Загрузка страницы

ԱՂԲԸ ԵՎ ԿՈՅՈՒՂԱՋՐԵՐԸ ԹԱՓՎՈՒՄ ԵՆ ԳԵՏԻ ՄԵՋ, Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐԸ

Ալավերդու, Ախթալայի և հարակից բնակավայրերի տարածքով հոսող Դեբեդ գետի խնդրի մասին բազմիցս են ահազանգել հասարակական կազմակերպությունները և բնակիչները, սակայն այստեղ խնդիրը ոչ միայն պոչանքներն են ու ծանր մետաղները: Բանն այն է, որ գետակները, որոնք բնակավայրերի մոտով հոսելով հասնում են Դեբեդ՝ իրենց հետ արդեն իսկ տանում են աղբակույտեր, պլաստիկե շշեր և պոլիէթիլենային տոպրակներ:
Դիցուք, Լոռու մարզի տարածքով, 23 կմ երկարությամբ հոսող Տանձուտ, գետը։ Գետը սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջից, հոսում ուղղորդող լանջերով, անտառապատ կիրճով և Վանաձոր քաղաքի արևելյան հատվածով։ Այստեղ Տանձուտը միախառնվում է Վանաձոր գետին, որն էլ իր հերթին Փամբակ գետին, ապա՝ Դեբեդ գետ, Քուռ գետ, ու այսպես, արարչի ձեռամբ խառնվում աշխարհի ջրերին:
Ի տարբերություն փոքր համայնքների, Վանաձոր համայնքի ավագանին յուրաքանչյուր տարի գումար է հատկացնում գետերի հուների մաքրման նպատակով:
Յուրաքանչյուր տարի, համայնքի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժինը հանդես է գալիս հաշվետվությամբ, նշելով բյուջեով նախատեսված ծախսերի հասցեականությունը և կատարման ընթացքը: Օրինակ, 2018 թվականի հաշվետվության մեջ տեսնում ենք Բզովդալ, Փամբակ, Տանձուտ գետերի և Խաչի ձորից իջնող գետերի հուների մաքրման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 9 498 440 դրամ: Այս գումարը հաճախ փոփոխվել է, 7,8 մլն դրամի շրջանակում:
Բանն այն է, որ այս բնակավայրերում մարդիկ չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ է մարքվել գետի հունը, բայց քաղաքապետարանում մշտապես կազմվել են համապատասխան արձանագրություններ և կատարողական ակտեր, որոնք երկար ու ձիգ ճանապարհ անցնելով վավերացվում են համայնքի ղեկավարի խորհրդականի կողմից: Էդուարդ Հունանյանը նոր է այս պաշտոնում, բայց գիտի ինչն-ինչոց է և ինքն էլ նախկինի պես միայն վավերացնողն է, չի տեսնում արած գործը, ասում է՝ համապատասխան բաժինն է հետևում աշխատանքներին, տվյալ բաժինն էլ պատասխանատու է:
Տվյալ բաժնի անունը՝ Կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժին է, որի ներկայիս ղեկավար Բենիամին Նազարյանը փակ կառավարման կողմանկիցներից է, իր իսկ ղեկավարած բաժնի աշխատանքների մասին չի կարող հարցազրույց տալ: Ինչ խոսք, փակ կառավարումը Վանաձորի քաղաքապետարանում 2016-ից պատմություն է կերտում, իսկ ավանդույթները չեն խախտվում:
Պարոն Հունանյանը ի պատասխան թաղամասի բնակիչների բողոքների՝ ասում է, որ չի կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ, միաժամանակ նշում է, որ սեփական տների բնակիչներն են անխնա աղտոտում գետը:
Ավագանու նիստեր չեն լինում, ընդդիմությունը բոյկոտում է, համայնքը գործում է 2021 թվականի բյուջեով, բազում խնդիրներ են ի հայտ գալիս, որովհետև 21 թվականի բյուջեն միայն Վանաձոր համայնքինն էր, իսկ հիմա համայնքն աշխատում է՝ խոշորացված:
Մնում է հուսալ, որ Վանաձոր խոշորացված համայնքում կգործի վանաձորցու քվեն ստացած ավագանին և ավագանու կողմից ընտրված համայնքի ղեկավարը, որպեսզի լուծվեն կոմունալ տնտեսությանը և շրջակա միջավայրին վերաբերող տասնամյակների պատմություն ունեցող խնդիրները:
Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութուում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Видео ԱՂԲԸ ԵՎ ԿՈՅՈՒՂԱՋՐԵՐԸ ԹԱՓՎՈՒՄ ԵՆ ԳԵՏԻ ՄԵՋ, Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐԸ канала Lori TV
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
23 ноября 2022 г. 19:03:14
