Загрузка страницы

Արթուր Մեսչյան - Խաչմերուկ

(Համերգ Արամ Խաչատրյանի անվան Մեծ Համերգասրահում 1 նոյեմբերի 2006 թ.)
Խոսք` Արթուր Մեսչյան, Երաժշտություն` Արթուր Մեսչյան
Կորչում գնում են, հեռանում, մեկ-մեկ բոլոր մեր ջութակները,
Ձեզ պետք է մի նվագախումբ, որտեղ տիրում են թմբուկները,
Որտեղ ամեն մի մեղեդի փչում են լոկ փողայինները,
Երբ լարերի ձայներ չկան, նրանք են մենակատարները...

Ձեզ չեն ների, որ դիմացաք, չնվաղեց երբեք Ձեր կամքը,
Չներեցին երբ հեռացաք,նախազգալով խաղի ավարտը,
Ձեզ չեն ների, երբ ետ դառնաք, երբ որ մարեն հիմար կրքերը,
Երբ քանդելուց հետո նորեն կպահանջվեն շինարարները...

Որ հարբեցող Դուք չդարձաք կյանքի հոտած պանդոկների մեջ
Եվ չկորաք թմրած ծխում տառապյալի հիմար դերի մեջ...

Տեսել եք Դուք այնպես ճատրակ,
Որտեղ խաղում են լոկ սևերը.
Կյանքի բեմից դուրս շպրտված`
Լուռ հեռանում են սպիտակները...

Տեսել եք Դուք այնպես ճատրակ,
Որտեղ խաղում են լոկ սևերը.
Կյանքի բեմից դուրս շպրտված`
Լուռ հեռանում են սպիտակները...

Տեսել եք Դուք այնպես ճատրակ,
Որտեղ խաղում են լոկ սևերը.
Կյանքի բեմից դուրս շպրտված`
Լուռ հեռանում են սպիտակները...

Видео Արթուր Մեսչյան - Խաչմերուկ канала Alagyozyans
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
11 сентября 2011 г. 17:40:43
00:06:01
Яндекс.Метрика