Загрузка страницы

Բամբասկոտության մասնակցելը փչացնում է ձեզ, մարդը կարող է հիվանդանալ չար բաներին մասնակցելով

Մենք պետք է ուշադիր լինենք մեր խոսին ու գործին և թէ հասարակության մեջ ինչ մարդկանց հետ ենք շփվում: Մարդը կարող է պարզապես հիվանդանալ չար բաներին մասնակից լինելով:

Ինչքան մարդը մասնակցում է վատ բաների ու ստից խոսակցությունների, նա այնքան ավելի է խորանում ամբարշտությունների մեջ: Նա այնքան ավելի է փչանում: Մեզ թվում է թէ վատ բաներին մասնակցել բայց դրանց հետ համաձայն չլինելը կարելի է: Մեզ թվում է թէ սնոտի խոսակցություններին մասնակցել բայց դրանց հետ համաձայն չլինելը կարելի է: Բայց այդպես չէ: Դրանք փչացնում են մեզ ու խորացնում են մեր վերքերը: Հետո էլ դրանց հետևանքով գլխներիս մի փորձանք է գալիս, ու մենք չենք էլ հիշում թէ «ո՞ր մեղքի համար»: Դրա համար Պողոս առաքյալը զգուշացնում է: «Պիղծ բաներից և սնոտի խոսքերից հեռու մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները ավելի ու ավելի առաջ են գնում ամբարշտությունների մեջ և նրանց խոսքերը ՔԱՂՑԿԵՂԻ ՊԵՍ ՃԱՐԱԿ ԵՆ ԳՏՆՈՒՄ» (Բ Տմ. 2:16-17):

Տեսնու՞մ էք, պիղծ բաներին ու սնոտի խոսքերի մասնակից լինելով մենք համ առաջանում ենք ամբարշտության մեջ համ էլ այդ չար խոսքերը քաղցկեղի պես աճում ու տարածվում են: Իսկ ինչ է անբարշտությունը: Դա այն բնավորությունն է, որ մարդը չի սիրում բարություն: Հիմա կասեք, ինչ է, մի դատարկ խոսակցության կամ բամբասկոտության մասնակցելով դարձան չա՞ր: Սիրելի բարեկամներ, այս պրոցեսն աստիճանաբար է լինում: Եթե մարդը մասնակցում է չար խոսակցությունների ու չար բաների, նա աստիճանաբար դադարում է պաշտել բարին, որովհետև նրա միտքն ու հետաքրքրությունն արդեն բամբասկոտ ու չար խոսակցությունների մեջ են: Ամբարշտություն նշանակում է բարին չպաշտող, ամբարիշտ նշանակում է մարդ, ով չի կարողանում պատվել այն ինչ սուրբ է: Ամբարիշտ նշանակում է անաստված:

Ուրեմն եկեք բոլորս լավ հիշենք առաքյալի խոսքը: «Պիղծ բաներից և սնոտի խոսքերից հեռու մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները ավելի ու ավելի առաջ են գնում ամբարշտությունների մեջ և նրանց խոսքերը ՔԱՂՑԿԵՂԻ ՊԵՍ ՃԱՐԱԿ ԵՆ ԳՏՆՈՒՄ» (Բ Տմ. 2:16-17):

Դուք ձեզ կատարյալ ու սուրբ պահեք ժողովուրդ ջան, ինչպես մեր Տերը պատվիրել է:

(Սիրելի բարեկամներ, բաժանորդագրվեք այս ալիքին առաջիկա զրույցների համար: Եկեք միասին տարածենք Ավետարանը: Եթե ցանկանաք օգնել, կարող էք նվիրաբերել այստեղ http://www.tinyurl.com/barekam որպեսզի Աստուծո Խոսքը կարողանանք ավելի շատ մարդկանց հասցնել):

