Загрузка страницы

Ինչպես հաղթահարել բարկությունը 3 աստիճաններով

Հովհաննես Սանդուքն ասում է, որ ինչպես ջրի աստիճանական հեղումն է ամբողջովին հանգցնում կրակը, այնպես էլ սեփական մեղքերի համար անկեղծ սգալը կարող է հանգցնել բարկությունայն բոլոր բորբոքումները և մարդու դյուրագրգռությունը:

Այսօր եկեք մի քիչ մտածենք բարկությունը հանգցնելու ձևերի մասին: Նախ ասեմ, որ ես ինքս այս բանին դեռ չեմ հասել: Բայց այս մասին շատ մանրակրկիտ գրում է 6րդ դարի վանական Հովհաննես Սանդուղքը իր «Առաքինությունների Սանդուղք»ի 8րդ աստիճանում և այս զրույցը կազմված է իր մտքերի վրա:

Բարկությունը հաղթահարելը գրեթե անհնար թվացող բան է: Հենց դրա համար էլ բարկության հաղթահարման միջոցները նույնպես շատ դժվար են: Բայց մի տխրեք, դրանք անհնարին չեն, որովհետև Քրիստոնյայի համար ամեն ինչ հնարավոր է Քրիստոսի օգնությամբ:

Հովհաննես Սանդուղքը գրում է, որ բարկությունից ազատ կյանք ապրելու համար մենք պիտի սովորենք կրել վիրավորանքը: Ասենք մեկը ձեզ վիրավրում է, փորձեք դա կրել, կրակի վրա յուղ մի լցրեք: Դա ձեզ ոչ մի վատ բան չի անի, ձեզանից ոչ մի բան չի պակասի: Հակառակը՝ դա կլինի սեփական անձը ուրանալու շատ լավ օրինակ, որին մեզ կոչցեց Քրիստոսը ու դուք ավելի կբարձրանաք Աստուծո աչինք: Հիմա կասեք, այդ ինչպե՞ս, անարգանքը ինչպե՞ս տանեմ: Ես հասկանում եմ, որ սա շատ դժվար է: Ես էլ դեռ չեմ կարողանում: Բայց եթե Աստուծո Որդին անարգանքը տարավ, իր վրա թքելը տարավ, իրեն ծեծելը տարավ ու անդրդրվելի մնաց, ապա մենք էլ պիտի կարողանանք այդքան խոնարհվել ու անդրդվելի մնալ երբ մեզ վիրավորում են ու անպատվում: Արդյունքում կունենանք առանց բարկության կյանք:

Սա միանգամից չի լինում: Դուք նկատեցի՞ք, որ քիչ առաջ ջրի հետ համեմատության ժամանակ Հովհաննես Սանղուղքը նշեց ջրի «աստիճանական» հեղման մասին: Բարկությունն էլ աստիճանաբար է հեռանում մեր կյանքից: Միանգամից չես կարող կտրել: Պիտի անվերջ աշխատես դրա վրա: Որ կրակ էք վառում, վրան միանգամից ջուր չէք լցնում հանգնցնելու համար, այլ աստիճանաբար: Նույնպես էլ բարկությունը՝ աստիճանաբար է նահանջում մեր կյանքից:

Ինչու՞ է վիրավորանք տանելը բարկությունից ազատվելու միջոցը: Որովհետև, այն ունայնություններով ապրող մարդիկ մշտապես փառք են փնտրում: Դրա վառ ապացույցը այսօրվա սելֆիապաշտ կյանքն է: Մի հատ նկարվեմ, քցեմ Ֆեյսբուք թող ընկերներս տեսնեն ես ինչ լավն եմ ու ինչ սիրուն եմ:

Դրա համար, բարկությունից ազատվելու միակ դեղն ու դարմանը խոնարհությունն ու հեզությունն է: Ինչու: Որովհետև հեզությունը դա մեր հոգու այն մշտական վիճակն է, որն անդրդվելի է մենում անկախ այն բանից թէ գովում են թէ մեծարում:

