Загрузка страницы

ԱՂՕԹՔ ԲԱՐԻ ՕՐՈՒԱՆ ՄԸ ՀԱՄԱՐ #fatherarmen, Հոգևոր / karozner hayeren

Ո՜վ Տէր, դուն՝ խաղաղութեան առաւօտ՝ Տէր մեր Յիսուս Քրիստոս, քու պայծառ արեգակդ ծագէ այսօր իմ վրաս եւ լոյսովդ ու բարութեամբդ ողողէ զիս, որպէսզի ամբողջ օրուան ընթացքին զիս առաջնորդեն խաղաղութեան եւ յաջողութեան ճամբաներուն մէջ:
Բարի օր մը պարգեւէ ինծի, ո՜վ ամենաբարի Տէր: Ըրէ այնպէս՝ որ սիրտս քու սիրովդ եւ քաղցրութեամբըդ լեցուի, եւ ես ալ քու բարութեանդ ցոլացումը ըլլամ շրջապատիս մէջ. - Ժխտական կեցուածքներու դիմաց դրական ներկայութիւն ըլլամ, խեղճն ու տկարը ոտնակոխ չընեմ, ցաւին ու տագնապին անտարբեր չմնամ, այլ՝ անհանդուրժողութեան դիմաց լայն բանամ սիրտս, նախանձին ու ատելութեան դիմաց սիրոյդ վահանովը զրահուիմ ու պաշտպանուիմ, տրտունջքներու դառնութեան դիմաց քու քաղցր ցօղդ ըլլամ, զրպարտութեան եւ չարութեան ալիքներուն դիմաց քու ցուցաբերած անսահման հասկացողութեանդ, համբերութեանդ եւ ներողամտութեանդ փոքրիկ մէկ կաթիլը դառնամ, եւ՝ ընդհակառակը՝ անժպիտ մարդոց ժպիտ մը բերեմ, անուրախ մարդոց սիրտը ուրախացնեմ, յուսահատ մարդոց յաւիտենական կեանքի յոյսը տամ, անսէր մարդոց սէր բաշխեմ, սառնացեալ սիրտերը սիրովդ ջերմացնեմ, եւ քու սուրբ անունովդ կնքեմ եւ քեզի համար կամարեմ ու տաճարացնեմ անոնց հոգիները:
Յաւիտեան քո՛ւկդ եմ, Տէր, տո՜ւր որ մարդկային միտքերուն անհասանելի քու սիրոյդ ամբողջական տարողութիւնը ճանչնամ, հասկընամ եւ ապրիմ, եւ քո՛ւ իմաստութեամբդ լեցուր զիս, որպէսզի հասնիմ հաւատքի չափահասութեան, քու կատարեալ նմանութեանդ: Թող քեզի համար պատրաստ եւ ընտիր անօթ մը ըլլամ, եւ իմ խորհուրդներս, խօսքերս ու գործերս միայն ու միայն ծառայեն կամքդ կատարելու եւ քե՛զ փառաբանելու, Հօրը եւ Սուրբ Հոգիին հետ միասին. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:
ԱՂՕԹՔ ԲԱՐԻ ՕՐՈՒԱՆ ՄԸ ՀԱՄԱՐ / Հոգևոր աղօթքներ / karozner hayeren
http://www.fatherarmen.com/%d5%a1%d5%b2%d6%85%d5%a9%d6%84-%d5%a2%d5%a1%d6%80%d5%ab-%d6%85%d6%80%d5%b8%d6%82%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d5%b0%d5%b8%d5%a3%d6%87%d5%b8%d6%80-%d5%a1%d5%b2%d6%85%d5%a9/ #fatherarmen #ՏէրԱրմէն

