Загрузка страницы

ՓԻԹԻ

Բաղադրությունը՝
ոչխարի միս – 600 գ,
սիսեռ – 2 բաժակ,
յուղ – 2 ճ. գդ.,
սոխ – 1-2 գլուխ,
կարտոֆիլ – 5-6 հատ,
սալորի չիր – մի քանի հատ
զաֆրան – թեյի գդալի ծայրով,
տոմատի մածուկ – 2 ճ.գդ,
աղ,
պղպեղ
Պատրաստման եղանակը՝
Սիսեռը նախապես թրջել, ապա աղաջրում եփել մի քանի ժամ: Եփելուց հետո սիսեռը մաքրել թաղանթից: Ոչխարի միսը լավ եփել, եփելուց հետո ոսկորները հեռացնել: Սոխը մանրացնել, յուղով սոխեռած անել, ավելացնել տոմատի մածուկը: Ապա սոխեռածի վրա լցնել մսաջուրը, միսը և խաշած սիսեռը: Երբ ապուրը եռա, ավելացնել մաքրած և կտրատած կարտոֆիլը: Փիթին համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով: Երբ կարտոֆիլը կիսաեփ լինի, ապուրի մեջ գցել սալորի մի քանի չիր: Գույնի համար կարելի է ավելացնել զաֆրանի թուրմ: Մի փոքր զաֆրանի վրա կես բաժակ եռջուր լցնել, թրմել, ապա քամել և ջուրը լցնել ապուրի մեջ: Ավանդաբար փիթին եփվել է կավե կճուճիկների մեջ թոնրում կամ փռի մեջ: Տնային պայմաններում այն կարելի է եփել գազօջախի մեջ: Ավելացնել չոր կամ թարմ կանաչի: Երբ բոլոր բաղադրիչներն արդեն ավելացվել են, փիթին շարունակում են եփել մարմանդ կրակի վրա, մինչև սիսեռն ու կարտոֆիլը դառնան փխրուն, իսկ ապուրը թանձր: Մատուցել հենց այն կճուճով, որի մեջ եփվել է:

https://www.facebook.com/utem.am

Видео ՓԻԹԻ канала Utem.am
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
1 октября 2015 г. 22:32:45
00:01:01
Яндекс.Метрика