Загрузка страницы

Արթուր Մեսչյան - Ասում են

(Համերգ Արամ Խաչատրյանի անվան Մեծ Համերգասրահում 1 նոյեմբերի 2006 թ.)
Խոսք՝ Մուշեղ Իշխան, Երաժշտություն՝ Արթուր Մեսչյան
Ասում են կարճ է կյանքը,
շուտ կմարի սրտի զարկը,
բայց արևի տակ ծիրանի,
երիտասարդ ու ծերունի,
ահա կանգնած
շարան շարան կձանձրանան...

Բայց արևի տակ ծիրանի,
երիտասարդ ու ծերունի,
ահա կանգնած
շարան շարան կձանձրանան...

Ասում են քաղցր է կյանքը,
և անսահման երկնի հանքը,
բայց գրկի մեջ բուրաստանի,
ծաղիկների դեմ գեղանի,
մարդիկ ահա
շարան շարան կձանձրանան...

Բայց գրքի մեջ բուրաստանի,
կամ աստղերի խորհրդալի,
մարդիկ ահա
շարան շարան կձանձրանան...

Ասում են խորն է կյանքը,
լույս է համայն երկրի հանքը,
բայց կանչի դեմ ծիածանի,
կամ աստղերի խորհրդալի,
մարդիկ ահա
շարան շարան կձանձրանան...

բայց կանչի դեմ ծիածանի,
կամ աստղերի խորհրդալի,
մարդիկ ահա
շարան շարան կձանձրանան...

Ասում են նոր է կյանքը,
միշտ կհնչի սիրո զանգը,
բայց աներազ առանց տաղի,
սեղանի շուրջ հաց ու աղի,
մարդիկ ահա
շարան շարան կձանձրանան...

Բայց աներազ առանց տաղի,
սեղանի շուրջ հաց ու աղի,
մարդիկ ահա
շարան շարան կձանձրանան...

ԿԸ ՁԱՆՁՐԱՆԱՆ

Կ'ըսեն՝ շատ կարճ է կյանքը,
Շուտ կը կասի սրտին զարկը,
Բայց արևուն տակ ծիրանի,
Երիտասարդ ու ծերունի
Ահա կեցած շարան-շարան
Կը ձանձրանան...

Կ'ըսեն՝ շատ քաղցր է կյանքը
Եվ անսահման՝ երկրի փառքը,
Բայց գրկին մեջ բուրաստանի,
Ծաղիկներուն դեմ գեղանի
Մարդիկ կեցած շարան-շարան
Կը ձանձրանան...

Կ'ըսեն՝ շատ խոր է կյանքը,
Լույս Է համակ երկնի հանքը,
Բայց կանչին դեմ ծիածանի
Եվ աստղերուն խորհրդալի
Մարդիկ կեցած շարան-շարան
Կը ձանձրանան...
Կ'ըսեն՝ միշտ նոր է կյանքը,
Մի'շտ կը հնչե սիրո զանգը,
Բայց աներազ, առանց տաղի,
Սեղանին շուրջ հաց ու աղի
Մարդիկ ահա շարան-շարան
Կը ձանձրանան...

Մուշեղ Իշխան

Видео Արթուր Մեսչյան - Ասում են канала Alagyozyans
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
8 сентября 2011 г. 15:24:19
00:04:34
Яндекс.Метрика