Загрузка страницы

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՐՅԱՆ ՄԵՋ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՄԿՆԴԵՂԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՔԱՆԱԿԸ

Հայաստանում շահագործվում է 13 պոչամբար: Պոչամբարները «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, ենթակա են տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ` հանքարդյունաբերական ձեռնարկությունների նախաձեռնությամբ:
«Ախթալա» լեռնահարստացուցիչ կոմբինատի «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիայի աշխատանքները պետք է սկսվեին 2018թ-ի հոկտեմբերի 1-ից և ավարտվեին 2020թ-ի փետրվարին: Սակայն այդ աշխատանքները միայն սկսվել են ու չեն շարունակվում, կոմբինատը շարունակում է պոչանքները լցնել պոչամբար՝ բարձրացնելով պոչամբարի պատվարը:
Նահատակի պոչամբարը գտնվում է Լոռու մարզի Մեծ Այրում և Ճոճկան բնակավայրերի միջնամասում, գործում է դեռևս խորհրդային տարիներից, սակայն այդ տարիներին կարճ կյանք է ունեցել, որովհետև Մեծ Այրումի ադրբեջանցիները չեն հանդուրժել պոչամբարի առկայությունը իրենց համայնքում:
2010 թ. Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը սկսեց շահագործել Նահատակի պոչամբարը, որը տեղակայված է 2 բնակավայրերի ամենախիտ բնակեցված տարածքում, չկարևորելով վտանգավոր ազդեցությունը շրջակա միջավայրի և տեղի բնակչության առողջության վրա:
Պոչամբարը շահագործողին փորձում են պատասխանատվության ենթարկել համայնքի որոշ բնակիչներ, որոնք իրականում տուժել են պոչամբարի գոյությունից, գործը իրավապահ մարմինների վարույթում է:
Սամվել Սիրադեղյանը միակը չէ, որ իր կորցրած առողջության և տնտեսական վնասների հայցով դիմել է դատարան, Մեծ Այրումից և Ճոճկանից էլ կան տուժածներ: Գյուղի կանայք էլ տեղյակ են Նահատակի հասցրած վնասների մասին.
Խնդիրների մասին տեղյակ է համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը, բայց ինչպես ինքն է ասում՝ լիազորությունները սահմանափակ են.
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն հասարակական կազմակերպությունը առողջապահական միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով փորձել է իրականացնել փորձաքննություն շրջակա միջավայրի, տարածքի բնակչության շրջանում, որպեսզի պարզեն թափոնների ազդեցությունը մարդկանց կյանքի և առողջության վրա, ինչպես նաև ծանր մետաղների առկայությունը մարդկանց արյան մեջ:
Այս ցուցանիշը գերազանցում է ոչ միայն Հայաստանի չափորոշիչներին, այլև եվոպական երկրների ամենամեղմ չափորոշիչներին: Մասնավորապես, մկնդեղի թույլատրելի քանակը երեխաների արյան մեջ մի քանի տասնյակ անգամ հատում է թույլատրելիի շեմը: Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը ամենա ամիս 5 մլ. Գումար է հատկացնում խոշորացված համայնքին՝ որպես բարի կամքի դրսևորում.: Այն որ այս գումարի կարիքը համայնքն ունի, խնդիր չէ, բայց ինչից հետո և ինչի դիմաց է հատկացվում այդ գումարը:
Խնդրի լուծումը մեկն է. ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻԱ. Նահատակի պոչամբարը պիտի վաղուց լիներ ռեկուլտիվացված և ավարտված, դեռ 2020 թվականին: Այս մասին տեղյակ են և համայնքապետարանում, և մարզպետարանում, բայց այս կառույցներում խոսում են միայն ապագայի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութուում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Видео ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՐՅԱՆ ՄԵՋ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՄԿՆԴԵՂԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՔԱՆԱԿԸ канала Lori TV
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
22 ноября 2022 г. 23:36:10
00:12:28
Другие видео канала