00:10:08
Другие видео канала
Մի քանի անգամ մահացել ու նորից վերածնվել եմ. Հեղինե ՄովսեսյանՄի քանի անգամ մահացել ու նորից վերածնվել եմ. Հեղինե ՄովսեսյանԲժիշկը հորս ասել էր՝ կարող եք մանկատուն տանել, ողնուղեղը կտրված է. Հարություն ՄխիթարյանԲժիշկը հորս ասել էր՝ կարող եք մանկատուն տանել, ողնուղեղը կտրված է. Հարություն ՄխիթարյանՈչ մի կին առաջնորդ պատերազմ չի սկսում. Նինա ՄամաջանյանՈչ մի կին առաջնորդ պատերազմ չի սկսում. Նինա ՄամաջանյանԵթե առաջնորդները լինեին կանայք՝ սերը շատ կլիներ. Մարիաննա ՊեպանյանԵթե առաջնորդները լինեին կանայք՝ սերը շատ կլիներ. Մարիաննա ՊեպանյանԿողքից ասում են՝ վա՜յ, տարիքդ անցնում է. Ալլա ԾատինյանԿողքից ասում են՝ վա՜յ, տարիքդ անցնում է. Ալլա ԾատինյանԼՈՐՈՒՏԻ ԿԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ. Գոհար ԽաչիկյանԼՈՐՈՒՏԻ ԿԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ. Գոհար ԽաչիկյանԱլավերդում արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, տեղի է ունեցել իշխանափոխություն. Արամ ԽաչատրյանԱլավերդում արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, տեղի է ունեցել իշխանափոխություն. Արամ ԽաչատրյանԻ՞նչ ավագանու մասին է խոսքը. Արտավազդ ԱլավերդյանԻ՞նչ ավագանու մասին է խոսքը. Արտավազդ ԱլավերդյանՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԱՐԴԻ ՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆԸՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԱՐԴԻ ՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆԸՀայաստանի ներկայացումը համարվեց ամենաինքնատիպըՀայաստանի ներկայացումը համարվեց ամենաինքնատիպըԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ԿՏԱՆ ԲՈԼՈՐ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ԿՏԱՆ ԲՈԼՈՐ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸԷ. ԶՈՀՐԱԲՅԱՆԻ «ՏԻԿԻՆ ՍԻՐԱՆՈՒՅՇԸ» ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏՎԵՑ ԹԲԻԼԻՍԻՈՒՄԷ. ԶՈՀՐԱԲՅԱՆԻ «ՏԻԿԻՆ ՍԻՐԱՆՈՒՅՇԸ» ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏՎԵՑ ԹԲԻԼԻՍԻՈՒՄԵս զգացել եմ  շրջապատի ափսոսանքն ու խղճահարությունը. Վահան ԴավոյանԵս զգացել եմ շրջապատի ափսոսանքն ու խղճահարությունը. Վահան ԴավոյանԼԱՎԱՏԵՍ ԼԻՆԵԼՈՎ ՍԽԱԼՎԵԼՆ ԱՎԵԼԻ ՆԱԽՆՏՐԵԼԻ Է, ՔԱՆ ԱՆԹԵՐԻ ՀՈՌԵՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ. ԱՆՈՒՇ ԱՍԼԱՆՅԱՆԼԱՎԱՏԵՍ ԼԻՆԵԼՈՎ ՍԽԱԼՎԵԼՆ ԱՎԵԼԻ ՆԱԽՆՏՐԵԼԻ Է, ՔԱՆ ԱՆԹԵՐԻ ՀՈՌԵՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ. ԱՆՈՒՇ ԱՍԼԱՆՅԱՆՎանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի Ամանորի շնորհավորանքըՎանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի Ամանորի շնորհավորանքըԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ...ես ավելի մոտ կլինեի աստծուն. Կարեն Ադամյան...ես ավելի մոտ կլինեի աստծուն. Կարեն ԱդամյանԹՈՂ ԻՐԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՆԵԼԻ ՈՒ ՏԵՍԱՆԵԼԻ ԼԻՆԵՆ ԲՈԼՈՐԻԴ. ԱՐՏԱՎԱԶԴ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԹՈՂ ԻՐԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՆԵԼԻ ՈՒ ՏԵՍԱՆԵԼԻ ԼԻՆԵՆ ԲՈԼՈՐԻԴ. ԱՐՏԱՎԱԶԴ ԱԼԱՎԵՐԴՅԱՆեՐԱԶՈՒՄ ԵՄ ԱՆՎՏԱՆԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ. ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆեՐԱԶՈՒՄ ԵՄ ԱՆՎՏԱՆԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ. ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԽելք ունե՞ս՝ գնա լավ ապրի. Վարպետ ՍԱՐՈԽելք ունե՞ս՝ գնա լավ ապրի. Վարպետ ՍԱՐՈԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ՄԱՍԻՆԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ
Яндекс.Метрика