Загрузка страницы

Ինչպես Լսել Հիսուսի Ձայնը Կասկածանքի Ժամանակ

Ընդհանրապես Աստծուն հավատալն ավելի հեշտ է քան Հիսուսին: Գիտե՞ք ինչու է այպես: Որովհետև Աստված հասկացությունը հեռու է ու ընդհանուր: Ամեն մարդ կարող է իր մտքի մեջ մի «աստված» ստեղծել ու գնալ սեփական ցանկությունների ետևից: Իսկ Հիսուս Քրիստոսին հավատալը կոնկրետ է ու պատասխանատու, քանի որ այստեղ մարդը պիտի փոխվի և դա կատարվում է պատվիրանները պահելով: Բայց այսքան կրոնների մեջ մարդն ինչպե՞ս լսի Հիսուսի ձայնը ու հավատա նրան: Այս մասին է այս զրույցը:

Պատկերացրեք մի այսպիսի վիճակ:
Նստած էք մի մութ սենյակում: Ոչինչ չէք տեսնում: Վախ կա ու անորոշություն: Սենյակն ունի 4 պատ, հատակ ու առաստաղ: Դուք սպասում էք: Լռություն է:

Մեկ էլ հանկարծ թակոցի ձայն էք լսում: Մեկը թակում է սենյակի դուռը: Այսպիսի իրավիճակներում, եթե փորձեք, կտեսնեք, որ մարդկային մտածողությունը կարողանում է անմիջապես որսալ թէ որ կողմից է գալիս թակոցների ձայնը: Նկատե՞լ էք մենք ինչ հետաքրքիր կարողություններ ունենք: Մարդը կարողանում է աչքաչափով չափել տարածությունը, ոչ միայն լսել ձայնը մթության մեջ, այլ նաև հասկանալ թէ ձայնը որ կողմից է գալիս: Սրանք զարմանալի կարողություններ էն, որ մեզ տրված են հասկանալու կյանքն ու գտնելու ուղղություն:

Հիմա, երբ որ մթության ու լռության մեջ լսում էք թակոցների ձայնը, դուք կարող էք հասկանալ, արդյոք այդ թակոցների ձայնը դիմացից են գալիս, ձախ կողմից, աջ կողմից թէ ետևի կողմի: Ձեզ տրված կարողության շնորհիվ դուք կարող էք գնալ դեպի թակոցի ուղղությունն ու գտնել դուռն ու բացել այն: Եթե, իհարկե, ցանկանում էք:

Տեսեք Տէր Հիսուսն ինչ է ասում այս իմաստով Ավետարաններում ու Հովհաննու Հայտնության գրքում:

Ահա՛ւասիկ ես դռան առաջ եմ եւ բախում եմ. եթէ մէկը ականջ դնի իմ ձայնին եւ բաց անի դուռը, կը մտնեմ նրա մօտ եւ կ՚ընթրեմ նրա հետ, եւ նա՝ ինձ հետ։ Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են: Եւ նրանց ասաց. Զգո՛յշ եղէք, թէ ինչ էք լսում, եւ ինչ որ լսում էք, աւելին կը տրուի ձեզ. Այսօր եթե նրա ձայնը լսեք, մի կարծրացրեք ձեր սրտերը: ( Հայտնություն 3:20, Հովհ. 10:27, Մարկոս 4:24, Եբրայեցիս 3:15)

Տեսնու՞մ էք ինչքան հեշտ է ու ինչքան մոտ է մեր սիրելի Հիսուսը: Իսկ մենք շատ հաճախ նստած էնք այդ մութ սենյակում ու այն լի է տարբեր տեսակի աղմուկով: Նման է այն բանին երբ տանը լիքը մարդ, քեֆ ուրախություն, ու երբ դռան զանգը տալիս են, ոչ ոք այն չի լսում, որ դուռը բացի, քանի որ մագնիտաֆոնի ձայնն այնքան բարձր է:

Դրա համար, սիրելի ընկերներ, այստեղ կարևոր է 2 բան: Առաջինն այն է, որ մենք անկեղծորեն ուզենանք փնտրել ու ցանկանալ լսել այդ թակոցների ձայնը: Եթե դա քեզ համար կարևոր չէ, ու դու դրան չես ուզում լսել, որովհետև քո շուրջի աղմուկը քեզ լրիվ բավարարում է, ապա դու այն չես լսի: Չես լսի, որորվհետև չուզեցար: Իսկ երկրորդն այն է, որ եթե դու ցանկանում էս այդ ձայնը լսել, ապա դու պիտի գոնե մի պահ անջատես այս աշխարհի աղմուկն ու լռության մեջ մնաս, որպեսզի լսես թակոցների ձայնը ու իմանաս որ կողմից է այն գալիս:

Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ. որովհետեւ, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի։ Դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները (Մաթ. 7:7-8, Մաթ 6:6):

Հիմա տեսնու՞մ էք, ինչպես ամեն մարդ, ամեն Աստուծո զավակ կարող է լսել Հիսուսի ձայնը ու բացել սիրտը Նրա առաջ: Չէ՞ որ դժվար չպիտի լինի դա: Եթե Ծնողի ձայնն իր զավակների համար լսելը դժվար մի բան լիներ, ապա մի տեսակ անարդար կլիներ: Զավակները կարող էին Ծնողին ասել, « է ինչ անենք, չենք տեսնում քեզ, չենք լսում քո ձայնը, չենք ճանաչում քեզ:» Իսկ ՆԱ պատասխանում է, սիրելիս, դժվարություն չկա, միայն ցանկացիր ու աղմուկը քչացրու, որովհետև քո սրտին ԵՍ խոսում եմ փափկության սիրով ու «մեղմ օդի ձայնով» ( Գ Թագավորաց 19:12): Եվ եթե միայն ցանկանաս ու աղմուկը քչացնես, դու կլսես իմ ձայնը, և եթե սրտիդ դուռը բացես ու ասես « ներս արի Տէր» ԵՍ ներս կգամ ինչպես ամենակարող ու ներողամիտ Հայրն իր սիրելի զավակի տուն: Դու կապրես ինձ հետ, իմ տանը, իմ սիրո մեջ, որպես սիրելի ժառանգավոր քո ծնողի ու ոչ մի հակառակորդ չի հանդգնի քեզ մոտենալ, քանի որ դու կունենաս քո ամենակարող ծնողի պաշտպանությունը: (Հովհ. 10:28-29):

Սիրելի ընկերներ, չլինի այնպես որ ամբողջ կյանքն անցնի ու դուք չլսեք այդ թակոցները: Մենք ապրում ենք հպարտության ու ինքնավստահության մեջ ու մեզ թվում է թէ այս ամենն այսպես պիտի շարունակվի ու երբեք չվերջանա: Սակայան, դուք գիտեք որ այդպես չէ: Անկեղծ եղեք ձեզ հետ: Հանկարծ չլինի թէ ամբողջ կյանքն անցկացնեք ինքնա-մերժումի ու ինքնաբացասման մեջ, ինչպես Անգլերենում են ասում (in denial):

Աստուծո Խոսքը շատ քաղցր է նրանց համար որ ցանկանում են այն: Մեղր է բերանին ու լույս մարդու ճանապարհին: (Սաղմոս 118:103-105):

Բաժանորդագրվել https://www.youtube.com/user/erkuakan?sub_confirmation=1

Видео Ինչպես Լսել Հիսուսի Ձայնը Կասկածանքի Ժամանակ канала Armen Hareyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
8 декабря 2015 г. 19:39:19
00:09:08
Яндекс.Метрика