Загрузка страницы

Fresh Green Bean Artsakh Xashlama | ԱՐՑԱԽՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ | Sona Manukian

English Text Below

✨ԱՐՑԱԽՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ✨

Թարմ կանաչ լոբով արցախյան խաշլամա 🇦🇲 Որոշել եմ պատրաստել արցախյան հայտնի ուտեստներ: Խնդրում եմ, կիսվեք ինձ հետ հավանու՞մ եք ուտեստը և դուք ու ձեր ընտանիքն այսպե՞ս եք պատրաստում Թարմ կանաչ լոբով արցախյան խաշլաման:

Տեսանյութն իմ Յութուբյան ալիքում է։
Տեսանյութի ֆոնային երաժշտությունն ընդգծում է ժամանակակից հայ կոմպոզիտոր Տիգրան Համասյանն իր գլուխգործոցով` «Leaving Paris», ի պատիվ մեր փայլուն, կախարդական և ստեղծագործական մշակույթի:

Կանաչ լոբով արցախյան խաշլամա

Բադաղրիչներին ծանոթանալով՝ արդեն կհամոզվեք, որ շա՜տ համեղ ուտեստ է:

Մեզ անհրաժեշտ է՝

500 գր կանաչ լոբի, 2սմ մասերի կտրատած
500 գր լոլիկ, օղակաձև կտրատած
1.5-2 գլուխ սոխ, օղակաձև կտրատած
2 հատ կանաչ քաղցր տաքդեղ, օղակաձև կտրատած
1 հատ կարմիր քաղցր տաքդեղ, օղակաձև կտրատած
100 գր կանաչեղեն (սամիթ, մաղադանոս, համեմ, ռեհան), մանր կտրատած
20 գր աղ
150 գր մսի արգանակ կամ ջուր
2 ճգ ձիթապտղի յուղ կամ կարագ
Ըստ ցանկության՝ կծու կանաչ տաքդեղ
Ոչ շատ խորը կաթսայում 1 ճգ ձիթապտղի յուղ լցնել և շերտ-շերտ սկսել շարել բանջարեղենը: Յուրաքանչյուր շերտ համեմել աղով:
Առաջին շերտը շարել լոլիկը, նույն ձևով ավելացնել կտրատած գլուխ սոխ, պղպեղ և կանաչ լոբի: Վերջում ևս 1 ճգ ձիթապտղի յուղ ավելացնել: Պատրաստի շերտերին լցնել մսի արգանակ կամ ջուր և եփել մարմանդ կրակի վրա 40ր, մինչև լոբու պատրաստ լինելը: Մատուցել տաք և սառը վիճակում՝ վրան լցնելով մանր կտրատած կանաչեղեն:

Արցախյան խաշլաման պատրաստ է՝ թեթև, վիտամիններով հարուստ և բուրում է ուղղակի անզուգական:

----------------------------------------------------------------------

Hi everyone! Due to the current events in Armenia and Artsakh I have decided to make famous Artsakh dishes. Please let me know what you think and if this is how you and your family make Fresh Green Bean Artsakh Xashlama.

The background music highlights the contemporary Armenian composer Tigran Hamasyan, in his masterpiece "Leaving Paris" in honor of our brilliant, magical, and creative culture.

Видео Fresh Green Bean Artsakh Xashlama | ԱՐՑԱԽՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ | Sona Manukian канала Sona Manukian
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
19 октября 2020 г. 23:50:57
00:04:44
Яндекс.Метрика