Загрузка страницы

Հիշում ենք... - Մուշեղ Իշխան - Երկիր Մեդիա

Հատված «ԿԻԼԻԿԻՈ ԱՐՔԱՆ» թատերախաղից.

...Մինչև՞ երբ մեր այգիներն ու պարտեզները ոտքի կոխան պիտի դառնան թշնամի կրունկներու ներքև... Մինչև ե՞րբ գաղթական պիտի մնանք, օտարին ծառա, օտարին գերի: Բավ է որքան թափառեցանք հեռավոր ափերու վրա` անտուն ու անկայան: Հո՛ն, լեռներեն անդին, ծովերեն անդին, նվիրական հայրենիք մը ունինք, որ մեզ կը կանչե: Չե՛ք լսեր անոր ձայնը: Միթե այդքա՞ն խուլ է ձեր հոգին, որ փակ կը մնա մեր լքված, մեր որբացած հողերեն բարձրացող աղաղակին առջև, արիացեք, դյուցազնացեք, եղեք հայկազյան փառապանծ ցեղին արժանավոր ժառանգորդները !!!

ԱՇԽԱՐՀԻ ՑԱՎՈՎ
Ալբոմ «Ռեքվիեմ» 1975 թ.
Խոսք` Մուշեղ Իշխան, Երաժշտություն և կատարում` Արթուր Մեսչյան

Սիրտս կարյունի աշխարհի ցավով,
Որքան տառապանք, Աստված իմ, չորս դիս,
Կյանքի դաշտերից փչող ամեն հով,
Հառաչ ու կսկիծ կզարնե դեմքիս...

Անմեղ զոհերի արյունով եռուն
Հողը ոտքիս տակ կմնա միշտ թաց
Եվ նոր վճիռներ իմ շուրջն ու հեռուն,
Կծնվեն մարդիկ արյունով հարբած...

Սրի ու սովի կդառնան ավար
Լույսի պես պայծառ մանուկներ սիրուն
Եվ ոտքի կոխան հասկեր անհամար`
Աշխատավորի քրտինքով օծուն...

Ես ինչպե՞ս նստեմ խնջույքի սեղան
Եվ ըմպեմ ուրախ վայելքի գինին,
Երբ որ կխլեն մարդիկ անվարան
Որբի բերանից պատառը հացի...

Աստված իմ, որքան անարդար վճիռ,
Ինչպե՞ս կարող եմ քար դնել խղճիս,
Կյանքեր թևաբեկ և թշվառագին
Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս...

Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս...

ԱՇԽԱՐՀԻ ՑԱՎՈՎ

Սիրտս կ՛արյունի աշխարհի ցավով,
Որքա՜ն տառապանք, Աստված իմ, չորս դիս
Կյանքի դաշտերեն փչող ամեն հով
Հառաչ ու կսկիծ կը զարնե դեմքիս։

Անմեղ զոհերու արյունով եռուն
Հողը ոտքիս տակ կը մնա միշտ թաց
Եվ նոր ոճիրներ, իմ շուրջն ու հեռուն,
Կը ծնին մարդիկ՝ արյունով հարբած։

Գլուխս ինչպե՞ս ես դնեմ բարձիս
Եվ ննջեմ խաղաղ, աներազ քունով,
Երբ անգին անքուն մոտիկ դրացիս
Կը հսկե զավկին հոգեվարքին քով։

Սուրի ու սովի կր դառնան ավար
Լույսի պես պայծառ մանուկներ սիրուն
Եվ ոտքի կոխան՝ հասկեր անհամար,
Աշխատավորի քրտինքով օծուն։

Ես ինչպե՞ս նստիմ խնջույքի սեղան
Եվ ըմպեմ ուրախ վայելքի գինին,
Երբ որ կր խլեն մարդիկ անվարան
Որբի մը բերնեն պատառը հացին։

Աստվա՛ծ իմ, որքա՛ն անարդար վճիռ.
- Ես ինչպե՞ս կրնամ քար դնել խղճիս...
Կյանքեր թևաբեկ և շղթայակիր.
- Աշխարհի ցավով հիվա՜նդ է հոգիս...

Մուշեղ Իշխան

Видео Հիշում ենք... - Մուշեղ Իշխան - Երկիր Մեդիա канала Alagyozyans
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
29 августа 2012 г. 20:14:50
00:02:01
Яндекс.Метрика