Загрузка страницы

Եթե ուզում էք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է

Եթե ուզում էք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, Տեր Հիսուսն ասում է «արթու՛ն կացեք այսուհետև և ամեն ժամ աղոթք արեք» (Ղկ. 21:36): Երբ Տեր Հիսուսը պատմում էր աշխարհի վերջի նշանների ու արհավիրքների մասին ասաց. «Արթո՛ւն կացեք այսուհետև, ամեն ժամ աղո՛թք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու մարդու Որդու առաջ» (Ղկ 21:36):

Ինչի՞ց զերծ մնալ:

Սուրբ մարդիկ ասում են, առաջին. մի գուցե սովից ու համաճարակներից, և այլ արհավիրքներից, որոնք ընտրեալների համար այնքան էլ ծանր չեն լինի քանի չապաշխարողների համար: Այլ հակառակը, հանուն ընտրեալների, հնարավոր է մյուսների համար էլ կարճեցվեն:

Եվ երկրորդ, մի գուցե արթուն կացողներն ու ամեն ժամ աղոթողները զերծ կմնան այն ամենից, որ միշտ գալիս են մեղավորների վրա և որոնցից անհնար է խուսափել այլ կերպ, քան աղոթքով և սեփական անձի վրա հսկելով: Բացի սրանից, ամեն ժամ աղոթողներն ու արթուն կացողները արժանի կլինեն ավելի բարձր բանի՝ կանգնել Քրիստոսի առաջ, որ հրեշտակների արժանիքն է (Մթ. 18:10):

Սիրելի մարդիկ: Այսօր Մեծ Պահքի վերջին Կիրակին է, ու այն կոչվում է Գալստյան Կիրակի: Այն վերաբերում է Քրիստոսի առաջին և 2րդ գալուստներին: Աստված ուզում է, որ մենք իմանանք աշխարհի վերջի նշանների մասին, որ նախորդելու են իր 2րդ Գալստյանը:

Դուք էլ պատրաստ եղեք, արթուն կացեք, մի անտեսեք: Կարդացեք Ղուկաս 21:5-38: Պատմեք մարդկանց այս բաների մասին, որ զերծ մնան գալիս պատուհասներից ու արհավիրքներից:

Видео Եթե ուզում էք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է канала Armen Hareyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
29 марта 2020 г. 18:54:09
00:10:49
Другие видео канала
Քրիստոսի 2րդ Գալուստը - Ինչպես Պատրաստվել Այն Նշաններին, Որոնցից Զգուշացրեց ՓրկիչըՔրիստոսի 2րդ Գալուստը - Ինչպես Պատրաստվել Այն Նշաններին, Որոնցից Զգուշացրեց ՓրկիչըԻնչպես ազատվել բարկությունիցԻնչպես ազատվել բարկությունիցԶիջելու 2 Մեծ Օգուտները - Ինչու Զիջել Վեճի ԺամանակԶիջելու 2 Մեծ Օգուտները - Ինչու Զիջել Վեճի ԺամանակԻնչպես Լսել Հիսուսի Ձայնը Կասկածանքի ԺամանակԻնչպես Լսել Հիսուսի Ձայնը Կասկածանքի ԺամանակԻնչպես Ավելացնել ՀավատքըԻնչպես Ավելացնել ՀավատքըԻնչպես Միշտ Հոգեպես Արթուն ՄնալԻնչպես Միշտ Հոգեպես Արթուն Մնալ10 Հարց Պահքի Մասին - Ինչ Ուտել և Ինչ Չանել10 Հարց Պահքի Մասին - Ինչ Ուտել և Ինչ ՉանելՄիմյանց բեռը կրելն ամուսնության խորհրդի մեջՄիմյանց բեռը կրելն ամուսնության խորհրդի մեջԻնչ Է Նշանակում Աղավնին Էջմիածնի Խաչին ԿանգնածԻնչ Է Նշանակում Աղավնին Էջմիածնի Խաչին ԿանգնածԿորոնավիրուսի Իրական Պատճառը և Ինչպես Լուծել Մեր ԽնդիրներըԿորոնավիրուսի Իրական Պատճառը և Ինչպես Լուծել Մեր ԽնդիրներըԻնչո՞ւ մենք չենք տեսնում Աստծուն. ինչպե՞ս տեսնել ՆրանԻնչո՞ւ մենք չենք տեսնում Աստծուն. ինչպե՞ս տեսնել ՆրանԻնչպես քչացնել տառապանքը և պատշաճորեն կրել քո խաչըԻնչպես քչացնել տառապանքը և պատշաճորեն կրել քո խաչըԻնչպես են գործում Աստուծո նշանները Կորոնավիրուսի համատեքստումԻնչպես են գործում Աստուծո նշանները Կորոնավիրուսի համատեքստումԻնչպես ունենալ երջանիկ ընտանիք, կամ առակ երջանիկ ամուսնության գաղտնիքի մասինԻնչպես ունենալ երջանիկ ընտանիք, կամ առակ երջանիկ ամուսնության գաղտնիքի մասինԵրբ եկեղեցի են գնում պրոբլեմ լուծելու այլ ոչ թէ Քրիստոսի համարԵրբ եկեղեցի են գնում պրոբլեմ լուծելու այլ ոչ թէ Քրիստոսի համարԿա՞ ներում Աբորտից հետոԿա՞ ներում Աբորտից հետոԵրբ է Սկսվելու Երկնքի Արքայությունն ու Հավիտենական ԿյանքըԵրբ է Սկսվելու Երկնքի Արքայությունն ու Հավիտենական ԿյանքըԻնչպես ուժեղացնել հոգու տեսողությունը և բացահայտել ներսիդ չարությունըԻնչպես ուժեղացնել հոգու տեսողությունը և բացահայտել ներսիդ չարությունըՈ՞րն է Քրիստոսի Ծննդյան նշանակությունն ու ինչպես ուրախանալ որպեսզի կյանքդ փոխվիՈ՞րն է Քրիստոսի Ծննդյան նշանակությունն ու ինչպես ուրախանալ որպեսզի կյանքդ փոխվի
Яндекс.Метрика