Загрузка страницы

Արթուր Մեսչյան - Համընկնումներ

(Համերգ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում 2006 թ. դեկտեմբերի 26)
Խոսք` Հրաչյա Թամրազյան, Երաժշտություն` Արթուր Մեսչյան
Մեր աչքերին քող է հյուսված,
Ու զննում ես շուրջդ միշտ Դու
Եվ ուրիշի տեսողությամբ
Քո քողարկված կյանքը դիտում...

Եվ հին արյամբ չափում կրկին,
Ուղիները Քո դեմ ընկած
Եվ երակն ես մտնում կյանքի
Այն հայացքով, այն հայացքով, որ համընկավ...

Թափառում ենք երկար-երկար
Եվ չգիտենք ուր ենք քայլում,
Ժամանակի խոր կտավին
Լոկ պատկերներն են մեր մուգանում...

Երկինքն իբրև մի մրաներկ,
Փողոցն իբրև ճեպանկար
Եվ նա մեր կյանքն է նկարում,
Այն գծերով, այն գծերով, որ համընկավ...

Նոր հուները կյանքը մտնում
Եվ հոսում է հույզը հանգիստ,
Լող են տալիս իր լուծույթում
Աշխարհները նրբերանգի...

Եվ խռովքի քամուց հազիվ
Փրփրում են ջրերն հանկարծ
Եվ փշրվում են ավազին,
Ալիքները, որ համընկան...

Բերանները այս շատախոս
Եվ խոսքերը լայնաբերան
Եվ օրերը տագնապալից
Ընծաներով իրենց բերած...

Ո՞վ պիտի մեզ լույս առաքի
Եվ ո՞վ պիտի հողում պեղի,
Այս խորացող պատարագը,
Այս ձայները կորած ցեղի...

Ո՞վ կտանի արյան գետով,
Մոռացության շաղվից փրկված,
Հիշողության վեմը կերտող
Այս ձեռքերը, որ համընկան...

Եվ օրերի խորքից անխոս
Մենք անցյալն ենք ոգեկոչում
Եվ զգում ենք հանկարծ վախով,
Թե ինչպես է կապը կորչում...

Քանի կյանքեր են չքացել,
Մենք չգիտենք կանք, թե չկանք
Եվ մեր ձեռքն ենք մեկնում նրանց
Ում հետ մեր բախտը,
Ում հետ մեր բախտը համընկավ...

Խթանում է թաքուն վախով
Ու ծեփում է կյանքը տարեց
Ու մնում է միայն աղոտ
Այն երազը, որ կատարվեց...

Видео Արթուր Մեսչյան - Համընկնումներ канала Alagyozyans
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
12 сентября 2011 г. 17:43:44
00:07:09
Яндекс.Метрика