Загрузка страницы

Մուշեղ Իշխան - Գաղտնի թղթապանակ - Երկիր Մեդիա

Մուշեղ Իշխան (իսկական անունը` Ճենտերեճյան Մուշեղ Սրապիոնի, 1914, Սիվրիհիսար (Անկարայի նահանգ) - 12.06.1990, Բեյրութ), հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, քննադատ, հրապարակախոս ու մանկավարժ ։

Մուշեղ Իշխան
Մուշեղ Իշխանը ծնվել է Թուրքիայի Անկարայի նահանգի Սիվրի-Հիսար գյուղաքաղաքում, 1914 թ.։ Մամուլում հաճախ նրա ծննդյան թվական է հիշատակվել 1913-ը (այդ իսկ պատճառով էլ ծննդյան 50-ամյակին նվիրված «Ոսկե աշուն» ժողովածուն լույս է տեսել 1963-ին), սակայն հեղինակը հետագայում ճշտել է այն, երբ 37 տարիների բաժանումից հետո հանդիպել է հարազատ մորը (նրան որդեգրել և խնամել է հորեղբոր կինը): 1915-ին ընտանիքով աքսորվել է Դեյր էզ Զոր։ Պատերազմից հետո վերադարձել է, հայրը մահացել է 1918-ին, հետո կրկին աքսոր։ 1928-ին Ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, 1935-ին` Բեյրութի Հայ ճեմարանը, 1938-1940 թթ հետևել Բրյուսելի (Բելգիա) համալսարանի մանկավարժության և գրականության դասընթացներին։ 1941-1951-ին խմբագրել է Բեյրութի «Ազդակը» (օրաթերթ և շաբաթաթերթ)։ Հայ գրականություն է դասավանդել Բեյրութի Հայ ճեմարանում։ Կյանքի մյուս դրվագներին ծանոթանանք` հետևելով 1988 թվականին գրած նրա ինքնակենսագրությանը. «Մանկությանս վերջին լավագույն տարիները անցած են Դամասկոս: Վկայական ստացած եմ Հայոց ազգային վարժարանեն 1928 թվականին: Արհեստ սովորելու ձախորդ փորձերը ետք, հաջողեցա ինքզինքս նետել Կիպրոսի Մելքոնյան վարժարանը, ուր մնացի դպրոցական երկու տարեշրջան` աշակերտելով Հակոբ Օշականին: Ուսուցիչներս միայն իր անունը կը հիշատակեմ, որովհետեւ իր անունին հմայքն էր զիս հոն քաշողը եւ իր գրական ըմբռնումներն ալ հետագային խոր ազդեցություն ունեցան իմ կազմավորմանս մեջ: Մելքոնյանի ընթացքը առանց ավարտելու, երբ արձակուրդ եկա Պեյրութ 1930 թվականին, դարձա գիշերօթիկ սան Շանթի և Աղբալյանի նոր բացած Հայ ճեմարանին»: Ճեմարանը ավարտելով՝ նա ուսուցիչ է դառնում նույն տեղում: 1938-40-ական թվականներին Իշխանը սովորում է Բրյուսելի համալսարանում: Պատերազմի պատճառով կիսատ թողնելով ուսումը՝ վերադառնում է Բեյրութ և ճեմարանում շարունակեում դասավանդել հայ լեզու և գրականություն, մանկավարժություն և հոգեբանություն։
Իշխանը մասնակցել է նաև Բրյուսելի համալսարանում Նիկողայոս Ադոնցի հիմնադրած հայագիտական ամբիոնի դասընթացներին, ճեմարանում երկար տարիներ կատարել է նաև տնօրենի տեղակալի պարտականությունները, 1941-51 թվականներին եղել է նաև «Ազդակ» օրաթերթի և շաբաթօրյայի խմբագիր։ Ճեմարանում Իշխանն աշխատեց մինչև իր կյանքի վերջին տարին՝ 1990 թվականը։

http://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%B8%D6%82%D5%B7%D5%A5%D5%B2_%D4%BB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6

Видео Մուշեղ Իշխան - Գաղտնի թղթապանակ - Երկիր Մեդիա канала Alagyozyans
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
16 июля 2012 г. 2:49:02
00:23:36
Яндекс.Метрика