Загрузка страницы

ԶՂՋՄԱՆ ԱՂՕԹՔ / hogevor qarozner hayeren

Արմէն քահանայ Մելքոնեան
Antwerpen - Belgium
+32465833670
Den Bosch - Nederland
+31687933650
http://www.fatherarmen.com

ԶՂՋՈՒՄՆ

Գրաբար

Մեղայ ամենասուրբ Երրորդութեանն` Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ: Մեղուցեալ եմ Աստուծոյ:Խոստովանիմ առաջի Աստուծոյ, եւ սրբուհւոյ Աստուածածնին, եւ առաջի քո, հայր սուրբ,զամենայն մեղս, զոր գործեալ եմ: Քանզի մեղայ խորհրդով, բանիւ եւ գործով, կամայ եւ ակամայ,գիտութեամբ եւ անգիտութեամբ՝ մեղայ Աստուծոյ:

Մեղայ հոգւովս եւ զօրութեամբ սորա, մտօքս եւ շարժմամբ սորա, մարմնովս եւ զգայութեամբ սորա: Մեղայ զօրութեամբ հոգւոյս, խորամանկութեամբ, անզգամութեամբ, յանդգնութեամբ եւ երկչոտութեամբ, շռայլութեամբ եւ ժլատութեամբ, զեղխութեամբ եւ անիրաւութեամբ, չարահաւանութեամբ, յուսահատութեամբ եւ թերամտութեամբ՝ մեղայ Աստուծոյ:

Մեղայ չար խորհրդով մտացս, նենգութեամբ, ատելութեամբ, խեթիւ, մախանօք, յաչաղանօք, թուլութեամբ, պոռնկական խորհրդով՝ մեղայ Աստուծոյ:

Մեղայ ցանկութեամբ մարմնոյս, հեշտութեամբ, պղերգութեամբ, հեշտալրութեամբ լսելեացս, արատութեամբ աչացս, ցանկութեամբ սրտիս, իգութեամբ ռնգացս, պագշոտութեամբ բերանոյս, անժուժկալութեամբ, շուայտութեամբ եւ արբեցութեամբ՝ մեղայ Աստուծոյ:

Մեղայ չարութեամբ լեզուիս, ստախօսութեամբ, սուտ երդմամբ, երդմնազանցութեամբ, հակառակութեամբ, վիճաբանութեամբ, բանսարկութեամբ, շոգմոգութեամբ, քսու, դատարկաբանութեամբ եւ ծաղու, զրախօսութեամբ, հերձախօսութեամբ եւ անիծաբանութեամբ, տրտնջելով, դժգոհելով, բամբասելով եւ հայհոյելով՝ մեղայ Աստուծոյ:

Մեղայ գողութեամբ ձեռացս, ագահելով, զրկելով, հարկանելով, սպանանելով եւ ընդ գարշս ածելով՝ մեղայ Աստուծոյ:

Մեղայ ամենայն յօդուածովք շինուածոյս եւ ամենայն անդամօք մարմնոյս, եօթնեակ զգայարանօքս եւ վեցեկի շարժմամբս, վերամբարձ ոտնահարութեամբ եւ վայրաքարշ մեղկութեամբ, յաջ եւ յահեակ խոտորելով, զառաջնոցն մեղանչելով եւ վերջնոցն չար նշաւակ գոլով՝ մեղայ Աստուծոյ:

Այլ եւ մեղայ եօթնիցս յանցանօք, մահացու մեղօք` հպարտութեամբ եւ մասամբք նորին, նախանձու եւ մասամբք նորին, բարկութեամբ եւ մասամբք նորին, ծուլութեամբ եւ մասամբք նորին, ագահութեամբ եւ մասամբք նորին, որկրամոլութեամբ եւ մասամբք նորին, բղջախոհութեամբ եւ մասամբք նորին՝ մեղայ Աստուծոյ:

Այլ եւ մեղայ ամենայն պատուիրանացն Աստուծոյ, յանձնառնլեացն եւ հրաժարելեացն, զի ո’չ զյանձնառականսն կատարեցի եւ ո’չ ի հրաժարելեացն հեռացայ: Զօրէնս առի` եւ յօրինացն հեղգացայ, ի կարգս Քրիստոնէութեան հրաւիրեցայ` եւ գործովս անարժան գտայ՝ գիտելով զչարն` կամաւ կորացայ եւ ի բարեաց գործոց ինձէն հեռացայ. վա’յ ինձ, վա’յ ինձ, վա’յ ինձ: Զորն ասեմ, կամ զորն խոստովանիմ, զի անթիւ են յանցանք իմ, անասելի են անօրէնութիւնք իմ, աններելի են ցաւք իմ՝ մեղայ Աստուծոյ:

Հա’յր սուրբ, զքեզ ունիմ միջնորդ հաշտութեան եւ բարեխօս առ միածին Որդին Աստուծոյ, զի իշխանութեամբդ, զոր տուեալ է քեզ` արձակեսցես զիս ի կապից մեղաց իմոց, աղաչեմ զքեզ:
http://www.facebook.com/karozner
http://www.odnoklassniki.ru/terarmen

