Загрузка страницы

Հայ հոգին - Մուշեղ Իշխան (1914-1990)

Երաժշտություն` Կոմիտաս
Ամունքող` Կամո Տեր-Պետրոսյան

ՀԱՅ ՀՈԳԻՆ

Հրաշագործ, հրաշալի՛ հայ հոգին,
Հավերժական լույսի մը պես շողշողուն,
Օր մը իջավ Արարատի բարձունքին
Եվ նվաճեց խավարն անթիվ դարերուն:

Հայոց աշխարհն իրմով դարձավ բուրաստան,
Փոքրիկ ածու, բայց գերազանց բոլորեն,
Ուր ծաղկեցան վսեմ գործեր արության
Եվ ուր փառքի նոր ընձյուղներ կը ժայթքեն:

Երկնապարգև շնորհք ու շունչ հայ հոգին,
Մեզ սկիզբեն վառեց բոցովն աստղերուն
Եվ նվիրեց ազատության տաճարին`
Հայկեն մինչև վերջին ժառանգն հայկազուն:

Ամենուրեք, ապառաժեն իսկ դաժան
Բխեցուց ջուրն անմահական գորովի,
Տառապանքեն քամեց գինին խնդության,
Վերքերը մեր փոխեց անուշ սրինգի:

Անչափելի, մեծախորհուրդ հայ հոգին,
Ինքն էր, որ մերթ իբրև Վահագն ու Աստղիկ,
Փառակերտեց վեպն հեթանոս մեր կյանքին
Եվ մերթ դարձավ դյուցազնական փոթորիկ:

Հայ վանքերու խուցերուն մեջ մթամած
Ինքն էր հեղեղ աղոթքներուն նարեկյան,
Կանթեղը վառ որ դարեդար պլպլաց
Էջին վրա մեր ոսկեղեն դպրության:

Սիրագորով, գանձերու ծո՛վ հայ հոգին,
Երգ ու տաղով բարբառեցավ ամենուն
Եվ իր անհայտ, աստղանվագ մեղեդին
Դարձավ համերգ Կոմիտասի շրթներուն:

Բաշխվեցավ հանճարներուն մեր բոլոր,
Քնարակիր գուսաններուն վաղեմի,
Շեփորահար քերթողներուն թևավոր
Եվ արդ մեր մեջ և մեր վերև կը ծագի:

Բազմաչարչար, անհիշաչար հայ հոգին,
Քանի՜ սուրով զինք խոցեցին վատաբար,
Քանի՜ շղթա զարկին իր սեգ թռիչքին,
Բայց ինք մնաց կենսանորոգ ու դալար:

Իր հարազատ պատկերն է սուրբ մեր լեզուն
Որ կը հնչե զանգերուն պես Հարության.
Իր տեսիլքեն կը կրե կյանք և արյուն
Ամեն տաճար, ամեն գմբեթ հայկական:

Հայ հոգին անմահ, Հայ հոգին հզոր,
Ճառագայթ բոսոր,
Պիտի սփռե դեռ, անհատնում դարեր,
Օրհնություն և սեր:

Պիտի գան անվերջ սերունդներ նորեն
Եվ պիտի կրեն,
Իբրև վառ դրոշ և լուսապսակ,
Զայն ծագե ի ծագ:

Հայ հոգին կախարդ` երկինքի ճամբան,
Անմար ծիածան,
Հազա՜ր փառք իրեն, բյո՜ւր աղոթք ու խունկ,
Հազա՜ր պաշտամունք...

Видео Հայ հոգին - Մուշեղ Իշխան (1914-1990) канала Alagyozyans
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
24 февраля 2013 г. 23:54:48
00:05:42
Яндекс.Метрика