Загрузка страницы

ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ՋՐԵՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է. ՕԼԵԳ ԴՈՒԼԳԱՐՅԱՆ

Ալավերդի խոշորացված համայնքում առաջինը պատահեցինք մի ձկնորսի, որը Դեբեդ գետում ձուկ էր որսում, ասելով, որ տեղյակ չէ գետի աղտոտվածության մասին: Տեղյակ չեն կամ չի էլ հուզում Ախթալայի, Ալավերդու տարածքի բնակիչներին, ովքեր ոռոգում են իրենց այգիները հենց Դեբեդի ջրով:
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Օլեգ Դուլգարյանը անձամբ է զբաղվում գետերի աղտոտվածության խնդիրներով, մշտապես բարձրաձայնելով և պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով խնդրին:
Չնայած բազմաթիվ տարածաշրջանային եւ միջազգային ծրագրերի իրականացմանը, խնդիրը չի լուծվում և Դեբեդ գետը շարունակում է հարստանալ արտադրական թափոններով, որոնց հիմնական աղբյուրներն են՝ Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան և «Արմենիան Քափըր Փրոգրամ»-ը՝ Ալավերդու կոմբինատը:
Վտակներն անցնելով պոչամբարների մոտով՝ իրենց հետ բերում են հին պոչանքներ և թափոնակույտեր, որոնք ակտիվանում են հոսող ջրային միջավայրում և միախառնվում Դեբեդ գետին՝ հարստացնելով այն ծանր մետաղներով: Աղտոտվածության ամենամեծ բաժինը թերևս ապահովում է Ախթալայի լեռնահարստացուցիչ գործարանի պոչանքը՝ Ախթալայի վտակի միջոցով, Մադան գյուղից իջնող վտակը, Պայթուցիկների ձորի և Նահատակի պոչամբարները, որոնքն էլ բերում են թունավորը թափոնակույտերը:
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը հավաստում է, որ ամենամեծ աղտոտումն ապահովում է Նահատակի պոչամբարը և պատմում պոչամբարից դեպի Դեբեդ արտահոսքի մասին: Կազմակերպության բարձրացրած աղմուկից հետո իրավապահ մարմինները վարույթ են սկսել, սակայն մինչ այս պահը որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, նույնիսկ հայտնի չէ, թե ի՞նչ ընթացքում է գործը:
Դեբեդի աղտոտվածության մասին հարևան Վրաստանն էլ հաճախ է ահազանգում, որ հայկական կողմը քիմիական եւ հանքարդյունաբերական արտադրության թափոններով աղտոտում է Քուռ գետի ջրային ավազանը: Խոսքը մասնավորապես Դեբեդ գետի մասին է, որը Վրաստանի սահմանը հատելուց հետո թափվում է Խրամի գետը, որն էլ իր հերթին` Քուռ գետը: Ողջ ընթացքում այդ գետերի ջրերն անտրոպոգեն ազդեցության են ենթարկվում: Դրանք արդյունաբերական թափոններն են, կոյուղաջրեր, կեղտաջրերը, կենցաղային աղբ, հաճախ նաև պոչամբարների արտահոսք: Խնդիրն այն է, թե ով, որտեղ եւ ինչով է աղտոտում Քուռ գետի ջրային ավազանը: Օլեգ Դուլգարյանն ասում է, որ Վրաստանի քաղհասարակության ներկայացուցիչները ակտիվորեն աշխատում են այս ուղղությամբ, համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն էլ պատմում է իշխանությունների հետ համագործակցության մասին:
Պետք է որոշել աղտոտող միացությունների ցուցակը, հնարավոր աղտոտման, ինչպես նաև պետական սահմանների հատման վայրերում տեղակայել փորձանմուշներ վերցնելու կետեր` հարցի քաղաքականացումից խուսափելու համար: Հենց նման որոշում է ընկած Իրանի հետ Արաքս անդրսահմանային գետի աղտոտման մոնիտորինգի վերաբերյալ պայմանագրի հիմքում:
Իսկ ի՞նչ են անում, օրինակ, ՏԻՄ մարմինները այս ուղղությամբ: Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն ասում է՝ տեղյակ է խնդիրների մասին, և միայն թափոնները չեն , որ աղտոտում են Դեբեդ գետը, այն նաև լի է կենցաղային աղբով, պլաստիկով և պոլիէթիլենային տոպրակներով, սակայն համայնքը օժտված չէ այնպիսի լիազորություններով, որոնք թույլ կտան արգելել այս կամ ընկերության գործունեությունը, որն ուղղակի կարող է վնասել և համայնքի բնապահպանական վիճակին, և՛ համայնքի բնակչի առողությանը:
Այո, խնդիրները նախևառաջ պետք է օրենսդրական ձևակեպում ստանան, օժտվեն ՏԻՄ մարմինները սանհրաժեշտ լիազորություններով, որպեսզի հասարակական կազմակերպությունների ահազանգերը, բարձրացրած խնդիրները, որոնք վտանգում են մարդկանց կյանքը՝ չլինեն «Ձայն բարբառո հանապատի»:
Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Видео ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ՋՐԵՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է. ՕԼԵԳ ԴՈՒԼԳԱՐՅԱՆ канала Lori TV
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
22 ноября 2022 г. 22:50:37
00:10:06
Другие видео канала