Ի՞նչ ավագանու մասին է խոսքը. Արտավազդ ԱլավերդյանԻ՞նչ ավագանու մասին է խոսքը. Արտավազդ ԱլավերդյանՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԱՐԴԻ ՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆԸՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԱՐԴԻ ՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆԸՀայաստանի ներկայացումը համարվեց ամենաինքնատիպըՀայաստանի ներկայացումը համարվեց ամենաինքնատիպըԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ԿՏԱՆ ԲՈԼՈՐ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ԿՏԱՆ ԲՈԼՈՐ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸԷ. ԶՈՀՐԱԲՅԱՆԻ «ՏԻԿԻՆ ՍԻՐԱՆՈՒՅՇԸ» ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏՎԵՑ ԹԲԻԼԻՍԻՈՒՄԷ. ԶՈՀՐԱԲՅԱՆԻ «ՏԻԿԻՆ ՍԻՐԱՆՈՒՅՇԸ» ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏՎԵՑ ԹԲԻԼԻՍԻՈՒՄԵս զգացել եմ  շրջապատի ափսոսանքն ու խղճահարությունը. Վահան ԴավոյանԵս զգացել եմ շրջապատի ափսոսանքն ու խղճահարությունը. Վահան ԴավոյանԼԱՎԱՏԵՍ ԼԻՆԵԼՈՎ ՍԽԱԼՎԵԼՆ ԱՎԵԼԻ ՆԱԽՆՏՐԵԼԻ Է, ՔԱՆ ԱՆԹԵՐԻ ՀՈՌԵՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ. ԱՆՈՒՇ ԱՍԼԱՆՅԱՆԼԱՎԱՏԵՍ ԼԻՆԵԼՈՎ ՍԽԱԼՎԵԼՆ ԱՎԵԼԻ ՆԱԽՆՏՐԵԼԻ Է, ՔԱՆ ԱՆԹԵՐԻ ՀՈՌԵՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ. ԱՆՈՒՇ ԱՍԼԱՆՅԱՆՎանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի Ամանորի շնորհավորանքըՎանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի Ամանորի շնորհավորանքըԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ...ես ավելի մոտ կլինեի աստծուն. Կարեն Ադամյան...ես ավելի մոտ կլինեի աստծուն. Կարեն ԱդամյանԹՈՂ ԻՐԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՆԵԼԻ ՈՒ ՏԵՍԱՆԵԼԻ ԼԻՆԵՆ ԲՈԼՈՐԻԴ. ԱՐՏԱՎԱԶԴ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԹՈՂ ԻՐԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՆԵԼԻ ՈՒ ՏԵՍԱՆԵԼԻ ԼԻՆԵՆ ԲՈԼՈՐԻԴ. ԱՐՏԱՎԱԶԴ ԱԼԱՎԵՐԴՅԱՆեՐԱԶՈՒՄ ԵՄ ԱՆՎՏԱՆԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ. ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆեՐԱԶՈՒՄ ԵՄ ԱՆՎՏԱՆԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ. ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԽելք ունե՞ս՝ գնա լավ ապրի. Վարպետ ՍԱՐՈԽելք ունե՞ս՝ գնա լավ ապրի. Վարպետ ՍԱՐՈԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ՄԱՍԻՆԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ՄԱՍԻՆԳՈՒՑԵ ՎԱՆԱՁՈՐՑԻՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎԵՐԱՆԱՅԵ՞Լ ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ. ԿԱՐԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆԳՈՒՑԵ ՎԱՆԱՁՈՐՑԻՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎԵՐԱՆԱՅԵ՞Լ ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ. ԿԱՐԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆՖԻԶԻԿԱՅԻ ՈՒ ՔԻՄԻԱՅԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԸ ԶՈՒՐԿ ԵՆ ՏԱՐՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՑ ՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐԻՑՖԻԶԻԿԱՅԻ ՈՒ ՔԻՄԻԱՅԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԸ ԶՈՒՐԿ ԵՆ ՏԱՐՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՑ ՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐԻՑԱՅՍ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԸ ՆԱԽՈՐԴ ԴԱՐՈՒՄ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՀԱՄԱՐՎԵԼ Է ԳԵՂԵՑԻԿ ՈՒ ՀԱԳԵՑԱԾԱՅՍ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԸ ՆԱԽՈՐԴ ԴԱՐՈՒՄ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՀԱՄԱՐՎԵԼ Է ԳԵՂԵՑԻԿ ՈՒ ՀԱԳԵՑԱԾԱՆՇՈՒՔ, ՉԿԱՀԱՎՈՐՎԱԾ, ԱՎԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՖԻԶԼՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԴԱՍԵՐԸԱՆՇՈՒՔ, ՉԿԱՀԱՎՈՐՎԱԾ, ԱՎԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՖԻԶԼՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԴԱՍԵՐԸԱՂԲԸ ԵՎ ԿՈՅՈՒՂԱՋՐԵՐԸ ԹԱՓՎՈՒՄ ԵՆ ԳԵՏԻ ՄԵՋ, Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐԸԱՂԲԸ ԵՎ ԿՈՅՈՒՂԱՋՐԵՐԸ ԹԱՓՎՈՒՄ ԵՆ ԳԵՏԻ ՄԵՋ, Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐԸԴԵԲԵԴ ԳԵՏԻ ՋՐԵՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է. ՕԼԵԳ ԴՈՒԼԳԱՐՅԱՆԴԵԲԵԴ ԳԵՏԻ ՋՐԵՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է. ՕԼԵԳ ԴՈՒԼԳԱՐՅԱՆ
Яндекс.Метрика