------------------------------------------------------------------- #fatherarmen #fatherarmen #ՏէրԱրմէն

Видео ԶՂՋՄԱՆ ԱՂՕԹՔ / hogevor qarozner hayeren канала Տէր Արմէն Մելքոնեան hogevor qarozner Father Armen
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
6 ноября 2017 г. 12:42:32
00:08:28
Другие видео канала
Հոգևոր քարոզներ - hogevor qarozner,  ուղիղ եթեր, LiveՀոգևոր քարոզներ - hogevor qarozner, ուղիղ եթեր, LiveԶորավոր աղոթք. Սուրբ Եփրեմ ԱսորիԶորավոր աղոթք. Սուրբ Եփրեմ ԱսորիՄԵՂԱ ԱՍՏԾՈ, ՀՈԳԵՎՈՐ ԶՐՈՒՅՑ ՏԵՐ ԱՌՆԱԿ ՔԱՀԱՆԱՅԻ ՀԵՏ:ՄԵՂԱ ԱՍՏԾՈ, ՀՈԳԵՎՈՐ ԶՐՈՒՅՑ ՏԵՐ ԱՌՆԱԿ ՔԱՀԱՆԱՅԻ ՀԵՏ:«Տէ՛ր, սրտիս դուռը զարկ» Աղօթք #fatherarmen«Տէ՛ր, սրտիս դուռը զարկ» Աղօթք #fatherarmenԱղերս առ Տիրամայր (Սուրբ Գրիգոր Նարեկացի)Աղերս առ Տիրամայր (Սուրբ Գրիգոր Նարեկացի)Մարդու բնութիւնը՝ առանց Աստծոյ կամքի. 13 Փետրուար.2021թ - hogevor karoznerՄարդու բնութիւնը՝ առանց Աստծոյ կամքի. 13 Փետրուար.2021թ - hogevor karoznerԶղջման և  ապաշխարության  մասինԶղջման և ապաշխարության մասինՀզոր աղոթքՀզոր աղոթքԱղօթք ծանր հիւանդներու համար:  Աղոթք, axotqner, hogevor qarozner 2019Աղօթք ծանր հիւանդներու համար: Աղոթք, axotqner, hogevor qarozner 2019ԱՂՕԹՔ ՑԱՒԻ ՈՒ ՆԵՂՈՒԹԵԱՆ ՄԷՋ #fatherarmen, hogevor qarozner hayerenԱՂՕԹՔ ՑԱՒԻ ՈՒ ՆԵՂՈՒԹԵԱՆ ՄԷՋ #fatherarmen, hogevor qarozner hayerenԱստուծոյ ներկայութիւնը մեր առօրեայ խնդիրներուն մէջ: - HOGEVOR QAROZNERԱստուծոյ ներկայութիւնը մեր առօրեայ խնդիրներուն մէջ: - HOGEVOR QAROZNERԻՆՉՊԵՍ ԶԵՐԾ ՄՆԱԼ ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑԻՆՉՊԵՍ ԶԵՐԾ ՄՆԱԼ ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑԵրկու վկայ՝ երկնքից. 14, Հանապազօրյա ՀԱՑ, հոգևոր քարոզներ, hogevor qarozner 2021,Երկու վկայ՝ երկնքից. 14, Հանապազօրյա ՀԱՑ, հոգևոր քարոզներ, hogevor qarozner 2021,3 բանալիներ՝ աղօթքը ընդունելի դարձնելուՏէր Արմէն, hogevor karozner 20193 բանալիներ՝ աղօթքը ընդունելի դարձնելուՏէր Արմէն, hogevor karozner 2019Արտաքին ազդակները  տատանում են հաւատքը: 07 Փետրուար. 2021թ HOGEVOR QAROZNERԱրտաքին ազդակները տատանում են հաւատքը: 07 Փետրուար. 2021թ HOGEVOR QAROZNERԻնկած քրիստոնեան հոգևոր զենք չունի. 17 Յունուար. 2021 հանապազօրեայ ՀԱՑ, հոգևոր քարոզներԻնկած քրիստոնեան հոգևոր զենք չունի. 17 Յունուար. 2021 հանապազօրեայ ՀԱՑ, հոգևոր քարոզներԻնքնակամ մեղանչումը մարդու ընտրութիւնն է.  11 Փետր. 2021թ. hogevor karoznerԻնքնակամ մեղանչումը մարդու ընտրութիւնն է. 11 Փետր. 2021թ. hogevor karoznerՏէր ողորմեա. Հայր Աղան ԵրնջակյանՏէր ողորմեա. Հայր Աղան ԵրնջակյանՆերսես Շնորհալի, "Հավատով Խոստովանեմ"Ներսես Շնորհալի, "Հավատով Խոստովանեմ"
Яндекс.Метрика