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԱՐԴԻ ՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆԸՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԱՐԴԻ ՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆԸՀայաստանի ներկայացումը համարվեց ամենաինքնատիպըՀայաստանի ներկայացումը համարվեց ամենաինքնատիպըԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ԿՏԱՆ ԲՈԼՈՐ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ԿՏԱՆ ԲՈԼՈՐ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸԷ. ԶՈՀՐԱԲՅԱՆԻ «ՏԻԿԻՆ ՍԻՐԱՆՈՒՅՇԸ» ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏՎԵՑ ԹԲԻԼԻՍԻՈՒՄԷ. ԶՈՀՐԱԲՅԱՆԻ «ՏԻԿԻՆ ՍԻՐԱՆՈՒՅՇԸ» ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏՎԵՑ ԹԲԻԼԻՍԻՈՒՄԵս զգացել եմ  շրջապատի ափսոսանքն ու խղճահարությունը. Վահան ԴավոյանԵս զգացել եմ շրջապատի ափսոսանքն ու խղճահարությունը. Վահան ԴավոյանԼԱՎԱՏԵՍ ԼԻՆԵԼՈՎ ՍԽԱԼՎԵԼՆ ԱՎԵԼԻ ՆԱԽՆՏՐԵԼԻ Է, ՔԱՆ ԱՆԹԵՐԻ ՀՈՌԵՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ. ԱՆՈՒՇ ԱՍԼԱՆՅԱՆԼԱՎԱՏԵՍ ԼԻՆԵԼՈՎ ՍԽԱԼՎԵԼՆ ԱՎԵԼԻ ՆԱԽՆՏՐԵԼԻ Է, ՔԱՆ ԱՆԹԵՐԻ ՀՈՌԵՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ. ԱՆՈՒՇ ԱՍԼԱՆՅԱՆՎանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի Ամանորի շնորհավորանքըՎանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի Ամանորի շնորհավորանքը...ես ավելի մոտ կլինեի աստծուն. Կարեն Ադամյան...ես ավելի մոտ կլինեի աստծուն. Կարեն ԱդամյանԹՈՂ ԻՐԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՆԵԼԻ ՈՒ ՏԵՍԱՆԵԼԻ ԼԻՆԵՆ ԲՈԼՈՐԻԴ. ԱՐՏԱՎԱԶԴ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԹՈՂ ԻՐԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՆԵԼԻ ՈՒ ՏԵՍԱՆԵԼԻ ԼԻՆԵՆ ԲՈԼՈՐԻԴ. ԱՐՏԱՎԱԶԴ ԱԼԱՎԵՐԴՅԱՆեՐԱԶՈՒՄ ԵՄ ԱՆՎՏԱՆԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ. ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆեՐԱԶՈՒՄ ԵՄ ԱՆՎՏԱՆԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ. ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԽելք ունե՞ս՝ գնա լավ ապրի. Վարպետ ՍԱՐՈԽելք ունե՞ս՝ գնա լավ ապրի. Վարպետ ՍԱՐՈԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ՄԱՍԻՆԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ34 ՏԱՐԻ ԱՆՑ, Ժ. 11:41-ԻՆ, «ՀԻՇԱՏԱԿ»34 ՏԱՐԻ ԱՆՑ, Ժ. 11:41-ԻՆ, «ՀԻՇԱՏԱԿ»ԱՎԱԳԱՆՈՒ ՉԿԱՅԱՑԱԾ ՆԻՍՏԻ, ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ, ՆՈՐ ՖԱԲՐԻԿԱՅԻ ԵՎ ՆՈՐ IT ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ. ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԱՎԱԳԱՆՈՒ ՉԿԱՅԱՑԱԾ ՆԻՍՏԻ, ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ, ՆՈՐ ՖԱԲՐԻԿԱՅԻ ԵՎ ՆՈՐ IT ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ. ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԳՈՒՑԵ ՎԱՆԱՁՈՐՑԻՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎԵՐԱՆԱՅԵ՞Լ ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ. ԿԱՐԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆԳՈՒՑԵ ՎԱՆԱՁՈՐՑԻՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎԵՐԱՆԱՅԵ՞Լ ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ. ԿԱՐԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆՖԻԶԻԿԱՅԻ ՈՒ ՔԻՄԻԱՅԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԸ ԶՈՒՐԿ ԵՆ ՏԱՐՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՑ ՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐԻՑՖԻԶԻԿԱՅԻ ՈՒ ՔԻՄԻԱՅԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԸ ԶՈՒՐԿ ԵՆ ՏԱՐՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՑ ՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐԻՑԱՅՍ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԸ ՆԱԽՈՐԴ ԴԱՐՈՒՄ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՀԱՄԱՐՎԵԼ Է ԳԵՂԵՑԻԿ ՈՒ ՀԱԳԵՑԱԾԱՅՍ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԸ ՆԱԽՈՐԴ ԴԱՐՈՒՄ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՀԱՄԱՐՎԵԼ Է ԳԵՂԵՑԻԿ ՈՒ ՀԱԳԵՑԱԾԱՆՇՈՒՔ, ՉԿԱՀԱՎՈՐՎԱԾ, ԱՎԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՖԻԶԼՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԴԱՍԵՐԸԱՆՇՈՒՔ, ՉԿԱՀԱՎՈՐՎԱԾ, ԱՎԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՖԻԶԼՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԴԱՍԵՐԸԱՂԲԸ ԵՎ ԿՈՅՈՒՂԱՋՐԵՐԸ ԹԱՓՎՈՒՄ ԵՆ ԳԵՏԻ ՄԵՋ, Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐԸԱՂԲԸ ԵՎ ԿՈՅՈՒՂԱՋՐԵՐԸ ԹԱՓՎՈՒՄ ԵՆ ԳԵՏԻ ՄԵՋ, Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐԸՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՐՅԱՆ ՄԵՋ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՄԿՆԴԵՂԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՔԱՆԱԿԸՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՐՅԱՆ ՄԵՋ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՄԿՆԴԵՂԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՔԱՆԱԿԸ
Яндекс.Метрика