Загрузка страницы

Arthur Meschian- Same City. Արթուր Մեսչյան - ՆՈՒՅՆ ՔԱՂԱՔՆ Է.

Concert in Erevan 17.11.2009
Խոսք՝ Արթուր Մեսչյան - Երաժշտություն՝ Արթուր Մեսչյան

Դատարկվել են փողոցները հարազատ ձեր դեմքերից,
եւ շրջում են չորս բոլորը լոկ ստվերները անցյալի։
Նույն քաղաքն է նույն արեւը, սրճարանը անկյունում,
բայց օտար ուրիշ աչքեր են, անծանոթ օտար դեմքեր են,
քայլվածքին քո հետեւում։

Եվ մարում է մեր անցյալը, ապագան էլ ուշանում,
ո՞վ է սխալը, ո՞վ է ճիշտը, էլ ոչ ոք չի հասկանում։
քեֆի մեջ են առնետները, սերմը մեկ առ մեկ կորչում,
հեռանում են հին տերերը, բարձրանում են վեր նորերը,
եւ անիվը պատմության վերադառնում։
Թեկուզ ոռնամ ու խենթանամ ես այս ցավից՝
ես հավատում եմ, Տեր,
դեռ չի չորցել արմատը մեր ծառի, եւ դեռ կտա ծիլեր,
որքան ել մենք կորցնենք իրար, այս խելագար կյանքում,
մեկ մեղեդի, ծանոթ մի ձայն, մեզ կդարձնի մեր տուն։

Երբ սեղմում եմ բռունցքներս եւ աշխարհն եմ անիծում,
երբ կորցնում եմ հաշտությունս, քո երգերն եմ մրմնջում,
եւ այդ ի՞նչ է, որ հավերժ է, լույսը, կյանքը, թե՞ հոգին,
չգիտեմ. պարապ խոսքեր են... Երեւի այս մեղեդին։

Դատարկվել են փողոցները հարազատ ձեր դեմքերից,
եւ շրջում են չորս բոլորը լոկ ստվերները անցյալի։
Նույն քաղաքն է, նույն արեւը եւ բոզերը անկյունում,
բայց օտար ուրիշ աչքեր են, անծանոթ օտար դեմքեր են,
քայլվածքին քո հետեւում։

Видео Arthur Meschian- Same City. Արթուր Մեսչյան - ՆՈՒՅՆ ՔԱՂԱՔՆ Է. канала armeniamasterpiece
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
21 сентября 2010 г. 1:49:25
00:06:22
Яндекс.Метрика