Загрузка страницы

Ինչու ենք մեծարում խաչը, ինչ է նշանակում վերցնել այն ու հետևել Քրիստոսին և ով կարող է դա անել

Սիրելի բարեկամներ, ուզենք թէ չուզենք այս ժամանակավոր աշխարհը պատերազմում է մեր երջանկության դեմ: Սատանան դա անում է մեր մեջ անբնական կրքեր ու չար ցանկություններ առաջացնելով: Մեզ թվում է թէ այդ չար ցանկություններն ու անբնական կրքերը նորմալ են: Բայց դրանք նորմալ չեն, այլ դրանց միջոցով մենք դառնում ենք մեղքի գերի: Ինչու՞ պիտի մարդը տառապի նախաձով, ինչու պիտի մարդը տառապի ագահությամբ, ինչու պիտի մարդը դառնա իր ատելության գերին, ինչու պիտի մարդն ապրի սուտ խոսալով: Ախր չէ՞ որ դուք գիտեք, որ սրանք բոլորը վատ բաներ են ու տառապանք են բերում մեր վրա, մենք էլ դառնում ենք սրանց գերին ու ստրուկը: Այս չար կրքերը մեր բնության մասը չեն կազմում: Եվ եթե մենք ուզում ենք ապրել ազատ, ապա պիտի պատերազմենք այս չար կրքերի դեմ: Հաղթանակը միայն տրվում է պատերազմողին:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասեց. «Եթէ մէկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից» (Մթ. 16:23): «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով իմ խօսքը լսում է ու հաւատում է նրան, ով ինձ առաքեց, ընդունում է յաւիտենական կեանքը եւ չի դատապարտւում, այլ մահուանից կեանք անցաւ»(Հովհ. 5:24):

Видео Ինչու ենք մեծարում խաչը, ինչ է նշանակում վերցնել այն ու հետևել Քրիստոսին և ով կարող է դա անել канала Armen Hareyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
26 сентября 2016 г. 23:48:31
00:08:22
Другие видео канала
Яндекс.Метрика