Հովհաննես Սանդուղքը բարկությունից ազատվելու 3 աստիճաններ է նշում:

Բարկությունից ազատության առաջին աստիճանը շուրթերը լուռ պահելն է, երբ սիրտը հուզվում է: 2րդ աստիճանը մտքերը լուռ պահելն է, երբ հոգին վշտացած է: 3րդ աստիճանը ամբողջովին խաղաղ լինելն է, երբ փչում են անմաքուր քամիները:

Ուրեմն ինչպես խավարն է չքվում լույսի առջևից, այնպես էլ բարկությունն ու դառնությունն են անհետանում խոնարհության առջև: Ցավն այն է, որ աշխարհում շատ բարկացկոտ մարդիկ անտեսում են բարկության բուժման այս դեղատոմսը և ոչ մի ուշադրություն չեն դարձնում Աստվածաշնչյան այն զգուշացմանը թէ «Անիրաւ զայրոյթը չի կարող արդարանալ, քանզի նրա զայրոյթի ընթացքը նրան տանում է դէպի կործանում» (Սիր 1:28):

Մենք շատ ժամանակ բարկանում ենք, երբ մի բան մեզ անհանգստացնում կամ ցավ է պատճառում չէ՞: Ահա այդ ցավն ու բարկությունը հաղթահարելու ևս 3 օրինակներ, որ մեջբերում է Հովհաննես Սանդուղքն իր գրքում:

«Ես մի անգամ տեսա 3 վանականներ, ովքեր նույն վնասվածքը ստացան միևնույն ժամանակ: Առաջինը ցավը զգաց, սրտին մոտիկ ընդունեց, բայց ձայն չհանեց: Երկրորդը հաճույք ապրեց այն մտքից որ այս վնասվածքն օգտակար էր իր խոնարհության համար և կարեկցանք զգաց վիրավորողի համար: Երրորդը խորապես ողբաց այն մտքից, թէ իրեն վնասողը ինչ տառապանքներ պիտի կրեր մարդ վնասելու համար: Տեսնում էք: Այստեղ աշխատում են երեք զգացումներ՝ վախը, գալիք օգտակարության զգացումը և սերը:

Ի միջայլոց: Սանդուղքն ասում է, որ չափավորաբար երգելը կարող է երբեմն խաղաղեցնել ու հանգստացնել բարկությունն ու զայրույթը: Բայց ասում է, չափի մեջ: Դրա համար, ասում է, երգելու համար հատուկ ժամանակ հատկացրեք և երգելն օգտակար դարձրեք բարկությունը սանձելու համար:

Երբ մենք ջերմություն ունենք, դա մեր հիվանդության ախտանիշն է: Սակայն հիվանդության պատճառներն էլ կարող են տարբեր լինել: Նույնպես էլ մեր բարկության պատճառները կարող են տարբեր լինել: Ամեն մարդ պիտի նայի իր կյանքին, նայի հասկանա իր բարկության պատճառները և խոնարհության ու հեզության համապատասխան դարման դնի իր բարկության կիրքը հանգցնելու համար:

Սիրելի բարեկամներ, բարկությունը կեղեքում է մեր կյանքը: Մենք այն պետք է զսպենք խոնարհության շղթաներով, ծեծենք համբերությամբ ու հեռու վանենք օրհնյալ սիրով: Բարկությունը վանելու միակ դարմանը խոնարհությունն ու հեզությունն է: Ուրիշ ճանապարհ չկա:

(Սիրելի բարեկամներ, բաժանորդագրվեք այս ալիքին առաջիկա զրույցների համար: Եկեք միասին տարածենք Ավետարանը: Եթե ցանկանաք օգնել, կարող էք նվիրաբերել այստեղ http://www.tinyurl.com/barekam որպեսզի Աստուծո Խոսքը կարողանանք ավելի շատ մարդկանց հասցնել):

