bardzracnoxy. "Աստված է քեզ բարձրացնողը"Artavazd Tadevosyan - Astvac e qez bardzracnoxy. "Աստված է քեզ բարձրացնողը"Artavazd Tadevosyan - Na giti qez ev tcragir uni qo kyanqi hamar.Artavazd Tadevosyan - Na giti qez ev tcragir uni qo kyanqi hamar.Artavaz Tadevosyan - chakatagir, patahakanutyun te naxasahmanutyun // "Ճակատագիր, ահականություն թ՞է"Artavaz Tadevosyan - chakatagir, patahakanutyun te naxasahmanutyun // "Ճակատագիր, ահականություն թ՞է""Ծոմապահության ուժը" Արտավազդ Թադևոսյան"Ծոմապահության ուժը" Արտավազդ Թադևոսյան
Яндекс.Метрика