Загрузка страницы

Արթուր Մեսչյան - Բարով մնաք

Համերգ Wilshire Ebell Theatre - ում (Լոս Անջելես, Կալիֆորնիա 1990 թ. 12 Հոկտեմբեր)
Խոսք` Արթուր Մեսչյան, Երաժշտություն` Արթուր Մեսչյան

Դռները մեկ առ մեկ փակում
Կյանքիս անցած էջերի պես,
Էջերը լույս պահում սրտում,
Մնացածը տալիս քամուն
Եվ հեռանում, բարով մնաք...

Բարով մնաս իմ մանկություն,
Որ դեռ ապրում, այրվում ես իմ սրտում,
Փոքրիկ ջութակ, քարքարոտ բակ,
Աքսորների խուլ ահազանգ,
Կռիվ ու խաղ բարով մնաք....

Բարով մնաք իմ ընկերներ,
Որ կիսեցիք ինձ հետ օրերը իմ,
Ես կհիշեմ ամեն վայրկյան,
Նրանց, որոնք արդեն չկան
Օրհնյալ լինեք, բարով մնաք...

Բարով մնաս Դու իմ քաղաք
Եվ փողոցներ իմ հարազատ,
Ես չափչփել եմ ձեզ հազար անգամ,
Դեմքեր ծանոթ, բարի ու գորշ,
Հեգնանք, ժպիտ և հայհոյանք,
Ես դեռ կգամ, բարով մնաք...

Ինքս Ինձնից եմ հեռանում
Եվ կամուրջները ետդարձի Ես չեմ այրում...
Ես հեռանում եմ, որ դառնամ,
Հազար փակված դռներ բանամ
Հիմա գնամ, բարով մնաք...

Մնաս բարով վերջին իմ սեր,
Կորուստի պահ լուռ և քարացած շուրթեր...
Գիշեր անդարձ ձեռքեր սեղմված
Եվ կորուստի դռները բաց
Ես փակեցի, բարով մնաք...

Մնաք բարով խելառ օրեր,
Անքուն հազար իմ գիշերներ,
Բարով մնաք...

Խոսքեր մաշված, դեմքեր հոգնած,
Նոր խաբկանքի դռները բաց
Չեմ հավատում, բարով մնաք...

Մնաս բարով վերջին կորուստ,
Վերջին իմ հույս, սպասում,
Երազ վերջին...
Ես հեռանում եմ ամենից,
Ամեն տեսակ սուտ խաղերից,
Ես չեմ խաղում, բարով մնաք...

Դռները մեկ առ մեկ փակում
Կյանքիս անցած էջերի պես,
Էջերը լույս պահում սրտում,
Մնացածը տալիս քամուն
Եվ հեռանում, բարով մնաք...

Բարով մնաք, բարով մնաք, բարով մնաք...

Видео Արթուր Մեսչյան - Բարով մնաք канала Alagyozyans
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
16 мая 2012 г. 0:29:20
00:06:17
Яндекс.Метрика