Видео Ինչպես հաղթահարել բարկությունը 3 աստիճաններով канала Armen Hareyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
10 марта 2019 г. 8:16:52
00:08:00
Другие видео канала
Զորավոր աղոթք. Սուրբ Եփրեմ ԱսորիԶորավոր աղոթք. Սուրբ Եփրեմ ԱսորիԻնչու և Ինչպես Սիրել Աստծուն և ՄերձավորինԻնչու և Ինչպես Սիրել Աստծուն և ՄերձավորինԲարկությունԲարկությունԻնչպես Լսել Հիսուսի Ձայնը Կասկածանքի ԺամանակԻնչպես Լսել Հիսուսի Ձայնը Կասկածանքի ԺամանակԲարկութեան մասին (Սուրբ Յովհան Ոսկեբերան)Բարկութեան մասին (Սուրբ Յովհան Ոսկեբերան)Ինչպես ապրել, որ խոսքի ու գործի մեջ սխալներ թույլ չտաքԻնչպես ապրել, որ խոսքի ու գործի մեջ սխալներ թույլ չտաքԿա՞ ներում Աբորտից հետոԿա՞ ներում Աբորտից հետոԵրբ են երազներն Աստծուց - Վստահիր միայն տանջանքների ու դատաստանի մասին հայտնող երազներինԵրբ են երազներն Աստծուց - Վստահիր միայն տանջանքների ու դատաստանի մասին հայտնող երազներինԻնչպես է մարդը փնտրում ՔրիստոսինԻնչպես է մարդը փնտրում ՔրիստոսինՄայրական և Ընդհանրապես Ծնողական Աղոթքի ԶորությունըՄայրական և Ընդհանրապես Ծնողական Աղոթքի ԶորությունըՔրիստոսի 2րդ Գալուստը - Ինչպես Պատրաստվել Այն Նշաններին, Որոնցից Զգուշացրեց ՓրկիչըՔրիստոսի 2րդ Գալուստը - Ինչպես Պատրաստվել Այն Նշաններին, Որոնցից Զգուշացրեց ՓրկիչըԻնչ ձևերով է սատանան խանգարում ընտանեկան երջանկությանըԻնչ ձևերով է սատանան խանգարում ընտանեկան երջանկությանըԻնչպես ուժեղացնել հոգու տեսողությունը և բացահայտել ներսիդ չարությունըԻնչպես ուժեղացնել հոգու տեսողությունը և բացահայտել ներսիդ չարությունըԵրբ եկեղեցի են գնում պրոբլեմ լուծելու այլ ոչ թէ Քրիստոսի համարԵրբ եկեղեցի են գնում պրոբլեմ լուծելու այլ ոչ թէ Քրիստոսի համարԻնչպես վարվել երբ վատ մտքերը գալիս են ձեր վրա ու խանգարում ձեր առաջնթացըԻնչպես վարվել երբ վատ մտքերը գալիս են ձեր վրա ու խանգարում ձեր առաջնթացըԻնչու չի կարելի դատել մարդկանց և ինչպես անել որ չդատելԻնչու չի կարելի դատել մարդկանց և ինչպես անել որ չդատելԵթե ուզում էք զերծ մնալ այն ամենից, որ լինելու էԵթե ուզում էք զերծ մնալ այն ամենից, որ լինելու էԻնչպես հեռացնել տխրությունը սրտից 3 պարզ քայլերովԻնչպես հեռացնել տխրությունը սրտից 3 պարզ քայլերովԻնչ էր անում Քրիստոսը տագնապի ժամանակԻնչ էր անում Քրիստոսը տագնապի ժամանակԻնչպես ունենալ երջանիկ ընտանիք, կամ առակ երջանիկ ամուսնության գաղտնիքի մասինԻնչպես ունենալ երջանիկ ընտանիք, կամ առակ երջանիկ ամուսնության գաղտնիքի մասին
Яндекс.Метрика