Видео ԱՂՕԹՔ ԲԱՐԻ ՕՐՈՒԱՆ ՄԸ ՀԱՄԱՐ #fatherarmen, Հոգևոր / karozner hayeren канала Տեր Արմեն Մելքոնյան - Der Armen - Ter Armen melk.
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
8 ноября 2017 г. 12:14:33
00:03:48
Другие видео канала
Սքանչելի աղոթք: Հովհան ՈսկեբերանՍքանչելի աղոթք: Հովհան ՈսկեբերանՊաշտպանության աղոթք/Pashtpanutyan axotqՊաշտպանության աղոթք/Pashtpanutyan axotqԱղօթք Նեղութեան մէջ եղողի համարԱղօթք Նեղութեան մէջ եղողի համարԶորավոր աղոթք. Սուրբ Եփրեմ ԱսորիԶորավոր աղոթք. Սուրբ Եփրեմ ԱսորիՀաւատով Խոստովանիմ Havadov KhosdovanimՀաւատով Խոստովանիմ Havadov KhosdovanimՀանապազօրեայ ՀԱՑ 10/06/ 2022 հոգևոր քարոզներՀանապազօրեայ ՀԱՑ 10/06/ 2022 հոգևոր քարոզներԱՂՕԹՔ ՑԱՒԻ ՈՒ ՆԵՂՈՒԹԵԱՆ ՄԷՋ #fatherarmen, hogevor qarozner hayerenԱՂՕԹՔ ՑԱՒԻ ՈՒ ՆԵՂՈՒԹԵԱՆ ՄԷՋ #fatherarmen, hogevor qarozner hayerenԱղօթք՝  խաղաղութիւն ու վստահութիւն գտնելու  Prayer, for  peace and confidence. -Աղօթք՝ խաղաղութիւն ու վստահութիւն գտնելու Prayer, for peace and confidence. -ԶՂՋՄԱՆ ԱՂՕԹՔ / hogevor qarozner hayerenԶՂՋՄԱՆ ԱՂՕԹՔ / hogevor qarozner hayeren«Տէ՛ր, սրտիս դուռը զարկ» Աղօթք #fatherarmen«Տէ՛ր, սրտիս դուռը զարկ» Աղօթք #fatherarmenԱռավոտյան ժամերգություն եւ բժշկության աղոթք (21.07.2020)Առավոտյան ժամերգություն եւ բժշկության աղոթք (21.07.2020)12- Ազատագրուիլ երկրային ցանկութիւններից - հոգեւոր քարոզներ, hogevor qarozner, Շէնուդա պատրիարք12- Ազատագրուիլ երկրային ցանկութիւններից - հոգեւոր քարոզներ, hogevor qarozner, Շէնուդա պատրիարքԱղօթենք միասին - 2,  hogevor axotq, աղոթք, hogevor karozner 2019Աղօթենք միասին - 2, hogevor axotq, աղոթք, hogevor karozner 2019Պահապան Հրեշտակի թելադրած աղոտքը / Pahapan Hreshtaki Teladrac AxotqyՊահապան Հրեշտակի թելադրած աղոտքը / Pahapan Hreshtaki Teladrac AxotqyԱռավոտյան աղոթք/Aravotyan axotqԱռավոտյան աղոթք/Aravotyan axotqԲժշկութեան Աղօթք եւ «Տէր Ողորմեա»Բժշկութեան Աղօթք եւ «Տէր Ողորմեա»Արցախում Մի Բարի Սովորության ու Դրա Հետ Կապված Հիսուսի Ուսման ՄասինԱրցախում Մի Բարի Սովորության ու Դրա Հետ Կապված Հիսուսի Ուսման ՄասինԱղօթք ննջեցեալներու հոգւոյն - , Աղոթք, axotqner, hogevor qarozner 2019Աղօթք ննջեցեալներու հոգւոյն - , Աղոթք, axotqner, hogevor qarozner 2019Բան ԻԷ/ Մեղա/ «Մատյան Ողբերգության»Բան ԻԷ/ Մեղա/ «Մատյան Ողբերգության»
Яндекс.Метрика