Загрузка страницы

Սաղմոնը ջեռոցում և աղցան Սլոյ | Salmon and Coleslaw | Sona Manukian

Շատ կարևոր է սաղմոն պատրաստելիս չափից շատ չեփել: Պատրաստելիս էլ նախընտրելի է ամենադասական ու սովորական ձևով պատրաստել, քանի որ ինքն իրենով սաղմոնն արդեն համեղ է: Սաղմոնը շատ առողջարար է, պարունակում է մի շարք կարևոր ճարպեր և սպիտակուցներ:

Ես նախընտրում եմ նորվեգական սաղմոն գնել:
Եվ այսպես, մեզ անհրաժեշտ է՝

6 կտոր սաղմոն (կարելի է մաշկը հեռացրած լինի)
1.5 թգ աղ
Սև պղպեղ
2 կիտրոն, շերտերի կտրատած
Թարմ սամիթ
Ձիթապտղի յուղ
Սաղմոնի կտրոները դնել ջեռոցի համար նախատեսված ամանի մեջ, համեմել աղով և սև պղպեղով: Սաղմոնի կտորների վրա շարել սամիթի ճյուղեր և վրայից կիտրոնի շերտեր դնել: Վրաները մի փոքր ձիթապտղի յուղ քսել:
Ջեռոցը նախապես տաքացնել 200C: Ջեռոցում եփել 7-10 րոպե:
Մինչ սաղմոնը պատրաստ կլինի պատրաստենք կարմիր կաղամբող աղցան կամ, ինչպես ամերիկացիներն են սիրում անվանել, ՍԼՈՅ
Այս աղցանը հիանալի է համադրվում ձկնային ուտեստների հետ:

Մեզ անհըրաժեշտ է՝
1/2 միջին կարմիր կամ կանաչ կաղամբ, մանր կտրատած

Սոուսի համար՝
¾ բ մածուն կամ քամած մածուն
1 ճգ թթվասեր
1.5 թգ մանանեխ
1 թգ աղ
½ թգ սև աղացած պղպեղ
½ կիտրոնի թարմ քամած հյութ
Մատուցելու համար՝
Թարմ մաղադանոս
Սոուսի բոլոր բաղադրիչները լավ խառնել իրար և ավելացնել կաղմաբի վրա: Եվս մեկ անգամ խառնել:

Սաղմոնը ջեռոցից հանելուց հետո ուղղակի անզուգական է բուրում:
Ամեն անգամ պատրաստելիս հիանալի է ստացվում: Փորձեք այս համեղագույն բաղադրատոմսը շաբաթվա մի որևէ երեկո և վայելեք Ձեր մտերիմների հետ միասին: Մատուցելիս ափսեի մի կողմը դնել սաղմոն, մյուս կողմում աղցանից լցնել: Բարի ախորժակ:

Perfectly cooked Salmon with a light and healthy Coleslaw side, it doesn't get any better than that! I wanted to do a video showing everyone how to make the perfect oven-cooked salmon and the best part is you don't need any crazy ingredients! Check out the full video and try out the recipe yourself!

Видео Սաղմոնը ջեռոցում և աղցան Սլոյ | Salmon and Coleslaw | Sona Manukian канала Sona Manukian
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
26 ноября 2020 г. 23:00:23
00:08:11
Яндекс.Метрика