Видео Բամբասկոտության մասնակցելը փչացնում է ձեզ, մարդը կարող է հիվանդանալ չար բաներին մասնակցելով канала Armen Hareyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
21 марта 2019 г. 19:18:36
00:04:08
Другие видео канала
Ինչպես ուժեղացնել հոգու տեսողությունը և բացահայտել ներսիդ չարությունըԻնչպես ուժեղացնել հոգու տեսողությունը և բացահայտել ներսիդ չարությունըԱռակ Նախանձ Մարդու և Անձնվեր Մարդու ՄասինԱռակ Նախանձ Մարդու և Անձնվեր Մարդու ՄասինՖինանսական դժվարություններից դուրս գալու ճանապարհըՖինանսական դժվարություններից դուրս գալու ճանապարհըԻնչու ենք մեծարում խաչը, ինչ է նշանակում վերցնել այն ու հետևել Քրիստոսին և ով կարող է դա անելԻնչու ենք մեծարում խաչը, ինչ է նշանակում վերցնել այն ու հետևել Քրիստոսին և ով կարող է դա անելԱղոթք չարից պաշտպանության համարԱղոթք չարից պաշտպանության համարԻնչպես է մարդը փնտրում ՔրիստոսինԻնչպես է մարդը փնտրում ՔրիստոսինԿարևոր 3 հոգևոր օրենքներ լավ օրեր ապրելու և կյանքը սիրելու համարԿարևոր 3 հոգևոր օրենքներ լավ օրեր ապրելու և կյանքը սիրելու համարԻնչպես վարվել երբ վատ մտքերը գալիս են ձեր վրա ու խանգարում ձեր առաջնթացըԻնչպես վարվել երբ վատ մտքերը գալիս են ձեր վրա ու խանգարում ձեր առաջնթացըԵրաշտ է ջրառատ երկրում: Ինչու՞:Երաշտ է ջրառատ երկրում: Ինչու՞:Ինչու է Աստված թույլատրում, որպեսզի արդար մարդիկ տառապեն հիվանդություններովԻնչու է Աստված թույլատրում, որպեսզի արդար մարդիկ տառապեն հիվանդություններովԼեռան քարոզը. Երանի խաղաղարարներին (Մատթ. 5:9)Լեռան քարոզը. Երանի խաղաղարարներին (Մատթ. 5:9)Ովքե՞ր են Վերնիսաժից կոբալտե սպասքի հիմնական գնորդներըՈվքե՞ր են Վերնիսաժից կոբալտե սպասքի հիմնական գնորդներըՄիմյանց բեռը կրելն ամուսնության խորհրդի մեջՄիմյանց բեռը կրելն ամուսնության խորհրդի մեջԻնչ Պիտի Իմանա Ամեն Մարդ Հաջողության Մասին և Որն Է Իսկական ՀաջողությունըԻնչ Պիտի Իմանա Ամեն Մարդ Հաջողության Մասին և Որն Է Իսկական ՀաջողությունըԿա՞ ներում Աբորտից հետոԿա՞ ներում Աբորտից հետոԵրբ է շատանում մարդու խելքը, կամ ինչպես ձեռք բերել իմաստությունԵրբ է շատանում մարդու խելքը, կամ ինչպես ձեռք բերել իմաստությունՒ՞նչ կը պատահի մահէն ետք, հոգեվոր քարոզ, hogevor qaroz, patkam, ter armenՒ՞նչ կը պատահի մահէն ետք, հոգեվոր քարոզ, hogevor qaroz, patkam, ter armenԻնչպես Լսել Հիսուսի Ձայնը Կասկածանքի ԺամանակԻնչպես Լսել Հիսուսի Ձայնը Կասկածանքի ԺամանակԻրական պատմություն. Խնդրում եմ, մի ծեծեք ձեր երեխաներինԻրական պատմություն. Խնդրում եմ, մի ծեծեք ձեր երեխաներինԻնչպիսին չէր լինի Աստվածամայրն այսօր, ամեն հայ կինի սա պիտի իմանաԻնչպիսին չէր լինի Աստվածամայրն այսօր, ամեն հայ կինի սա պիտի իմանա
Яндекс.Метрика